Գրիգոր Ջաղացպանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջաղացպանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ջաղացպանյան (մարտի 19, 1900, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), 1920 թվականի Մայիսյան խռովության, Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)
Գրիգոր Ջաղացպանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1900 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 22, 1972 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Գործունեություն խմբագրել
1918-1920 թվականներին ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան երիտասարդական կազմակերպության ստեղծմանը։
1920 թվականի դեկտեմբերին թուրքական օկուպացիայի պայմաններում կոմերիտմիության առաջին կոնֆերանսում (ընդհատակյա) ընտրվել է քաղկոմի, 1921 թվականի ապրիլից՝ Ալեքսանդրապոլի գավառային կոմիտեի քարտուղար։
1922 թվականից ծառայել է սովետական բանակում որպես գնդի կոմիսար։ 1926-1932 թվականներին եղել է ՀԿ(բ)Կ Կոտայքի, Ստեփանավանի, Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջկոմների քարտուղար։
1932 թվականից աշխատել է սովետական արհմիութենական մարմիններում։ 1941 թվականից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականից Ջաղացպանյանը եղել է ԽՍՀՄ Պետպլանի վիճակագրական վարչության Հայաստանի գրասենյակի կառավարչի տեղակալ, ապա՝ հրատարակչական բաժնի պետ։
ՀԿ(բ)Կ V-VI և VIII համագումարներում ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 472)։ |