Ջամո բեկ Հաջինսկի

Ադրբեջանցի քաղաքական գործիչ

Ջամո բեկ Սուլեյման բեկ օղլի Հաջինսկի (ադրբ.՝ Camo bəy Süleyman bəy oğlu Hacınski, հունիսի 14, 1888(1888-06-14), Ղուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1942, Վյատլագ, Վերխնեկամսկի շրջան, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի հասարակական-քաղաքական և պետական գործիչ, Փոստի և հեռագրական ծառայության նախարար՝ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության կառավարության չորրորդ և հինգերորդ կաբինետում, Ադրբեջանի ազգային խորհրդի անդամ[1]։

Ջամո բեկ Հաջինսկի
ադրբ.՝ Camo bəy Süleyman oğlu Hacınski
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1888(1888-06-14)
ԾննդավայրՂուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1942
Մահվան վայրՎյատլագ, Վերխնեկամսկի շրջան, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կրոնիսլամ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունMuslim Socialist Bloc? և People’s Party?
 Jamo Bey Hajinski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջամո բեկ Հաջինսկին ծնվել է 1888 թվականի հունիսի 14-ին Ղուբայում։ Ջամո բեկը ստացել է կրթությունը Բաքվի գիմնազիայում։ 1907 թվականին Գիմնազիան ավարտելուց հետո նա սկսել է աշխատել որպես թղթակից։ Ջամո բեկ Հաչինսկին 1914 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Այնուհետև ընդունվել է տնտեսագիտության ֆակուլտետ։

1915 թվականի դեկտեմբերից մինչև 1917 թվականի ապրիլը Ջամո բեկը աշխատել է որպես Մուսուլման փախստականների կոմիտեի հանձնակատար։ Նա եղել է 1916 թվականին «Մուսուլմանական դրամա» ընկերության, իսկ 1917 թվականին ՝ Ադրբեջանի հնագիտական ընկերության հիմնադիրներից մեկը։ 1917 թվականի ապրիլին Ջամո բեկ Հաջինսկին նշանակվել է Ռուսաստանի Ժամանակավոր Կառավարության Անդրկովկասյան կոմիտեի իրավաբան։ Հուլիսին նա ընտրվել է Անդրկովկասի գյուղական համայնքի Գործադիր կոմիտեի ղեկավարի տեղակալը։

1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության հռչակումից հետո Ջամո բեկ Հաջինսկին դարձել է Փոստի և հեռագրական ծառայության նախարար[2]։ 1922 թվականի դեկտեմբերի 10-ին Ջամո բեկ Հաչինսկին ձերբակալվել է։ 1928 թվականի հունիսին Ջամո բեկն ազատ է արձակվել և վերադարձել է Բաքու[3]։

1937 թվականին Ջամո բեկ Հաջինսկին կրկին ձերբակալվել է։ Ջամո բեկը մահացել է 1942 թվականին Սիբիրում գտնվող Վյատկայի հատուկ ճամբարում։

Աղբյուրներ խմբագրել

  • Азербайджанская Демократическая Республика (1918―1920). Законодательные акты. (Сборник документов). — Баку, 1998
  • Азербайджанская Демократическая Республика (1918―1920). Парламент. (Стенографические отчеты). — Баку, 1998
  • AXC-nin Ensiklopediyası.İki cilddə. Birinci cild. B, cild. 2004, s.410-411.
  • Nəsib Nəsibzadə. Azərbaycan Demokratik Respublikası. B.1990, s.86
  • H. Əhmədov. Azərbaycan məktəb və pedaqoji fikir tarixi. Bakı։ Elm və təhsil, 2014. - səh. 337-338

Ծանոթագրություններ խմբագրել

  1. İltifat Əliyarlı. Azərbaycan Xalq Cümhuriyyəti dövründə rabitənin inkişafı. "Mütərcim nəşriyyat", Bakı-2009 səh. 85-90
  2. «Cumhuriyyet-100». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  3. ВЕКИЛОВ, Р.А. (1998). ИСТОРИЯ ВОЗНИКНОВЕНИЯ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ (PDF). Баку: Элм. էջ 25. ISBN 5-8066-0889-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.