Ջա կենդանաբանական արգելոց

Ջա կենդանաբանական արգելոց (անգլ.՝ Dja Faunal Reserve, ֆր.՝ Réserve de faune du Dja), արգելոց Կամերունում, ստեղծվել է 1950 թվականին։ Արգելոցի մեծ մասը գտնվում է Կամերունի արևելյան հատվածում և միայն հարավ-արևելյան եզրն է մտնում հարավային և կենտրոնական Կամերունի շրջաններում[3]։ 1981 թվականից արգելոցը ընդգրկվել է կենսոլորտի համաշխարհային արգելոցների ցանցում։ 1987 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[4] Ջա գետի ջրերը եզերում են արգելոցի հարավային, արևմտյան և հյուսիսային սահմանները՝ հանդիսանալով բնական սահման։ Արգելոցը զբաղեցնում է 5260 կմ2 ընդհանուր տարածք[5]։

Ջա կենդանաբանական արգելոց
անգլ.՝ Dja Faunal Reserve, ֆր.՝ Réserve de faune du Dja
Կատեգորիա ԲՊՀՄ — IV

Կենդանիների և բույսերի տեսակների

կամ բնակավայրերի ղեկավարման տարածք
Տեղագրություն Կամերուն[1][2]
Կոորդինատներ3°01′00″ հս․. լ. 12°59′00″ ավ. ե.HGЯO
Կարգավիճակարգելոց
Տարածք5260 կմ² և 526 000 հեկտար
Հիմնադրված է1987
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
https://whc.unesco.org/en/list/407
Քարտեզ
 Dja River Վիքիպահեստում

Ֆլորա և Ֆաունա խմբագրել

Ջա կենդանաբանական արգելոցը Աֆրիկայի հասարակածային անտառի խոշոր զանգված է։ Այստեղ ապրում և աճում են հսկայական քանակությամբ կենսաբանական տեսակներ։ Ընդհանուր առմամբ արգելոցի տարածքում գրանցված են 1500-ից ավելի բուսատեսակներ, 107 տեսակի կաթնասուններ (որոնցից 5-ը գտնվում է անհետացման եզրին) և ավելի քան 320 թռչնատեսակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/ecological-sciences/biosphere-reserves/africa/cameroon/dja/
  2. 2,0 2,1 https://whc.unesco.org/en/list/407/multiple=1&unique_number=470
  3. Reserva de Fauna de Dja y Reservas Forestales de Boumba-Bek y Nki(իսպ.)
  4. Dja Faunal Reserve(անգլ.)
  5. «Dja Faunal Reserve». UNESCO. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջա կենդանաբանական արգելոց» հոդվածին։