Ջեյմս Մյուրրեյ

(Վերահղված է Ջեյմս Մարրիից)

Ջեյմս Մյուրեյ (անգլ.՝ James Murray, փետրվարի 7, 1837(1837-02-07)[1][2][3][…], Ռոքսբուրշիր, Սքոթիշ Բորդերս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 26, 1915(1915-07-26)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի բառարանագետ և բանասեր։ 1879 թվականից մինչև իր մահը եղել է Օքսֆորդի անգլերեն բառարանի գլխավոր խմբագիրը[4][5]։

Ջեյմս Մյուրրեյ
James-Murray.jpg
Ծնվել էփետրվարի 7, 1837(1837-02-07)[1][2][3][…]
Ռոքսբուրշիր, Սքոթիշ Բորդերս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 26, 1915(1915-07-26)[1][2][3][…] (78 տարեկան)
Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանWolvercote Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբառարանագիր և լեզվաբան
Գործունեության ոլորտԲառարանագրություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ՊարգևներԲրիտանական ակադեմիայի անդամ և Ասպետ-բակալավր
Երեխա(ներ)Հիլդա Մարրի, Oswyn Murray? և Harold Murray?
James Murray (lexicographer) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Շոտլանդիայի Դենհոլմ գյուղում։ Ուսումնասեր պատանին տասնչորս տարեկան հասակում թողել է դպրոցը, քանի որ ծնողները ի վիճակի չէին վճարել ուսման վարձը։ Տասնյոթ տարեկանում դարձել է ուսուցիչ Հոյկ ավանի տարրական դպրոցում, այնուհետև աշխատել բանկում, հետագայում՝ կրկին ուսուցիչ Լոնդոնում։

Լինելով ինքնուս՝ հատկապես հետաքրքրված է եղել լեզուներով և ստուգաբանությամբ. ուսումնասիրել է եվրոպական գրեթե բոլոր լեզուները։ 1873 թվականին հրատարակել է «Շոտլանդիայի հարավային գավառների բարբառը» աշխատությունը։ 1879 թվականի մարտի 1-ին նշանակվել է Օքսֆորդի անգլերեն բառարանի գլխավոր խմբագիր։ Այդ բառարանի ստեղծման գործում կարևոր ավանդ է ներդրել նաև ամերիկացի զինվորական բժիշկ Ուիլյամ Չեսթեր Մայնորը[6], ում համար լեզվաբանությունը եղել է հոբբի։ Նա Ջեյմս Մյուրրեյին մեծ քանակությանմ անհրաժեշտ մեջբերումներ, քաղվածքներ է տրամադրել[7][8]։

Պատվավոր կոչումներԽմբագրել

Ջեյմս Մյուրրեյին պատվավոր դոկտորի կոչում է շնորհել ինը համալսարան, այդ թվում՝

Գրականության մեջ և կինոյումԽմբագրել

Սայմոն Վինչեստերի՝ 1998 թվականին հրատարակված The Surgeon of Crowthorne գիրքը (ԱՄՆ-ում տպագրվել է The Professor and the Madman վերնագրով) արտացոլում է Մայնորի կյանքի վերջին տարիները և նրա մասնակցությունը Օքսֆորդի անգլերեն բառարանի ստեղծմանը։

Այդ գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու իրավունքը 1998 թվականին գնել է Մել Գիբսոն-ի Icon Productions կինոընկերությունը[11]։ «Պրոֆեսորը և խենթը» («The Professor and the Madman») ֆիլմը նկարահանել է կինոռեժիսոր Ֆարհադ Սաֆինիան, ընդ որում՝ Մյուրրեյի դերը կատարել է Մել Գիբսոնը, Մայնորինը՝ Շոն Փենը[12]։ Կինոնկարը թողարկվել է 2019 թվականի մայիսին։

2020 թվականին լույս է տեսել ավստրալացի գրող Փիփ Ուիլյամսի The Dictionary of Lost Words բեսթսելլեր վեպը, որտեղ արտացոլված է Մյուրրեյի ու նրա թիմի աշխատանքը Օքսֆորդի անգլերեն բառարանի վրա[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. «Dictionary Editors | Oxford English Dictionary»։ Oxford English Dictionary 
  5. Burchfield R. W. (2004)։ «Murray, Sir James Augustus Henry (1837–1915), lexicographer»։ Oxford Dictionary of National Biography (անգլերեն) (online ed.)։ Oxford University Press։ doi:10.1093/ref:odnb/35163  (Subscription or UK public library membership required.)
  6. «William Chester Minor», Contributors, Oxford English Dictionary, http://oed.com/public/contrib/contributors#minor .
  7. Winchester, Simon (2004)։ The Meaning of Everything: The Story of the Oxford English Dictionary։ OUP։ էջ 201 
  8. Murray, Katharine Maud Elisabeth (2001)։ Caught in the Web of Words: James A.H. Murray and the Oxford English Dictionary։ Yale University Press։ էջ 306 

    In 1899 alone, Minor provided 12,000 quotations for the OED.

  9. |articlename = Glasgow University jubilee |day_of_week=Friday |date=14 June 1901 |page_number=10 |issue =36481 |column=b–c |url=https://www.thetimes.co.uk/archive/article/1901-06-14/10/2.html?region=global#start%3D1901-06-13%26end%3D1901-06-14%26terms%3DGlasgow%20University%20jubilee%26back%3D/tto/archive/find/Glasgow+University+jubilee/w:1901-06-13%7E1901-06-14/1%26next%3D/tto/archive/frame/goto/Glasgow+University+jubilee/w:1901-06-13%7E1901-06-14/2}}
  10. Murray, 1977, էջ 293
  11. Mel Gussow (4 December 2006)։ «The Strange Case of the Madman With a Quotation for Every Word»։ The New York Times։ Վերցված է 17 July 2010 
  12. Tatiana Siegel (21 February 2005)։ «Mel Gibson, Sean Penn to Star in 'Professor and the Madman' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2 August 2016 
  13. Case Jo (8 May 2020)։ «A few words in your ear about gender, dictionaries and kindness»։ The Sydney Morning Herald։ Վերցված է 10 August 2021 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝