Ջեյհուն Բայրամով
Ջեյհուն Ազիզ օղլի Բայրամով (ադրբ.՝ Ceyhun Əziz oğlu Bayramov, հունիսի 25, 1973, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարար[1], արտաքին գործերի նախարար[2] Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի հուլիսի 16-ի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար
Ջեյհուն Բայրամով | |
![]() | |
Կրթություն՝ | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան և Azerbaijan University? |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
Ծննդյան օր | հունիսի 25, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում։ Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։ Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
1996-2000 թվականներին նա աշխատել է Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում ՝տարբեր պաշտոններում[3]։
- 2000-2002 թվականներին — «Salans Hertzfeld & Heilbronn Limited (Baku)» ընկերությունում իրավաբան,
- 2002-2013 թվականներին — «OMNI» իրավաբանական ընկերության տնօրեն,
- 2013 թվականին — Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության աշխատակազմի ղեկավար,
- Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ։
- Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի 2018 թվականի ապրիլի 23-ի հրամանագրով նշանակվել է կրթության նախարար[4]։
- Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի հուլիսի 16-ի հրամանագրով նշանակվել է արտաքին գործերի նախարար
Ամուսնացած է, ունի երկու զավակ։