Ջեմ Յըլմազ (թուրքերեն՝ Cem Yılmaz) (ապրիլի 23, 1973(1973-04-23), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ[1]։ Մեծ ճանաչում է վայելում ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։

Ջեմ Յըլմազ
թուրքերեն՝ Cem Yılmaz
Ծնվել էապրիլի 23, 1973(1973-04-23) (51 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունԲոսֆորի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, կատակերգու, կոմիքսների հեղինակ, հնչյունավորող, կինոդերասան, երգիծաբան, ծաղրանկարիչ և ստենդ ափ երգիծաբան
cmylmzfikirsanat.com

Կենսագրություն

խմբագրել

Ջեմ Յըլմազը ծնվել է 1973 թվականի ապրիլի 23-ին Ստամբուլի Քոջամուսթաֆափաշա թաղամասում։ Երբ Ջեմը սովորել է 4-րդ դասարանում, նրա ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլի մեկ այլ շրջան՝ Բահչելիևլեր։ Այստեղ Ջիմը ավարտել է ութամյա դպրոցը, իսկ այնուհետ սովորել է տուրիզմի և հյուրանոցային մենեջմենթի տեխնիկումում[2]։ Նա թողարկել է հինգ ալբոմ և նկարահանվել մոտ մեկ տասնյակ ֆիլմերում։

Ավարտել է Բոսֆորի համալսարանի տուրիզմի և հյուրանոցային մենեջմենթի ֆակուլտետը։ Զուգահեռաբար զբաղվել է նաև ծաղրանկարչությամբ, տպագրվելով թուրքական հայտնի Leman հումորիստական ամսագրում։ 1995 թվականի օգոստոսին Ջեմը առաջին անգամ ելույթ է ունեցել որպես հումորիստ «Leman Culture Center»-ում։ Դերասանական կարիերայի սկիզբը եղել է «Ամեն ինչ լավ կլինի» («թուրքերեն՝ Herşey Çok Güzel Olacak»)[3][4],:

Բացի դերասանական գործունեությունից, հանդես է գալիս որպես հումորիստ, ինչպես նաև մասնակցում է գովազդային հոլովակների նկարահանումներին[5], ։

6,5 տարի Ջեմը հանդիպել է թուրք հայտնի դերասանուհի և մոդել Ջանսու Դերեի հետ։ 2011 թվականի օգոստոսին զույգը բաժանվեց։ 2012 թվականի մարտի 10-ին ամուսնացել է Ահու Յաթուի հետ, ով թուրք հայտնի դերասանուհի, մոդել և խմբագիր է։ 2012 թվականի օգոստոսի 2-ին զույգը ունեցել է որդի՝ Քեմալը։ Ահուն և Ջեմը բաժանվել են 2013 թվականի դեկտեմբերին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.imdb.com/event/ev0000970/2007
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմ Յըլմազ» հոդվածին։