Ջաբբար Ալի օկլի Գուլիև (ադրբ.՝ Cabbar Əli oğlu Quliyev, մայիսի 19, 1922(1922-05-19), Խաչփառ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - սեպտեմբեր 2004, Բաքու, Ադրբեջան), Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), Ադրբեջանի նկարիչների միության անդամ[1]։

Ջաբբար Գուլիև
(ադրբ.՝ Cabbar Quliyev)
Ծնվել էմայիսի 19, 1922(1922-05-19)
ԾննդավայրԽաչփառ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Վախճանվել էսեպտեմբեր 2004 (82 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի պետական արվեստի ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրլանդշաֆտ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԱդրբեջանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ջաբբար Գուլիևը ծնվել է 1922 թվականի մայիսի 19-ին Հայաստանի Երևանի գավառի Խաչփառ գյուղում[2]։

1941 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ուսումնարանը։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և եղել Իտալիայի և Հարավսլավիայի պարտիզանական շարժման ակտիվ անդամ։ Պատերազմից հետո 45 տարի դասավանդել է։

Ավարտել է Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտը։ 1961 - 1988 թվականներին աշխատել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտում որպես ուսուցիչ։ 1967 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում[3]։

Իր 50 տարվա գեղարվեստական գործունեության ընթացքում նա ստեղծել է ավելի քան 4000 աշխատանք, կազմակերպվել է 23 անհատական ցուցահանդես։ Նրա գործեր կան աշխարհի ավելի քան 20 երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

1988 թվականին նա տեղափոխվել է Ադրբեջան։ Այստեղ նա եղել է Ադրբեջանի նկարիչների միության անդամ։

Ջ.Գուլիևը հիմնականում լանդշաֆտային ժանրում աշխատող նկարիչ է եղել։ Սակայն նա ստեղծել է ղարաբաղյան պատերազմին առնչվող մի քանի ստեղծագործություններ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ջաբբար Ալի օկլի Գուլիև
  2. Əsgər Zeynalov, "İrəvan ziyalıları", Bakı, "Oğuz eli", 1999. səh.262
  3. Ermənistan Azərbaycanlılarının tarixi coğrafiyası Bakı: Gənclik. 1995. səh. 441.
  4. Ջաբբար Գուլիև

Արտաքին հղումներ խմբագրել