Բացել գլխավոր ցանկը

Պուտապարտի

գյուղ Հնդկաստանում

Պուտապարտի, քաղաք Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Անանտապուր շրջանում: Քաղաքի հիմնական տեսարժան վայրը վարդապետ Սաթյա Սայի Բաբայի մենաստանն է (աշրամ): Աշրամի ստեղծումը հսկայական խթան հաղորդեց տեղական տնտեսության զարգացմանը՝ հյուրանոցների, շենքերի, ռեստորանների և խանութների ցանցի ընդլայնման տեսքով, որոնք հիմնականում այցելում են այդտեղ եկող ուխտագնացները։

Բնակավայր
Պուտապարտի
Puttaparthi.jpg
Կոորդինատներ: 14°9′55″ հս․ լ. 77°48′42″ ավ. ե. / 14.16528° հս․. լ. 77.81167° ավ. ե. / 14.16528; 77.81167
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես4547 հեկտար
ԲԾՄ475±1 մետր
Բնակչություն15 088 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30 և Հնդկաստանի ստանդարտ ժամ
Հեռախոսային կոդ91-8555
Փոստային ինդեքսներ515134
##Պուտապարտի (Հնդկաստան)
Red pog.png

Պուտապարտի հիմնական լեզուներն են՝ տելուգուն, թամիլերենը, կաննադան, անգլերենը և հինդին[2]:

ԿլիմաԽմբագրել

Պուտապարտիի կլիման ընդհանուր առմամբ տաք է և չոր ամբողջ տարվա ընթացքում[2]։ Ջերմաստիճանը ամռանը տատանվում է 34°C-42°C (93F-108F), իսկ ձմռանը՝ 22°C-27°C (71F-80F) միջև[3]։ Տաք ամիսներն են՝ մարտից մինչև հուլիս, իսկ ավելի մեղմ ամիսիները` նոյեմբերից մինչև հունվար[2]:

Հարավարևմտյան մուսոնը կարևոր դեր է խաղում կլիմայի որոշման գործում: Հյուսիսարևելյան մուսոնը բերում է ընդհանուր տեղումների շուրջ մեկ երրորդը: Թեթև տեղումներ կարելի է սպասել հուլիս և օգոստոս ամիսներին, այնուհետև հոկտեմբերից մինչև դեկտեմբեր[3]:

Պուտապարտին գտնվում է ծովի մակարդակից 475 մետր բարձրության վրա (1,558 ոտնաչափ)[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել