Ջենա Մելոուն

ամերիկացի դերասանուհի

Ջենա Լեյն Մելոուն (անգլ.՝ Jena Laine Malone, նոյեմբերի 21, 1984(1984-11-21)[1][2][3], Սպարկս, Ուոշո շրջան, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երաժիշտ և լուսանկարիչ։

Ջենա Մելոուն
անգլ.՝ Jena Malone
Ծնվել էնոյեմբերի 21, 1984(1984-11-21)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրՍպարկս, Ուոշո շրջան, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, կինոպրոդյուսեր, երգչուհի և երաժիշտ

Վաղ տարիներ խմբագրել

Մելոունը ծնվել է Նևադա նահանգի Սպարկս քաղաքում։ Ծննդյան պահին մայրը՝ Դեբի Մելոունը, 22 տարեկան էր և ամուսնացած չէր[4]։ Ջենան ունի խորթ քույր՝ Մեդիսոնը։ 2002 թվականից լուսանկարչություն է սովորել Հյուսիսային Կալիֆոռնիայի քոլեջում։

Կարիերա խմբագրել

1991 թվականին Ջենա Մելոունը «Ռոզաննա» ամերիկյան հեռուստասերիալի էպիզոդներից մեկում խաղացել է ոչ մեծ դեր, բայց ճանաչում է ստացել «Կոնտակտ» (1996) և «Խորթ մայր» (1998) ֆիլմերի դերերով։

1999 թվականին Մելոունի ընտանիքում սկսվել է տարաձայնություն. Ջենայի դերասանական գործունեությունից ստացված եկամուտները ընտանեկան բյուջեի հիմնական աղբյուրներն էին, սակայն նա չէր կարող ինքնուրույն տնօրինել դրանք, քանի որ անչափահաս էր։ Հավաքելով իր մոր անտեղի ծախսերի անհրաժեշտ ապացույցները՝ երիտասարդ դերասանուհին դատի է տվել նրան։ Անչափահասների գործերով զբաղվող արդարադատությունը կանգնել է Ջենայի կողմը՝ նրան իրավունք տալով ինքնուրույն կառավարել վաստակած դրամական միջոցները[5]։

2001 թվականին էկրան է բարձրացել «Դոնի Դարկո» ֆիլմը, որտեղ Ջենան կատարել է Դոնիի ընկերուհու՝ Գրեթհեն Ռոսի դերը։ Այդ ժամանակ խաղացել է իր վերջին «դեռահաս դերերը»՝ Ալիսա Բեկ «Կյանքը որպես տուն», Մերջի Ֆլին «Վտանգավոր խաղեր» և Բեքի Փոլարդ «Լիլանդի Միացյալ Նահանգներ» ֆիլմերում։

2004 թվականին նկարահանվել է «Փրկվածը» կատակերգական դրամայի գլխավոր դերում, ինչպես նաև հնչյունավորել է «Հաուլի թափառող դղյակը» անիմացիոն ֆիլմի անգլիական տարբերակի դերերից մեկը։ Հետո նկարահանվել է «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում և մասնակցել է մի քանի այլ նախագծերի։ Նա կարող էր խաղալ «Կործանում» ֆիլմի Էմիլիի դերը, բայց նրան փոխարինել է Բիժու Ֆիլիպսը։

2006 թվականին Ջենան Շոն Փենի «Վայրի պայմաններում» ֆիլմում, որտեղ հանդես է եկել նաև որպես պատմող, ստացել է Քերին ՄակՔենդլեսի դերը։ Ֆիլմը թողարկվել է 2007 թվականին և արժանացել է քննադատների դրական արձագանքին, ինչպես նաև առաջադրվել է մի քանի մրցանակների։ 2006 թվականը նշանավորվել է նրա համար նաև Բրոդվեյի «Doubt» ներկայացման մեջ առաջնաելույթով։

Հետո հաջորդել են նրա մասնակցությամբ «Փլատակներ» սարսափ ֆիլմը և «Ավետաբեր» պատերազմական դրաման, փոքրիկ դեր է ունեցել նաև Ջո Ռայթի «Մենակատարը» պատկերում։

2011 թվականին թողարկվել է Զաք Սնայդերի «Արգելված հնարք» ֆանտաստիկ թրիլլերը, որտեղ նա կատարել է գլխավոր դերերից մեկը։ Իր կարիերայում առաջին անգամ Ջենան կատարել է բարդ հնարքներ և իր դերի համար սովորել մարտական արվեստ։

2012 թվականին Մելոունի մասնակցությամբ թողարկվել է երկու ֆիլմ՝ «Հանուն Էլենի» և «Մարդկային բնություն»։

2013 թվականին Ջոանա Մեյսոնի «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» ֆիլմի «Դիստրիկտա 7»-ի «71-ականների քաղցած խաղեր»-ում կատարել է հաղթողի դերը։ Նույն թվականին դերասանուհին խաղացել է «Սպասում» ֆիլմում։

Անձնական կյանք խմբագրել

Մելոունը հարաբերություններ է ունեցել լուսանկարիչ Իտան ԴիԼորենցոյի հետ։ 2016 թվականի մայիսին զույգն ունեցել է որդի՝ Օուդ Մաունտին ԴիԼորենցո Մելոունը[6]։ 2016 թվականի օգոստոսին հայտարարել են նշանադրության մասին[7], սակայն բաժանվել են 2017 թվականի դեկտեմբերին։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Թաքնվածն Ամերիկայում Hidden in America Ուիլա
1997 ֆ Կոնտակտ Contact փոքրիկ Էլի
1998 ֆ Խորթ մայր Stepmom Էն Հարիսոն
1999 ֆ Հանուն խաղի սիրո For Love of the Game Հիզեր Օբրի
2001 ֆ Դոնի Դարկո Donnie Darko Գրեթչեն Ռոս
2001 ֆ Կյանքը որպես տուն Life as a House Ալիսա Բեկ
2002 ֆ Վտանգավոր խաղեր The Dangerous Lives of Altar Boys Մերջի Ֆլին
2002 ֆ Ամերիկացի աղջիկ American Girl Ռենա Գրաբ
2003 ֆ Հիտլեր։ Հրեշի վերելքը Hitler: The Rise of Evil Անգելիկա Ռաուբալ
2004 մֆ Հաուլի թափառող դղյակը ハウルの動く城 Լեթի
2005 ֆ Հպարտություն և նախապաշարմունք Pride & Prejudice Լիդիա Բեննեթ
2007 ֆ Վերջին չորս երգը Four Last Songs Ֆրենքի
2007 ֆ Վայրի պայմաններում Into the Wild Քերին ՄակՔենդլես
2008 ֆ Փլատակներ The Ruins Էմմի
2008 ֆ Ավետաբեր The Messenger Քելի
2009 ֆ Մենակատարը The Soloist լաբորանտուհի
2010 ֆ Հինգաստղանի օր 5 star day Սառա Ռեյնոլդս
2011 ֆ Արգելված հնարք Sucker Punch հրթիռ
2013 ֆ Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը The Hunger Games: Catching Fire Ջոանա Մեյսոն
2014 ֆ Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 The Hunger Games: Mockingjay - Part 1 Ջոանա Մեյսոն
2014 ֆ Բնածին արատ Inherent Vice Հոուպ Հարլինգեն
2015 ֆ Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 The Hunger Games: Mockingjay — Part 2 Ջոանա Մեյսոն
2016 ֆ Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Batman v Superman: Dawn of Justice Ջենեթ Քլայբերն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. «Биографические сведения о Джене Мэлоун» (անգլերեն). tribute.ca. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
  5. «Actress Sues to Keep Mother Away From Assets» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
  6. Schnurr, Samantha (31 мая 2016). «Ode to Joy! Jena Malone Gives Birth to First Child With Boyfriend Ethan DeLorenzo». E! News (անգլերեն).
  7. Mizoguchi, Karen (30 августа 2016). «Jena Malone Engaged to Ethan DeLorenzo». People (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենա Մելոուն» հոդվածին։