Պուենտե դել Դիաբլո (իսպ.՝ Puente del Diablo, Սանտանի կամուրջ), հայտնի է նաև որպես Սան Բարտոմեո կամուրջ, միջնադարյան կամուրջ[3], Կատալոնիայի Մարտորել մունիցիպալիտետում, Բարսելոնա բաղաքի մոտ (Իսպանիա)։ Հատում է Լյոբրեգատ գետը։ Կամուրջը սահմանափակ է հետիոտների համար։

Պուենտե դել Դիաբլո
Puente del Diablo (Martorell)
Անունովսատանա
Երկիր Իսպանիա[1]
ՏեղանքԻսպանիա, Մարտորել, Կաստելբիսբալ, Կատալոնիա
Տեսակկամարաձև կամուրջ
Նյութքար
Հատում էԼյոբրեգատ
Հիմնական թռիչք37,3 մ
Շինարարության սկիզբ1283
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն[2]
Քարտեզ
Քարտեզ
Պուենտե դել Դիաբլոն ժամանակակից ճանապարհների միջև

Ներկայիս կամուրջը հատկանշական է իր հսկայական կամարով, որը կառուցվել է 1283 թվականին նախկին հռոմեական կամրջի հիմքի վրա։ Կամարի թռիչքը կազմում է 37,3 մ։ Կամրջի կենտրոնում կառուցված է քարե մատուռ[4][5]։ Երկրորդ կամարն ունի 19,1 մ երկարություն։ Կամուրջը քանդվել է 1939 թվականի ընթացքում, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երկրորդ հանրապետության զորքերի կողմից։ Սակայն 1965 թվականին կրկին վերակառուցվել է գոթական ճարտարապետական ոճով[4]։ Հիմա շրջապատված է երեք կողմերից՝ ճանապարհային ուղիներով և երկաթուղային գծերով։

Նախկին հռոմեական կամուրջը կազմել է Via Augusta ճանապարհի մի մասն էր ու մինչև 14-րդ դար եղել է միակ կամուրջը Լյոբրեգատ գետի հովտում[6]։ Կամրջի արևելյան հենասյան վրա պահպանվել է հռոմեական հաղթակամարը։ Անհասկանալի է, թե քանի կամար է ունեցել հռոմեական կամրջի բնօրինակը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Inventari del Patrimoni Arquitectònic de Catalunya (կատ.)Generalitat de Catalunya.
  3. «Devil's Bridge at Martorell». Structurae. 2013 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 O’Connor 1993, էջեր. 102f.
  5. Structurae notes 43 metres (141 ft), but does not specify whether the value refers to the clear span or the span between the centerline of the piers Puente del Diablo (Martorell)}}
  6. «Pont del Diable». Pobles de Catalunya. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • O’Connor, Colin (1993), Roman Bridges, Cambridge University Press, էջեր 102f., ISBN 0-521-39326-4