Բարբարա Պրամմեր
Բարբարա Պրամմեր (գերմ.՝ Barbara Prammer, հունվարի 11, 1954[1], Ottnang am Hausruck, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] - օգոստոսի 2, 2014, Վիեննա, Ավստրիա[3]), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, 2006- 2014 թվականներին եղել է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ։
Բարբարա Պրամմեր գերմ.՝ Barbara Prammer[1] և գերմ.՝ Barbara Thaller[1] | |
Կուսակցություն՝ | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լինցի Յոհաննես Կեպլերի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, wedding officiant և պետական ծառայող |
Ծննդյան օր | հունվարի 11, 1954[1] |
Ծննդավայր | Ottnang am Hausruck, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] |
Վախճանի օր | օգոստոսի 2, 2014 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա[3] |
Թաղված | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Barbara Thaller[1][2] |
Զավակներ | Julia Fellner? |
Կայք՝ | barbara-prammer.at |
Պարգևներ | |
Կենսագրություն խմբագրել
Բարբարա Պրամմերը 1973 թվականին ավարտել է Ֆլյոկրաբրուքի կոմերցիոն քոլեջը։ Այնուհետև աշխատել է Օտնանգի համայնքապետարանում։ 1986 թվականին ավարտել է Լինցի Յոհաննես Կեպլերի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ ստանալով սոցիոլոգիական և տնտեսագիտական գիտությունների մագիստրոսի կոչում։ Մինչև 1989 թվականը եղել է Լինցի վերականգնման կենտրոնի սոցիալական մանկավարժ և Վերին Ավստրիայի զբաղվածության դաշնային ծառայության ռեֆերենտ։ 1995 թվականին նշանակվել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության Վերին Ավստրիայի կանանց խորհրդի նախագահ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է ընդհուպ մինչև 2005 թվականը։ 1991- 1995 թվականներին եղել է Վերին Ավստրիայի պատգամավոր և փոխնախագահ։ 1995 թվականին ընտրվել է կուսակցության դաշնային խորհրդի անդամ։ 1995- 1997 թվականներին եղել է Վերին Ավստրիայի բնակարանաշինության և բնության պահպանության հարցերի նախարար։ 1997- 2000 թվականներին եղել է Ավստրիայի կանանց և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով նախարար։ Նրա իշխանության օրոք կանայք ստացել են զինվորական ծառայության անցնելու իրավունք, ինչպես նաև գիշերային ժամերին աշխատելու իրավունք։ 1999 թվականին ընտրվել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր։ 2000 թվականին ընտրվել է ՍԴԿ ֆրակցիայի նախագահ։ 2004- 2006 թվականներին եղել է խորհրդի փոխնախագահ։ 2006 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ։ Նրա ամուսինը՝ Վոլֆգանգ Պրամմերը մեղադրվել է սեռական գործողությունների մեջ՝ խորհրդի քարտուղարուհիներից մեկի նկատմամբ։ Այդ ժամանակ Բարբարա Պրամմերը պաշտպանել է քարտուղարուհուն։ 2001 թվականին նրանք բաժանվել են։ Բարբարան մահացել է 2014 թվականի օգոստոսի 2-ին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Politische Pionierin: Von der Standesbeamtin zur Präsidentin (գերմ.) // Kurier / Hrsg.: H. Brandstätter — 2013. — S. 6.
- ↑ 2,0 2,1 2,2 Seidl C. Barbara Prammer 1954–2014 (գերմ.) // Der Standard / Hrsg.: O. Bronner — 2014. — S. 5.
- ↑ 3,0 3,1 3,2 Wer ist Wer
- ↑ Cemeteries in Vienna
- ↑ Anfragebeantwortung 10542/AB XXIV. GP (գերմ.) / Hrsg.: Österreichisches Parlament — 2012. — S. 1354. — 2038 p.
Աղբյուրներ խմբագրել
- https://e-gov.ooe.gv.at/biografien/Start.jsp?param=ooe&personId=448
- http://kurier.at/politik/inland/trauer-um-barbara-prammer-grosse-demokratin-und-vorbild/78.183.093
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Պրամմեր» հոդվածին։ |