Ռոլֆ Ջեյքոբ (Հակոբ) Սարտարիուս (անգլ.՝ Rolf Jacob Sartorius, հոկտեմբերի 2, 2002(2002-10-02), Թալսա), ամերիկացի երգիչ և ինտերնետ աստղ, որը դարձել է հայտնի սոցիալական ցանցերում, այնպիսին ինչպիսին են TikTok-ը և Musical.ly–ին՝ հրապարակելով այնտեղ կարճ հոլովակներ, որտեղ վերջինս կատարում է տարբեր հիթեր հնչյունագրի ներքո։ 2016 թվականին նա թողարկել է իր առաջին սինգլը՝ Sweatshirt, որին հաջողվել է նորամուտը նշել Կանադական և ամերիկյան Billboard Hot 100 բաժիններում։ 2016 թվականի արդյունքներով Ջեյքոբը Google-ում երաժշտական կատարողների շրջանում որոնողական հարցումների թվով 9-րդ տեղում Էր[1]։

Ջեյքոբ Սարտարիուս
Ի ծնե անունանգլ.՝ Rolf Jacob Sartorius
Ծնվել էհոկտեմբերի 2, 2002(2002-10-02) (21 տարեկան)
Թալսա
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ և հիփ-հոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, ինտերնետային հայտնիություն, ստուդիական երաժիշտ և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA
Կայքjacobsartorius.com
 Jacob Sartorius Վիքիպահեստում

2017 թվականի հունվարի 20-ին Սարտարիուսը թողարկում է իր դեբյուտային մինի ալբոմը՝ The Last Text անվանումով, որն իր մեջ պարունակում է 8 երգ։ Վերջինս կարողացել է մտնել Կանադայի, ԱՄՆ–ի, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի, Ավստրալիայի և Իռլանդիայի գլխավոր երգերի ցանկ։ Նույն տարում նա մեկնում է իր առաջին համաշխարհային շրջագայության[2]։ Դրանից հետո նա թողարկում է իր երկրորդ մինի ալբոմը Let Me Hangin' անվանումով, իսկ 2018 թվականի նոյեմբերին երրորդը, որը ստացել է Better with You անվանումը։ Վերջիններս չեն կարողացել ունենալն առաջին մինի ալբոմի հաջողությունները։

Անձնական կյանք խմբագրել

Սարտարիուսը ծնվել է Թալսայում, Օկլահոմայում։ Ծնվելուց անմիջապես հետո նրան մեկ այլ ընտանիք է որդեգրել Վիրջինիայից, քանի որ նրա կենսաբանական ծնողները չեն կարողացել հոգ տանել երեխայի մասին[3]։ Ջեյքոբը մեծացել է Ռեսթոն փոքր քաղաքում։ Յոթ տարեկան հասակում նա սկսել է խաղալ երաժշտական թատրոնում, որտեղ հասկացել է, թե որքան է սիրում ելույթ ունենալ հանդիսատեսի առջև։ Այնտեղ էլ նա հանդիպել է իր նկատմամբ առաջին վիրավորանքներին[4]։

Իր առաջին տեսահոլովակը Ջեյքոբը գցել է Vine 2014 թվականին, երբ ընդամենը 11 տարեկան էր։ Իր տեսահոլովակից հետո նա մեծ հայտնիություն է ձեռք բերել Vine–ում և հենց այնտեղ էլ խնդրել է վերջացնել իր հանդեպ վիրավորանքները։ Մեկ տարի անց նա գրանցվել է musical.ly –ում, որտեղ նրա հաջողությունները սկսել են մեծ թափ հավաքել։ Նրա տեսահոլովակները, որտեղ նա կատարում է բազմաթիվ հիթեր հնչյունագրի ներքո դարձան շատ հայտնի և հենց դրանց շնորհիվ նա դարձավ միակ մարդը, ով musical.ly–ում ունեցել է ավելի քան 14 միլիոն բաժանորդ[5][6]։

Իր հայտնիության պատճառով Ջեյքոբը փոխել է երեք դպրոց։ Դրա պատճառը վիրավորանքներն էին նրա համադասարանցիների կողմից, ովքեր հրում էին Ջեյքոբին, հետապնդում և բարոյապես նվաստացնում[7]։ Այնուամենայնիվ, ըստ Ջեյքոբի խոսքերի, սոցիալական ցանցերը ելք են դարձել այս իրավիճակից։

« Մինչ musical.ly ես շփվող չէի։ Այն օգնեց ինձ զբաղվելլ նրանով, ինչով ուզում եմ՝ մի փոքր ծուլանալ։ Այնտեղ շատ քչերին էր հետաքրքրում քո կյանքը տեսախցիկից այն կողմ »։

2019 թվականի փետրվարի 2-ին Սարտորիուսը Instagram-ում իր գրառումներից մեկի տակ պատմել է, որ հակադեպրեսանտներ և թերապիա է ընդունել տասնմեկ տարեկան հասակում։

Կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ, T3MG և All My Friends Tour (2016) խմբագրել

 
Սարտարիուսը 2017 թվականին

Այն բանից հետո, երբ Ջեյքոբը դառնում է իսկական աստղ սոցիալական ցանցերում, նա պայմանագիր է կնքում T3 Music Group-ի հետ և 2016 թվականի մայիսի 3-ին թողարկում է իր դեբյուտային սինգլը՝ Sweatshirt–ը ։ Երգի համար առավելագույն դիրք է զբաղեցրել 90-րդ և 81-րդ հորիզոնականները համապատասխանաբար Billboard Hot 100 ամերիկյան և կանադական բաժանմունքներում։ Այս երգով առաջին անգամ նա ելույթ է ունենում մայիսի 7-ին Բալթիմորում ՝ 'Magcon շրջագայության ժամանակ, որտեղ երկրպագուները կարող էին հանդիպել իրենց կուռքերի հետ և դիտել նրանց ելույթները[8]։ Միևնույն ժամանակ, Business Insider ամսագիրը կանխատեսում է, որ Սարտարիուսը "հեշտությամբ կարող է դառնալ նոր Ջասթին Բիբեր"[9].

Ելույթից որոշ ժամանակ անց Ջեյքոբը թողարկում է երկու նոր սինգլ՝ All My Friends և Hit or Miss, որոնցից երկրորդը հասնում է 72-րդ հորիզոնականին Միացյալ Նահանգների ազգային հիթ-շքերթում։ Այս պահին երգն Ջեյքոբի կարիերայում ամենաբարձր պիկ դիրքերն ունի[10]։ 2016 թվականին Ջեյքոբը մեկնում է մենահամերգով մինի-շրջագայության՝ All My Friends Tour անունով, որի ընթացքում կարողացել է այցելել 6 քաղաք[11][12].

The Last Text, RCA Records և Left Me Hangin' (2017 — մինչ այսօր) խմբագրել

Երեք ամիս անց Սարտարիուսը հայտարարում է The Last Text World Tour-ի մասին՝ ի պաշտպանություն իր առաջիկա մինի-ալբոմի, որի ընթացքում նա պլանավորում է հաջորդ տարի այցելել 7 երկիր։ Երգչի երկրորդ մինի ալբոմը թողարկվել է 2017 թվականի հունվարի 20-ին[13]։

2017 թվականի կեսերին՝ հոկտեմբերի 6-ին, Ջեյքոբը նոր պայմանագիր է կնքում, բայց արդեն RCA Records-ի հետ՝ թողարկելով երկրորդ մինի ալբոմը՝ Left Me Hangin'–ը։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին թողարկվում է ամանորյա երգը Cozy վերն

2018 թվականի մարտին Սարտարիուսը Լոս Անջելեսում մասնակցում է March for Our Lives-ի բողոքի ակցիային ։

2018 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվում է Ջեյքոբի ՝ Better with You անվանումով մինի-երրորդ ալբոմը, որին չի հաջողվում մտնել որևէ ալբոմային հիթ-շքերթում։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի–ալբոմներ խմբագրել

Անվանում Թողարկման մանրամասներ Պիկ դիրքերը տարբեր վայրերում
US[14] CAN NZ IRL AUS SCO
The Last Text 32 33 4 61 49 54
Left Me Hangin'
  • Թողարկում՝ 2017 թվականի հոկտեմբերի 6
  • Պիտակ՝ RCA Records
  • Ֆորմատ՝ թվային ներբեռնում
Better with You
  • Թողարկում՝ 2018 թվականի նոյեմբերի 1
  • Պիտակ՝ RCA Records
  • Ֆորմատ՝ թվային ներբեռնում


Սինգլներ խմբագրել

Անվանում Տարի Պիկ դիրքերը տարբեր տեղերում Հավաստագրում Մինի–ալբոմներ
US
[15]
CAN
[16]
Sweatshirt 2016 90 81 The Last Text
Hit or Miss 72 76
All My Friends
Last Text
Bingo 2017
Hit Me Back Left Me Hangin'
Skateboard
Chapstick
Cozy Ոչ ալբոմային սինգլ
Up With It 2018 Better With You
Better With You


Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրվել է Արդյունք
2016 Teen Choice Awards Նախընտրելի կատարող Նա Անվանակարգ
2017 iHeart Radio Music Awards Սոցիալական ցանցերի աստղ
Kids' Choice Awards Սիրված հայտնի երաժիշտ
Radio Disney Music Awards Սիրված ինտերնետ աստղ
Shorty Awards Տարվա երաժիշտ
Teen Choice Awards Նախընտրելի երաժիշտ

Տուրեր խմբագրել

Որպես հեդլայներ խմբագրել

  • All My Friends Tour (2016)
  • The Last Text Wourld Tour (2017)
  • The Left Me Hangin' Tour (2017)

Ելույթ ջերմությունով խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Todd Sprangler (14 декабря 2016 года). «Google top searches 2016: Pokemon Go, Prince, Donald Trump, iPhone...». Superior Telegram. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Lyndsey Havens (5 января 2017 года). «Jacob Sartorius Will Sing You To Sleep In New Video For 'Last Text': Exclusive». Billboard.
  3. Noelle Devoe (24 августа 2016 года). «Jacob Sartorius Reveals He Was Adopted in Uplifting New Video Blog». Seventeen. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite news}}: More than one of |work= and |newspaper= specified (օգնություն)
  4. Chris Martins (20 октября 2016 года). «Musical.ly's Teenage Revolution: How the Trend-Setting Lip-Sync App Is Changing the Music Industry». Billboard.
  5. Ariel Nagi (11 августа 2016 года). «Jacob Sartorius's "Hit or Miss" Music Video Will Bring Back Those 2009 Bieber Feels». Seventeen.
  6. Colleen Broomall. «EXCLUSIVE COVER STORY: Jacob Sartorius». YSBnow. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. Jacob Sartorius (30 июля 2016 года). «Jacob Sartorius on Twitter». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին – via Twitter. «I tried 3 different schools last school year and still got verbally attacked, pushed, and teased for things as small as my ears...»
  8. «MAGCON Tour». www.facebook.com. 6 мая 2016 года.
  9. Melia Robinson (12 августа 2016 года). «Teens are totally divided on this social media star who could be the next Justin Bieber». Business Insider. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «Jacob Sartorius - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. Mike Wass (13 сентября 2016 года). «Jacob Sartorius Announces "All My Friends"». Idolator. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «Jacob Sartorius». 14 октября 2016 года. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  13. «Jacob Sartorius». web.archive.org. 20 декабря 2016 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  14. «Jacob Sartorius – Chart history (Billboard 200)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  15. «Jacob Sartorius Song Chart History - The Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  16. «Jacob Sartorius Song Chart History - Canadian Hot 100». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  17. «American single certification: Jacob Sartorius – "Sweatshirt"». Recording Industry Association of America. 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել