Պրիզրենի սանջակ (թուրքերեն՝ Prizren Sancağı, ալբ․՝ Sanxhaku i Prizrenit, սերբ.՝ Призренски санџак), Օսմանյան կայսրության սանջակներից մեկը Պրիզրեն վարչական կենտրոնով։ Այն հիմնադրվել է Օսմանյան կայսրության կողմից Պրիզրենի գրավումից անմիջապես հետո, 1455 թվականին, Սերբական դեպրոտիայում[1]։ Սերբիայի մնացած տարածքը զավթվեց 1459 թվականին Սմեդերևոյի անկումից հետո և բաժանվեց հետևյալ սանջակների. Վուչիտրնի , Կրուշեվացի սանջակ և Սմեդերևոյի սանջակ։ 1912 թվականին Առաջին Բալկանյան պատերազմի սկզբում Սերբիայի թագավորության և Չեռնոգորիայի թագավորության զորքերը գրավեցին Պրիզրենի սանջակի տարածքը։ 1913 թվականի մայիսի 30-ին ստորագրված Լոնդոնի հաշտության համաձայնագրի պայմանների համաձայն, Պրիզրենի սանջակի տարածքը բաժանվել է Սերբիայի և Չեռնոգորիայի միջև։

Պրիզրենի սանջակ
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Կարգավիճակսանջակ
Մտնում էMonastir Vilayet?, Կոսովոյի վիլայեթ և Prizren Vilayet?
ՎարչկենտրոնՊրիզրեն
Հիմնադրված է1455 թ.
ՓոխարինեցSerbian Despotate?

Վարչական բաժանում խմբագրել

Օսմանյան կայսրության գրանցամատյանի համաձայն, 1571 թվականին Պրիզենիւ սանջակը բաղկացած էր հինգ նահիյաներից[2]. Պրիզրեն, Հոչա, Ժեժնա, Տրգովիշտե և Բիհոր։

Սանջակին երբևիցե պատկանած տարածքի հիմնական մասը այժմ մտնում է Կոսովոյի (Պրիզրեն և Հոչա), Սերբիայի (Ժեժնա, Նովի Պազար քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևելք) և ամենափոքր մասը Չեռնոգորիայի (Բիհոր և Տրգովիշտե, Ռոզաեի մոտ) կազմի մեջ։

Շկոդեր, Պրիզրեն և Կոսովո վիլայեթներ խմբագրել

1867 թվականին Պրիզենի սանջակը միավորվել է Դիբրինի սանջակի և Սքադարի սանջակի հետ և միասին ձևավորել են Շկոդերի վիլայեթը։ 1871 թվականին Պրիզենի սանջակը մտավ նորից ստեղծված Պրիզենի վիլայեթի կազմի մեջ[3][4]։ Իր հերթին Պրիզենի վիլայեթը Պրիզենի սանջակի հետ միասին մտել է Կոսովոյի վիլայեթի կազմի մեջ, որը ստեղծվել է 1877 թվականին։ Պրիզենը դարձավ Կոսովոյի վիլայեթի վարչական կենտրոնը[5]։

Նիշի և Պիրոտի սանջակը Վրանեի հետ միասին բաժանվեցին Կոսովոյի Վիլայեթից և դարձան Սերբիայի իշխանության տարածքներ, 1878 թվականի Բեռլինի կոնգրեսի արդյունքներով։ Դրանից հետո Դիբրի սանջակը տեղափոխվել է Մանաստիր վիլայեթ։ Այս բոլոր փոփոխություններից հետո Կոսովոյի վիլայեթը բաղկացած էր երեք սանջակներից՝ Պրիզենի, Սկոպյան և Նովոպազարյան[6]։ Չնայած Բեռլինի կոնգրեսի որոշմանը, Նովոպազարյան սանջակի նկատմամբ վերահսկողությունը Ավստրո-Հունգարիային փոխանցելուն, այն դե ֆակտո մնաց Օսմանյան կայսրության ղեկավարության տակ[7]։

Երիտթուրքերի հեղաշրջում խմբագրել

1908 թվականին Երիտթուրքերի հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել առաջին խորհրդարանական ընտրությունները, այդ թվում նաև Պրիզրենի սանջակում։

Վերացում խմբագրել

Մինչև 1912 թվականի հոկտեմբերի վերջը Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Սերբիայի թագավորության և Չերնոգորիայի զորքերը գրավեցին Պրիզրենի սանջակը[8]։ 1913 թվականի Լոնդոնի կոնֆերանսի ժամանակ ստորագրված Լոնդոնի հաշտության համաձայնագրի պայմանների համաձայն, նրա տարածքը բաժանվել է Սերբիայի և Չեռնոգորիայի միջև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zbornik za narodni život i običaje, Volume 40 (Serbo-Croatian). Jugoslavenska akademija znanosti i umjetnosti. 1962. էջ 407. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին. «Neposredno posle zauzimanja (1455. godine) Prizren je postao sedište prizrenskog sandžaka»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Katić, Tatjana (2010), Tibor Živković (ed.), Опширни попис призренског санџака из 1571. године (Detailed register of the prizren sancak from 1571.) (Serbian), Belgrade: Istorijski Institut, էջ 8, ISBN 978-86-7743-081-8, OCLC 712374230{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Grandits, Hannes; Nathalie Clayer; Robert Pichler (2010). Conflicting Loyalties in the Balkans The Great Powers, the Ottoman Empire and Nation-building. Gardners Books. էջ 309. ISBN 978-1-84885-477-2. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին. «In 1868 the vilayet of Prizren was created with the sancaks of Prizren, Dibra, Skopje and Niš; it only existed till 1877»
  4. Akşin Somel, Selçuk (2001). The modernization of public education in the Ottoman Empire, 1839-1908. Netherlands: Brill. էջ 234. ISBN 90-04-11903-5. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին. «the vilayet of Prizren was founded in 1871»
  5. Apostoloski, Mihailo (1978). Makedonija vo istočnata kriza 1875-1881. Skopje: Makedonska akademija na naukite i umetnostite. էջ 187. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին. «Thus the seat of the Kosovo vilayet naturally moved to Prizren.»
  6. Apostoloski, Mihailo (1978). Makedonija vo istočnata kriza 1875-1881. Skopje: Makedonska akademija na naukite i umetnostite. էջ 187. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին. «The Kosovo vilayet was then divided into three sanjaks: the Prizren, Skopje and Novi Pazar.»
  7. Morisson, Kenneth (2008). «Political and religious conflict in Sanjak». Defence Academy of United Kingdom. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  8. Yücel Yigit (2010), «Prizren Sancağı'nın Idarî Yapısı (1864–1912)», History Studies (Turkish), vol. 2/1, «Zaten Balkan Savaşları sonunda 31 Ekim 1912'de deşehir Sırp kontrolüne geçmiş ve Prizren'deki Osmanlı idaresi de sona ermiştir»{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել