Բացել գլխավոր ցանկը

Մասլոու Ջեյմս (անգլ.՝ James David Maslow, 1999, հունիսի 16, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ և պարող։ Առավել հայտնի է «Դեպի մեծ ժամանակներ» ֆիլմի Ջեյմս դերը, որը ցուցադրվել է «Nickelodeon» հեռուստաալիքով։

Մասլոու Ջեյմս
անգլ.՝ James Maslow
James Maslow BTR Paparazzo.jpg
Ծնվել է1999, հունիսի 16 (25 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք
ՔաղաքացիությունԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ՄասնագիտությունԴերասան, երգիչ, պարող, պրոդյուսեր
Ժանրերփոփ երաժշտություն[1][2]
jamesmaslow.com

ԿենսագրությունԽմբագրել

Ջեյմսը ծնվել է Նյու Յորք քաղաքում, Կեծի Բյորջի և Մայկա Մասլոյի ընտանիքում։ Մեծացել և սովորել է Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ [3][4][5]։

Նա ունի եղբայր՝ Ֆիլիպը և քույրեր Էլիսոնը և Դանիէլլան։ Ջեյմսը սկսել է երգել 6 տարեկանից, Ջեյմսի ծնողները նրան ուղարկեցին Սան Դիեգոի մանկական երգչախումբ։ Նա ավարտել է Լա Խոյաի և Տորի Պեյնսի դպրոցները, Միյուրլանդսի ավագ դպրոցը և Սան Դիեգոի արվեստի դպրոցը[4][6]։ Ջեյմսը 10 տարեկանում ստացել է մի փոքր դեր Սան Դիեգոի «Լա Բոհեմա» օպերայում[6][7][8]։ Ջեյմսը գնաց «Լա Ջոլա դրամատիկական թատրոն» և 14 տարեկանում ստացավ իր սեփական գործակալը։

ԿարիերաԽմբագրել

Նրա հեռուստատեսային դեբյուտը տեղի է ունեցել «iCarly» ֆիլմի «Տեսա նրան առաջինը» էպիզոդում, որտեղ նա կատարում է Շեյնայի դերը։ 2009 թվականին ստեղծվեց «Big Time Rush» երաժշտական խումբը, որի 4 անդամներից մեկը դարձավ Ջեյմսը։ 2009 թվականի նոյեմբերի վերջին Nickelodeon հեռուստաալիքով սկսեց հեռարձակվել «Առաջ հաղթանակ» ֆիլմը։ Այն 4 ընկերների մասին էր, ովքեր ցանկանում էին ստեղծել իրենց խումբը։ Մասլոում նա կատարում էր Ջեյմս Դայմոնդի դերը։ 2014 թվականին Ջեյմսը մասնակցել է «Պար աստղերի հետ» շոուին։ Նա պարում որպես իր զույգ ընտրել էր պրոֆեսիոնալ պարուհի Պետո Մարգարոիդին[9]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2008 iCarly iCarly Շեյն
2010 @urFRENZ Բրենդոն
2012 Առաջ դեպի հաջողություն Big Time Movie Ջեյմս Դայմոնդ
2013 Մարվին Մարվին Marvin Marvin Կամեո
2009-2013 Առաջ դեպի հաջողություն Big Time Rush Ջեյմս Դայմոնդ
2012-2014 Ох уж этот папа See Dad Run Ռիկի Ադամս
2014 Մեկուսացված Sequestered Կեվին Մոր
2015 Պինգվինները Մադագասկարում The Penguins of Madagascar Կովալսկի
2015 Երեկվա սերմերը Seeds of Yesterday Բարտ Ֆոկսորտ
2015 Wild for the Night Վայթ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել