Պրոսպեր Մենյեր (ֆր.՝ Prosper Menière,հունիսի 16, 1799(1799-06-16)[1][2], Անժե - փետրվարի 7, 1862(1862-02-07)[3][4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ-ականջաբան։ Փարիզի խուլուհամրերի ինստիտուտում աշխատելիս առաջ է քաշել այն վարկածը, որ գլխապտույտները կարող են կապված լինել ներքին ականջի ախտահարումների հետ։ Կյանքի ընթացքում ճանաչում չի ստացել, սակայն հետագայում նրա նկարագրած համախտանիշն անվանվել է Մենյերի հիվանդություն։

Պրոսպեր Մենյեր
ֆր.՝ Prosper Menière
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1799(1799-06-16)[1][2]
ԾննդավայրԱնժե
Մահացել էփետրվարի 7, 1862(1862-02-07)[3][4] (62 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[5]
Prosper Ménière Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Պրոսպեր Մենյերը ծնվել է 1799 թվականին Անժեում՝ ունևոր վաճառականի ընտանիքում։ Մանկությունից հետաքրքրվել է բուսաբանությամբ, դեռահասության տարիքում դարձել է տեղական լիննեյական հասարակության անդամ։ Այդ հետաքրքրությունը նա պահպանել է ողջ կյանքի ընթացքում և հետագայում դարձել Անժեի լիննեյական ընկերության փոխնախագահ և Ֆրանսիայի բուսաբանական ընկերության փոխնախագահ[6]։

Մենյերը սկսել է Անժեում բժշկություն ուսումնասիրել, իսկ 1819 թվականին ուսումը շարունակել է Փարիզում[6]։ Նրա ակնառու ուսումնական հաջողությունները նշանավորել են մի շարք մրցանակներով։ 1828 թվականին նա ստացել է դոկտորի կոչում և նշանակվել Գիյոմ Դյուպյուիտրենի օգնական Հոթել Դիե հիվանդանոցում[7]։ 1834 թվականին գլխավորել է Օգյուստ-Ֆրանսուա Շոմելի կլինիկան[8]։ 1835 թվականին Մենյերը Օդ և Վերին Գարոն գավառներում մասնակցել է խոլերայի համաճարակի դեմ պայքարին, ինչի համար պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով[9]։

1838 թվականին Մենյերը նշանակվել է Փարիզի խուլուհամրերի ինստիտուտի տնօրեն։ Այստեղ նա սկսել է հետազոտություններ անցկացնել, որոնց շնորհիվ ճանաչում է ձեռք բերել[7][10]։ Նրան հետաքրքրում էին լսողական համակարգի կառուցվածքը, խուլուհամրերի ուսուցման մեթոդիկաները, բնածին խուլուհամրության պատճառները[10]։ 1861 թվականին Մենյերը Փարիզի բժշկական ակադեմիայում ներկայացրել է «Ներքին ականջի ախտահարման արդյունքում ծանր խլության հատուկ տեսակի մասին» զեկույցը։ Նա նկարագրել է էպիզոդիկ խլության, ականջներում աղմուկի և գլխապտույտների ժամանակ դրսևորվող ախտանիշները և ենթադրել, որ պատճառը կարող է լինել ներքին ականջի, մասնավորապես՝ կիսաշրջանաձև ուղիների ախտահարումը[7]։ Մինչ Մենյերը համարում էր, որ գլխապտույտներն անպայման կապված են ուղեղի հետ և տեղի են ունենում, մասնավորապես, այն պատճառով, որ ուղեղի անոթները լցվում են արյունով։ Որպես բուժում նշանակվում էր արյունառություն, տզրուկներ և այլն, որոնք կարող էին ոչ միայն անարդյունավետ լինել, այլև լրացուցիչ վնաս հասցնել հիվանդին[11]։

Իր հետագա աշխատանքներում Մենյերը շարունակել է պաշտպանել իր վարկածը, սակայն կյանքի ընթացքում ճանաչում չի ստացել, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ ներքին ականջի՝ որպես հավասարակշռության օրգանի մասին դեռ հայտնի չէր[7][8][11]։ Միայն 1863 թվականին Սիմոն Դյուպլեն մեջբերեց նրա աշխատանքները, իսկ 1872 թվականին նա առաջարկեց համապատասխան համախտանիշն անվանել Պրոսպեր Մենյերի պատվին[7]։ Ներկայումս այս պաթոլոգիան հայտնի է որպես «Մենյերի հիվանդություն»[10]։ Դրա ախտանշաններն են՝ գլխապտույտ, սրտխառնոց, հավասարակշռության խանգարումներ[12]։ 1990 թվականին մի խումբ բժիշկներ ենթադրում էին, որ հենց այդ հիվանդությամբ (այլ ոչ թե Էպիլեպսիայով, ինչպես նրա ախտորոշումն էր ասում) է տառապել Վինսենթ վան Գոգը[13][14]։

Պրոսպեր Մենյերը բացի բժշկությունից և բուսաբանությունից հետաքրքրվում էր նաև հնագիտությամբ և դասական լատինական և հունական պոեզիայով։ Նրա ընկերների թվում էին Վիկտոր Հյուգոն, Օնորե դը Բալզակը և թատերական քննադատ Ժյուլ Ժանենը[7][15]։ Հնարավոր է, որ Մենյերը ծառայել է որպես երիտասարդ բժիշկ Օրաս Բյանշոնի նախատիպ «Շագրենի կաշին» ստեղծագործությունում[15]։

Պրոսպեր Մենյերը մահացել է 1862 թվականի փետրվարի 7-ին Փարիզում թոքաբորբից[7]։

Անձնական կյանքԽմբագրել

1838 թվականին Մենյերն ամուսնացել է Անտուան Բեքերելի դստեր և Անրի Բեքերելի մորաքրոջ՝ Պոլինա Բեքերելի հետ։ Նրանց որդին՝ Էմիլը, հոր պես դարձել է ականջաբան և հետագայում զբաղեցրել նրա պաշտոնը խուլուհամրերի ինստիտուտում[16][17]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 vital record
  3. 3,0 3,1 3,2 Who Named It?
  4. 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  5. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  6. 6,0 6,1 Baloh, 2001, էջ 1153
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Beighton, 2012, էջ 113
  8. 8,0 8,1 cite web|author=Charlotte Bake, Mike Cadogan|title=Prosper Menière|url=https://litfl.com/prosper-meniere/%7Cwebsite=Litfl.com%7Clang=en}}(չաշխատող հղում)
  9. Baloh, 2001, էջ 1154
  10. 10,0 10,1 10,2 cite web|author=Шерстнёва Е. В.|title=Меньер|url=https://bigenc.ru/medicine/text/2204967%7Cwebsite=Большая(չաշխատող հղում) российская энциклопедия}}
  11. 11,0 11,1 Baloh, 2001, էջ 1151
  12. {cite web|author=Морозова С. В.|title=Меньера болезнь|url=https://bigenc.ru/medicine/text/2204977%7Cwebsite=Большая российская энциклопедия}}
  13. Arenberg I.K., Countryman L.F., Bernstein L.H., Shambaugh G.E. Jr. (1990)։ «Van Gogh had Menière's disease and not epilepsy» (անգլերեն) 
  14. «At Last, Medicine Really Listens to van Gogh»։ The New York Times (անգլերեն)։ 1990 
  15. 15,0 15,1 Baloh, 2001, էջ 1156
  16. «Prosper Menière»։ Medarus.org (ֆրանսերեն) 
  17. Baloh, 2001, էջ 1155

ԳրականությունԽմբագրել

  • R. W. Baloh Prosper Ménière and his disease // Arch Neurol. — 2001. — № 58(7). — С. 1151—1156.
  • Peter Beighton, Greta Beighton Menière, Prosper // The Man Behind the Syndrome. — Springer Science & Business Media, 2012. — P. 112—113.

Արտաքին հղումներԽմբագրել