Բացել գլխավոր ցանկը

Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո (մարտի 18, 1882(1882-03-18)[1][2][3][4], Վենետիկ, Իտալիա[5] - օգոստոսի 1, 1973(1973-08-01)[1][2][3][6], Տրևիզո, Վենետո, Իտալիա[1]), իտալացի կոմպոզիտոր, երաժշտագետ։

Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո
Բնօրինակ անունGian Francesco Malipiero
Ծնվել էմարտի 18, 1882(1882-03-18)[1][2][3][4]
Վենետիկ, Իտալիա[5]
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 1, 1973(1973-08-01)[1][2][3][6] (91 տարեկանում)
Տրևիզո, Վենետո, Իտալիա[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտագետ
ՇրջանավարտՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան և Ջովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա

ԿենսագրությունԽմբագրել

Երաժշտական կրթությունն ստացել է Վիեննայում, Վենետիկում, Բոլոնյայում: Դասավանդել է Պարմի (1921-24), Վենետիկի (1932-53) կոնսերվատորիաներում, Մալիպիեռոյի երաժշտությունը կրել է իմպրեսիոնիզմի և նեոկլասիցիզմի ազդեցությունը։ Լավագույն գործերում հիմնվում է իտալական ժողովրդական և հնագույն երաժշտության ավանդույթների վրա։ Օպերաների (30-ից ավելի, գրեթե բոլորը սեփական տեքստերով), այդ թվում երեք եռագրությունների՝ «Օրփեիդներ» (բեմականաացում՝ 1925), «Գոլդոնիի երեք կատակերգությունները» (բեմականացում՝ 1926), «Վենետիկյան միստերիա» (բեմականացում՝ 1932), սիմֆոնիաների (11), նվագախմբային երկերի (այդ թվում՝ «Արմենիա», 1917), մենագրությունների (Կ. Մոնտեվերդիի, Ա. Վիվալդիի, Ի. Ֆ. Ստրավինսկու մասին) և այլն հեղինակ է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11878143X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 Малипьеро Джан Франческо // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 161