Պուերտո լա Կրուս (իսպ.՝ Puerto la Cruz, պաշտոնական անվանումը՝ Puerto de la Santa Cruz[2], իսպաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է «Սուրբ խաչի նավահանգիստ»), նավահանգստային քաղաք Վենեսուելայի Անսոատեգի նահանգում[3], Կարիբյան ծովի ափին։ Առավել կարևոր և մեծ բնակավայրերից մեկն է այդ երկրի արևելքում։ Խուան Անտոնիո Սոտիլիո (Juan Antonio Sotillo) համայնքի վարչական կենտրոնն է[3]։ Այնտեղ է գտնվում Վենեսուելայի նավթավերամշակման խոշորագույն ձեռնարկություններից մեկը։ Զարգացած են նաև սննդի և տեքստիլ արդյունաբերությունը[4]։ Պուերտո լա Կրուսը միաժամանակ զբոսաշրջային գրավիչ կենտրոն է, ունի հյուրանոցային զարգացած ցանց, հարմարավետ լողափեր։ Քաղաքի մերձակայքում է սկսվում Մոչիմա ազգային պարկը։

Բնակավայր
Պուերտո լա Կրուս
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
ՀամայնքMunicipio Sotillo?
Հիմնադրված է1862 թ.
Մակերես244 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն306 261 մարդ (2013)[1]
Հեռախոսային կոդ281
Փոստային դասիչ6023
Պուերտո լա Կրուս (Վենեսուելա)##
Պուերտո լա Կրուս (Վենեսուելա)

Բնակավայրն զբաղեցնում է մոտավորապես 244 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 243 572[5], 2017 թվականի տվյալներով՝ 300.231[6]:

Պատմություն

խմբագրել

Քաղաքի ներկայիս տարածքում 1780 թվականին հիմնվել է Պոսուելոս (Pozuelos) քրիստոնեական միսիան։ 1862 թվականի ապրիլի 9-ին Մարգարիտա կղզուց այստեղ է տեղափոխվել 26 ընտանիք, հիմնել բնակավայր և անվանել Պուերտո դե լա Սանտա Կրուս։

Պատկերասրահ

խմբագրել

Գործընկեր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Զբոսաշրջային տեղեկատվություն Պուերտո լա Կրուսի մասին

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո լա Կրուս» հոդվածին։