Ջեյմս Վիկարի

ամերիկացի գործարար

Ջեյմս ՄաքԴոնալդ Վիկարի (անգլ.՝ James McDonald Vicary, ապրիլի 30, 1915(1915-04-30), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - նոյեմբերի 7, 1977(1977-11-07)), ամերիկացի մարքեթոլոգ, 25-րդ կադրի հիպոթեզի ստեղծող և հետազոտող։

Ջեյմս Վիկարի
Ծնվել էապրիլի 30, 1915(1915-04-30)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 7, 1977(1977-11-07) (62 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Մասնագիտությունadvertising person

1957 թվականին Նյու Ջերսիի կինոթատրոններում անցկացրել է փորձ[1][2]։ «Պիկնիկ» թրիլլերի ցուցադրության ժամանակ կադրի փոփոխության պահերին լրացուցիչ պրոյեկտորի օգնությամբ ցուցադրվել են թաքնված գովազդի կադրեր, ինչպիսիք են «Կոկա-Կոլան», «կերեք պոպկորն» և այլն։ Այս մեթոդը կոչվում է 25-րդ կադր, քանի որ կինոնկարում կադրերը փոխարինվում են 24 անգամ մեկ վայրկյանում։ Թաքնված գովազդով ֆիլմերը ցուցադրվել են 1957 թվականի ամռան ընթացքում։ Վիկարիի խոսքով՝ կինոթատրոնի բուֆետում Կոկա-Կոլայի վաճառքն աճել է 17 տոկոսով, իսկ պոպկորնինը՝ 50 տոկոսով։ Այնուհետև Ջեյմս Վիկարին արտոնագրել է այս տեխնոլոգիան և ֆիլմերում բացել սուբլիմինալ գովազդի ընկերությունը։

Արդեն 1958 թվականին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան պաշտոնապես հերքել է սուբլիմինալ գովազդի հոգեբանական էֆեկտի առկայությունը։ 1962 թվականին Վիկարին հայտարարել է[3][4][5], որ փորձի արդյունքները մոգոնել է ինքը։ Այնուամենայնիվ, «25-րդ կադրի էֆեկտի» մասին առասպելը շատ երկարակյաց է եղել. Վիկարիի տեխնոլոգիան օգտագործելու փորձերը շարունակվում են մինչ օրս։

Հրատարակումներ

խմբագրել
  • «How Psychiatric Methods Can be Applied to Market Research», Printer's Ink, v. 235, no. 6, May 11, 1951, pp. 39–48.
  • «Seasonal Psychology», Journal of Marketing, April 1956
  • «The Circular Test of Bias in Personal Interview Surveys» Public Opinion Quarterly 19, no. 2, Summer 1955 215-218

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Brean, Herbert 'Hidden Sell' Technique is Almost Here // Life : magazine. — 1958. — Т. 44. — № 13. — С. 102.
  2. O'Barr, W. M. (2005). "Subliminal" Advertising. // Advertising & Society Review, 6(4)
  3. Репьев А. П. Миф о 25-м кадре. Российская глава
  4. Boese, Alex (2002). The Museum of Hoaxes: A Collection of Pranks, Stunts, Deceptions, and Other Wonderful Stories Contrived for the Public from the Middle Ages to the New Millennium, E. P. Dutton, ISBN 0-525-94678-0. pages. 137-38.
  5. Pratkanis A. R. The Cargo-Cult Science of Subliminal Persuasion. // The Committee for Skeptical Inquiry. Vol. 16.3, Spring 1992