Սաղամո լիճ

լիճ Վրաստանում

Սաղամո, Թեն, Դումա, Դումայի լիճ, Դուման, Թուման, Սաղամո, Սաղամոն, Սաղամոս, Տուման, (վրաց.՝ საღამოს ტბა)՝ լիճ Վրաստանում, Նինոծմինդայի շրջանի տարածքում։ Տեղակայված է Ախալքալաքի սարահարթում, Փարավանա գետի ավազանում գետի ավազանում, Փարվանա լճակից հարավ, ծովի մակարդակից 1996 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը կազմում է 4,8 կմ², միջին խորությունը՝ 1,6 մ, առավելագույնը հասնում է 2,3 մ։ Ունի տեկտոնական ծագում։ Լճի սնուցումը ստորգետնյա, ձնային և անձրևային եղանակով է։ Ջրի առավելագույն մակարդակը մայիսին է,նվազագույնը՝ սեպտեմբերին։ Լճի միջով հոսում է Փարվանա գետը։ Հարավային և հարավ-եվրոպական ափերը կազմված են անդեզիտներից։ Լիճն ունի սեղանի ձև։ Ջրի բարձրագույն ջերմաստիճանը հուլիսին հասնում է 14,4 °C: Ձմռանը լիճը սառցակալում է մինչև 4,5 ամիս։ Լճի ափին է գտնվում Սաղամո գյուղը։

Սաղամո լիճ
Տեսակլիճ
Երկիր Վրաստան[1]
ՎարչատարածքՍամցխե-Ջավախեթի մարզ
ԲԾՄ1996 մետր
Խորություն2,3 մետր
Մակերես4,8 կմ²
Ծավալ0,0077 կմ³
Ավազանի տարածք528 կմ²
Ավազանի երկիր Վրաստան
Լիճ հոսող գետՓարվանա
Լճից հոսող գետՓարվանա
Քարտեզ
Քարտեզ

Լճակի մեջ թափվում են Բոյուքդարա և Գանձա գետերը, դուրս է գալիս Տումի ջուրը։ Ջուրը քաղցրարահամ է, ձկներով առատ։ հյուսիս-արևելյան ափին գտնվող Սաղամո գյուղի անունով կոչվում է նաև Սաղամո։ Գրականության մեջ երբեմն սխալմամբ նույնացվում է հարավ արևմուտքում գտնվող Խանչալի լճի հետ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 438 — 992 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղամո լիճ» հոդվածին։