Ջալմա Սանտոս

բրազիլական Ֆուտբոլիստ

Ջալմա Սանտոս, իրական անունը՝ Դեժալմա Պերեյրա Դիաս դոս Սանտոս (պորտ.՝ Dejalma Pereyra Dias dos Santos, պորտ.՝ Djalma Santos, փետրվարի 27, 1929(1929-02-27), Սան Պաուլո, Բրազիլիա - հուլիսի 23, 2013(2013-07-23), Ուբերաբա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան, 1962 և 1958 թվականների աշխարհի չեմպիոն։ Աշխարհի չորս առաջնությունների մասնակից (բացի հաղթողներից, 1954 թվականին և 1966 թվականին)։

Ջալմա Սանտոս
պորտ.՝ Djalma Santos
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1929(1929-02-27)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 23, 2013(2013-07-23) (84 տարեկան)
Մահվան վայր Ուբերաբա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Երկար ժամանակ Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է եղել (առայժմ այդ ցուցանիշով նրան չի շրջանցել Կաֆուն)[1]։ Համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն աջ պաշտպաններից մեկը։ 2004 թվականին Պելեն նրան ընդգրկել է 125 մեծագույն ֆուտբոլիստների ցուցակում։

Կենսագրություն

խմբագրել

Ջալմա Սանտոսը ծնվել է Սան Պաուլոյում, աղքատ ընտանիքում։ 19 տարեկանում նա դարձել է «Պորտուգեզ»-ի խաղացող, որտեղ հանդես է եկել 10 մրցաշրջան։ Արդեն 29 տարեկանում, լինելով աշխարհի չեմպիոն, դարձել է «Պալմեյրաս»-ի խաղացող, որը Բրազիլիայի մեծագույն ակումբներից մեկն է և որտեղ անցկացրել է իր կարիերայի հաջորդ 10 տարիները։ Սանթոսն իր կարիերան ավարտել է «Ատլետիկո Պարանաենսե» ակումբում՝ 42 տարեկան հասակում՝ ակումբային մակարդակով խաղալով ավելի քան հազար հանդիպում։

2013 թվականի հուլիսի 24-ին Ջալման մահացել է Ուբերաբա քաղաքի հիվանդանոցում թոքերի բորբոքումից հետո առաջացած բարդությունների հետևանքով[2][3]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Ռոբերտաոյի գավաթակիր (1) 1967
  • Բրազիլիայի գավաթակիր (2) 1960, 1967
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն (3) 1959, 1963, 1966
  • Պարանա նահանգի չեմպիոն (1) 1970
  • Ռիո-Սան Պաուլու մրցաշարի հաղթող՝ 1952, 1955, 1965
  • Աշխարհի չեմպիոն (2) 1958, 1962
  • Համաամերիկյան խաղերի չեմպիոն (1) 1952

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Даниэл Алвес может войти в историю сборной Бразилии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  2. Скончался чемпион мира 1958 и 1962 годов Джалма Сантос
  3. Morre Djalma Santos, bicampeão mundial

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջալմա Սանտոս» հոդվածին։