Բոռ (Բիթլիսի գավառ)
(Վերահղված է Պոռից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոռ (այլ կիրառումներ)
Բոռ (քրդ.՝ Por, թուրքերեն՝ Değirmenaltı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք, Բոռ գետի ձախ կողմում։
Գյուղ | ||
---|---|---|
Բոռ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Բիթլիսի գավառ | |
Այլ անվանումներ | Բոր, Պոռ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 392 մարդ (1914) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բոռեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 434 | |
Փոստային ինդեքս | 13000 | |
Փոստային ինդեքսներ | 13000 | |
Ավտոմոբիլային կոդ | 13 | |
| ||
Գյուղը ջրառատ էր և հարուստ էր բերրի հողերով։
Բնակչություն
խմբագրել1880-ական թվականներին ուներ 30 տուն բնակիչ, 1914 թվականին 100 տուն՝ 392 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակույթային կառույցներ
խմբագրելԲոռից հարավ գտնվում է Բոռա Ս. Հովհանի վանքը, իսկ հյուսիսարևմտյան կողմում գտնվում էին Ս. Հարություն և ևս մի նույնանուն ավերված եկեղեցի։
Նշանավոր մարդիկ
խմբագրելԳյուղում են ծնվել հայ միջնադարյան նշանավոր նկարիչ և բանաստեղծ Մկրտիչ Նաղաշը (XIV-XV դարեր) և տաղերգու, մատենագիր ու երաժիշտ Առաքել Բաղիշեցին (1380-1454)[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 730
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն