Ջանսու Դերե

թուրք դերասանուհի

Ջանսու Դերե (թուրքերեն՝ Cansu Dere) (հոկտեմբերի 14, 1980(1980-10-14)[1], Անկարա, Թուրքիա), թուրք դերասանուհի և ֆոտոմոդել։ Ներկայումս նկարահանվում է Մայրիկ հեռուստասերիալում, որը ցուցադրվում է թուրքական Star TV-ով։ Համարվում է Թուրքիայի ամենաթանկ վճարվող դերասանուհիներից մեկը։ Վերջին երեք հեռուստասերիալների յուրաքանչյուր սերիայի համար Ջանսուն ստացել է 80 000 թուրքական լիրա։

Ջանսու Դերե
թուրքերեն՝ Cansu Dere
Ծնվել էհոկտեմբերի 14, 1980(1980-10-14)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետ և Ստամբուլի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ջանսու Դերեն ծնվել է Անկարայում։ Մանկուց երազել է դառնալ բալետի պարուհի։ Նախնական կրթությունը ստանալով Իզմիրում՝ Ջանսուն որոշում է համալսարանում ուսումնասիրել հնեագիտություն։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի համալսարանում։ 2000 թվականին Kanal D-ի կազմակերպած «Kanal D Miss Turkey Güzellik Yarışması» մրցույթին զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Դրանից հետո սկսել է զբաղվել մոդելային գործով։ Մասնակցել է Փարիզի և Միլանի նորաձևության շաբաթներին։ Կարճ ժամանակ անց դարձել է Թուրքիայի ամենապահանջված մոդելներից մեկը։ Կինոյում և հեռուստասերիալներում սկսել է նկարահանվել 2002 թվականից։ 2006 թվականին նկարահանվել է Սըլա հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Սըլա Սյոնմեզի դերը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է ATV-ով։ 2012 թվականին միացել է Հոյակապ դար հեռուստասերիալին, որտեղ կատարել է պարսկուհի հարճի դեր, ով պայքարում էր Սուլեյման I-ի սրտի համար։ Ջանսուն եղել է Avon ընկերության դեմքը։ Ներկայումս «Magnum» ընկերության դեմքն է։ 2012 թվականին դարձել է առաջին թրքուհին, ով դարձել է Loreal Paris-ի դեմքը։ Ջանսուն պաշտում է լուսանկարչությունը։ Ստամբուլում 2015 թվականին նա բացել է իր առաջին ցուցադրությունը։ Բացի այդ սիրում է նաև ճանապարհորդել։ 6,5 տարի Ջանսու Դերեն հանդիպել է Ջեմ Յըլմազի հետ, սակայն 2011 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանսու Դերե» հոդվածին։