Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Maliyyə Nazirliyi) գործադիր իշխանության մարմին, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա[1]։
Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարություն | |
---|---|
Տեսակ | ֆինանսների նախարարություն |
Երկիր | Ադրբեջան |
Հիմնադրված | 1918 |
Իրավ. կարգավիճակ | նախարարություն |
Գլխադասային գրասենյակ | Ադրբեջան, Բաքու, Սամեդ Վուրկուն փողոց, AZ-1022 |
Տարածաշրջան | Ադրբեջան |
նախարար | Սամիր Շարիֆով |
նախարարի տեղակալ | Իլկար Ֆաթիզադե |
նախարարի տեղակալ | Ազեր Բայրամով |
նախարարի տեղակալ | Նամիկ Սուլեյմանով |
Վերադաս կազմակերպություն | Ադրբեջանի Հանրապետություն |
Կայք | maliyye.gov.az |
Պատմություն
խմբագրելԱդրբեջանիի Հանարապետության ֆինանսների նախարարության պատմությունը սկսվում է Ադրբեջանի առաջին հանրապետության (1918-20 թթ.) ժամանակներից, երբ 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի ազգային խորհուրդն իրեն հայտարարում է ադրբեջանական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Ադրբեջանի ֆինանսների առաջին նախարար Նասիբ բեկ Յուսիֆբեկլին է եղել։
Ադրբեջանի երկրորդ Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստեղծվել է 1992 թվականին։ Ադրբեջանի նոր պետության առաջին ֆինանսների նախարարն է եղել Բեդիր Կարաևը։ Ներկայումս Ֆինանսների նախարարության պարտականությունները և իրավունքները սահմանվում են «Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասին» կանոնակարգի համաձայն, որը հաստատվել է Ադրբեջանի նախագահի 2000 թվականի փետրվարի 4-ի N 271 հրամանագրով[2]։
- Մայիս 1918 թ. - հունիս 1918 թ.-Նասիբ բեկ Յուսիֆբեկլի
- Հունիս 1918 թ. - հոկտեմբեր 1918 թ.- էմիրջանով Է. Շ
- Հոկտեմբեր 1918 թ. - Դեկտեմբեր 1918 թ.- Մեմմեդ Հեսեն Հաջինսկի
- Դեկտեմբեր 1918 թ. - Մարտ 1919 թ.- Ի. Պրոթասով
- Մարտ 1919 թ. - Դեկտեմբեր 1919 թ.- Է. Շ. Հեսենով
- 1919 - 1920 - Ռ. Կափլանով
- 1920 - 1922 - Ն. Թակիև
- 1987 - 1992 - Բեդիր Կարաև
- 1992 - 1993 - Սալեհ Մամեդով
- 1994 - 1999 - Ֆիքրետ Յուսիֆով
- 1999 - 2006 - Էվեզ Էլեքպերով
- 2006 - մինչև հիմա - Սամիր Շարիֆով
Նախարարության հիմնական գործառույթները
խմբագրել- պետական և համայնքային եկամուտների քաղաքականության ոլորտում
- բյուջեների կազմման մասով
- բյուջեների կատարման մասով` բյուջետային գործընթացը և գանձապետական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների կատարումը
- հանրային ֆինանսների՝ ներառյալ հանրային սեփականության կառավարման քաղաքականության ոլորտում
- ֆինանսաբյուջետային վերահսկողության մասով՝ կառավարության սահմանած կարգով
- ֆինանսական շուկայի զարգացման ծրագրերի մշակումը` ներառյալ այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նախարարության պաշտոնական կայքէջը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «azerbaijan.az». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարության Կանոնադրությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.