Պիղատոս Պոնտացի, Պիղատոս Պnնտիուս (անգլ.՝ Pontius Pilatus, ենթդ․ դեկտեմբեր մ. թ. ա. 12[1], Աբրուցցո, Հռոմեական կայսրություն - ոչ վաղ քան 38), հռոմեական կառավարիչ Հուդա նահանգում մ․ թ․ 26-36 թվականներին։ Ըստ անտիկ հեղինակների, վարել է հարկային դաժան քաղաքականություն, անարգել հրեաների կրոնական հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշել ժողովրդական ապստամբությունները։ Համաձայն Հովսեպոս Փլավիոսի և նոր-կտակարանային ավանդության՝ Պիղատոս Պոնտացին, հակառակ իր ներքին համոզմունքի, Հիսուս Քրիստոսին դատապարտել է խաչելության։ Արյունահեղության մեջ անմեղությունը խորհրդանշող հին հրեական սովորույթի համաձայն՝ Պիղատոս Պոնտացին ժողովրդի առջև ձեռքերը ջրով լվացել է (այստեղից էլ՝ «ձեռքերը լվանալ» հայտնի արտահայտությունը)։ Արյունոտ հաշվեհարդարի ենթարկված սամարիացիների բողոքով 36 թվականին հեռացվել է պաշտոնից և ուղարկվել Հռոմ՝ պատասխանատվության։ Նրա հետագա ճակատագիրն ստույգ հայտնի չէ (համաձայն Եվսեբիոս Կեսարացու՝ ինքնասպան է եղել, ըստ այլ հաղորդումների՝ նրան մահապատժի է ենթարկել Ներոն կայսրը)։ Պիղատոս Պոնտացու հանդեպ քրիստոնեության սկզբնական թշնամանքն աստիճանաբար անցել է, և «զղջացող» ու «քրիստոնեություն ընդունող» Պիղատոս Պոնտացին մտել է մի շարք նորկտակարանային պարականոններում, կնոջ հետ միասին նույնիսկ սրբացվել ղպտական եկեղեցուց։ Պիղատոս Պոնտացու կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության մեջ (Մ. Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Ա. Ֆրանսի «Հուդայի կառավարիչը») և կերպարվեստում (Ռեմբրանդտի «Քրիստոսը Պիղատոսի առջև» և այլն)։

Պիղատոս Պոնտացի
լատին․՝ Pontius Pilatus
Դիմանկար
Ծնվել էենթդ․ դեկտեմբեր մ. թ. ա. 12[1]
ԾննդավայրԱբրուցցո, Հռոմեական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան 38
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պաշտոնյա
ԱմուսինPontius Pilate's wife?
Զբաղեցրած պաշտոններռոմանական կառավարիչ
 Pontius Pilate Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիղատոս Պոնտացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 296