Պռոշյանի կոնյակի գործարան

Պռոշյանի կոնյակի գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Երևանում։ Գտնվում է Աշտարակի խճուղում՝ դեպի Պռոշյան գյուղ գնացող հատվածում[1]։ Գործարանը հայտնի է իր Մանե կոնյակի ապրանքանիշով։

Պռոշյանի կոնյակի գործարան
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1885
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Արդյունաբերությունalcohol industry?
Կայքproshyan.am
 Proshyan Brandy Factory Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1885 թվականից կոնյակի գործարանը գործարկվել է Պռոշյան գյուղում։ Ներկայիս արտադրամասերը բացվել են 1980-ական թվականներին` որպես Հայկական ԽՍՀ պետական ձեռնարկություն Երևանի հյուսիսարևմտյան ծայրամասում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը 1996 թվականին սեփականաշնորհվել է[2]։

Հայկական կոնյակը գործարանի հիմնական արտադրանքն է, որը ստացվում է Արարատյան դաշտի բերրի խաղողից։ Գործարանն ունի նաև մի շարք այլ ապրանքներ, այդ թվում`գինի, մրգային գինի, օղի և պահածոյացված սնունդ։ Ընկերությունն արտադրում է նաև կոնյակների հուշանվերների մեծ հավաքածու։ Արտադրությունն ամբողջովին հիմնված է իտալական տեխնոլոգիայի վրա։

Գործարանի արտադրանքը մշտապես արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Բելառուս, Լիտվա, Վրաստան, Գերմանիա, Էստոնիա, ԱՄՆ, Հունաստան, Լեհաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Ղազախստան և Տաջիկստան[3]։

Բացի Երևանում տեղակայված գլխավոր գործարանը, ընկերությունը գործարկում է նաև Պռոշյան-Այգեստան գինու գործարանը Արմավիրի մարզի Այգեստան և Պռոշյան գյուղերում։ Սակայն ամբողջ շշալցման գործընթացը տեղի է ունենում Երևանում գտնվող հիմնական գործարանում։

Արտադրանք և ապրանքանիշեր խմբագրել

 
Մանե 3 տարեկան հայկական կոնյակ Պռոշյանի կոնյակի գործարանից

Գործարանը հիմնականում հայտնի է Հայաստանի կոնյակի արտադրության մեծ բազմազանությամբ։ Պռոշյանի կոնյակի արտադրության ապրանքանիշերն են[4]՝

  • Մանե, 3, 5, 8 և 30 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Khent With Cigar, 10, 20 և 30 տարեկան էքստրա դասական կոնյակ
  • Չարենց, 10, 20 և 30 տարեկան էքստրա դասական կոնյակ
  • Վարդան Մամիկոնյան, 3, 5, 8 և 20 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Խենթ, 10, 20 և 30 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Պապ թագավոր, 20, 25 և 30 years տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Պռոշյան, 3, 5, 8 և 20 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Ամելի, 15 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Հայկական օպերա, հատուկ խառնուրդ պրեմիում կոնյակ
  • Մարշալ Մուրադ, 3, 5, 8 և 10 տարեկան հին կոնյակ
  • Հ. Շիրազ, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ
  • Մուսինյան, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ
  • Շերամ, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ
  • Արծրունի, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ
  • Հր. Քոչար, 8 տարեկան հին կոնյակ
  • Հայկական ամրոց, 3 և 5 տարեկան հին կոնյակ
  • Հայկուհի, 3, 5, 8 և 15 տարեկան հին կոնյակ
  • Արա ջան, 3 և 5 տարեկան հին կոնյակ
  • Արտամատ, 5 տարեկան հին կոնյակ
  • Շնորհավորական, 5 տարեկան հին կոնյակ
  • Ցարևնա Աննա, 8 տարեկան հին կոնյակ
  • Թամար թագուհի, 8 և 10 տարեկան հին կոնյակ նուշի համով
  • Արմենուհի, soft blended 10 տարեկան հին կոնյակ սալորի համով
  • Վ. Տերյան, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ վանիլի և շոկոլադի համով
  • Երեք աստղ, խաղողի կոնյակ վանիլային շոկոլադի համով
  • Հինգ աստղ, խաղողի կոնյակ վանիլային համով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Proshyan brandy Factor at spyur.am». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  2. «Interview with the manager of Proshyan Factory». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  3. «Պռոշյանի կոնյակի գործարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Cognac at Proshyan Factory». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել