Պուտտու (մալայալամ՝ പുട്ട്, ա.-փենջ.` ਪੁੱਟੂ, սինգ․՝ පිට්ටු, թամիլերեն՝ பிட்டு), հնդկական Կերալա, Թամիլ Նադու, Կառնատակա շրջանների և Շրի Լանկայի ավանդական ուտեստ, որը մատուցվում է նախաճաշին[1]։ Ուտեստի puttu կամ pittu անվանումը թամիլերենից թարգմանաբար նշանակում է «օրաբաժին»։ Ուտեստն իրենից ներկայացնում է գոլորշիով շոգեխաշված և կոկոսի քերուկով պատված բրնձի գլան։ Պուտտուն հատկապես տարածված է հնդկական Կերալա նահանգում և Շրի Լանկայում․ այն մատուցում են եղեգնի շաքարով, սիսեռային կարիով կամ բանաններով։ Հյուսիսային Կանադայում այն մատուցվում է գհիի[2], պայայի մսային ապուրի կամ ոչխարի մսից կարիի հետ[3]։ Կերալում կերակրատեսակը ստացել է ազգայինի կարգավիճակ։

Պուտտու
cuisine of Kerala?
Ենթատեսակբրնձով ուտեստ
Առաջացման երկիր Շրի Լանկա և  Հնդկաստան
 Puttu Վիքիպահեստում

Բաղադրություն խմբագրել

Պուտտուն պատրաստվում է կոշտ աղացած բրնձով, կոկոսի քերուկով և ջրով[4]։ Հաճախ բրինձը համեմում են զիրայով և այլ համեմունքներով։ Շրի Լանկայում ուտեստը սովորաբար պատրաստում են ցորենի կամ կարմիր բրնձի ալյուրով՝ առանց զիրայի։ Հյուսիսային Կարնատակիում խառնուրդին ավելացնում են անուշահոտ գառան մսով կամ ծովախեցգետիններով ու կոկոսի քերուկով մասալա։

Պատրաստում խմբագրել

Պուտտուն պատրաստվում է բրնձի շոգեխաշման միջոցով։ Բրինձը շոգեխաշելուց առաջ նրա վրա կոկոսի հետ ավելացվում է բրնձի ջուր և համեմունքներ, մինչև ստացվի փափուկ, առաձգական զանգված[5]։

Ուտեստի պատրաստման համար օգտագործվում է հատուկ մետաղյա շոգեխաշիչ՝ պուտտու կուտտին (puttu kutti), որը բաժանված է երկու մասի։ Ներքևի մասում լցվում է ջուր, իսկ վերևում՝ շերտերով տեղավորվում է բրնձե զանգվածը, կոկոսի քերուկը և շոգեխաշվում[6]։

Շոգեխաշիչի մյուս տեսակները իրենց մեջ ներառում են ներքևի մետաղյա մաս և բամբուկից կամ կոկոսի կեղևից պատրաստված բաժիններ բրնձի համար։ Ավանդական պուտտու կուտտին պատրաստվել է կոկոսի կեղևից, որի վրա ամրացրել են բամբուկի ձողեր։

Պուտտուն պատրաստում են նաև ցանցավոր կափարիչով ինքնատիպ խորը թավաներում, շուտեփուկներում, իսկ Մալայան կղզեխմբիում՝ բամբուկի սնամեջ ցողունների վրա։

Մատուցում խմբագրել

Հաճախ պուտտին մատուցվում է ջրալի կերակրատեսակներով, օրինակ՝ զանազան կարիների հետ և ոսպով բլիթներով՝ պապադամներով[7]։ Սովորաբար այն մատուցվում է նաև բանանի, մանգոյի, ջեքֆրուտի և պլանտանի հետ։ Կերալայի որոշ շրջաններում այն մատուցվում է քաղցր սև սուրճի հետ։ Թամիլնադիում պուտտուն մատուցում են կոկոսի քերուկով, պալմայի կամ եղեգնի շաքարով, կոկոսի կաթով և սամբալ կծու սոուսով։

Տարբերակներ խմբագրել

Գոյություն ունեն պուտտուն ցորենի կամ եգիպտացորենի ալյուրով և տապիոկայով պատրաստելու տարբերակներ[8]։ Կոկոսի քերուկի շերտը նույնպես փոխարինվում է կարիով[9] կամ բանաններով[10]։ Պուտտուն միշտ չէ, որ պատրաստվում է գլանաձև։ Շրջանաձև պատրաստված ուտեստը կոչվում է մանիպուտտու։

Հարավարևելյան Ասիայի շրջաններում պուտտուն սովորաբար պատրաստվում է բամբուկի սնամեջ ցողունի մեջ։ Ինդոնեզիայում այս ուտեստը կոչվում է «կուե պուտտու», մալայերենով՝ «պուտտու բամբու», իսկ թագալերենով՝ «պուտո բումբոնգ»։ Այս շրջաններում պուտտուն ընդունված է պատրաստել բրնձի ալյուրով՝ արմավենու շաքարի միջուկով բամբուկե խողովակներում կարկանդակները շոգեխաշելով և զարդարել պանդանայի տերևներով[11]։ Այս տարբերակը մատուցվում է կոկոսի թարմ կտորներով։ Ինդոնեզիայում «կուե պուտտուն» հաճախ վաճառում են փողոցներում «կլեպոն» բրնձային թխվածքի հետ միասին, որն իրենից ներկայացնում է նույն կուե պուտտուն կլոր կառուցվածքով։

Մավրիկիոսում պուտտուն նույնպես հայտնի է, այն վաճառում են փողոցային վաճառականները, այնտեղ այն թեթև նախուտեստ է համարվում։ Կերակրատեսակի բաղադրությունը նույնն է՝ բրնձի ալյուր, շաքար և կոկոսի չոր քերուկ։ Այն պատրաստվում է մետաղյա շոգեխաշիչների մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. R, Hari Shanker (2014 թ․ սեպտեմբերի 25). «Hot puttu, idiyappam and more». The Hindu (Indian English). Thiruvananthapuram. 0971-751X. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Nair, Anjali (2016 թ․ հուլիսի 2). «The rise of a red puttu eatery». The Hindu (Indian English). Chennai. 0971-751X. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. Krishnamurthy, Uma (2011 թ․ հունիսի 30). «My Grandma's Recipe - How to make...Rice puttu». The Hindu (Indian English). 0971-751X. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Minnie Mathew Traditional Delicacies Of KERALA : Foods of India. — Leadstart Publishing Pvt Ltd, 2013-12-16. — 342 с. — ISBN 9789381576281
  5. Flavours of Kerala. — Salim Pushpanath, 2005-01-01. — 90 с. — ISBN 9788188000074
  6. Maithily Jagannathan South Indian Hindu Festivals and Traditions. — Abhinav Publications, 2005-01-01. — 248 с. — ISBN 9788170174158
  7. «Recipe of Puttu and Kadala Curry, Vegetarian, Breakfast Dish, Cuisine, Kerala Food | Kerala Tourism». www.keralatourism.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. Nesa Eliezer Recipes of the Jaffna Tamils: Odiyal Kool, Kurakkan Puttu, and All That--. — Orient Blackswan, 2003-01-01. — 168 с. — ISBN 9788125025023
  9. «🍲Puttu - Kerala Food - Traditional Breakfast Recipe». Indian food recipes - Food and cooking blog. 2012 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  10. «Mutta meen puttu». OnManorama. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. Reporter, Staff (2016 թ․ հոկտեմբերի 19). «Food festival for charity». The Hindu (Indian English). Thiruvananthapuram. 0971-751X. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.