Պոմպեա (լատին․՝ Pompeia), Հուլիոս Կեսարի կին Կոռնելիայից հետո։

Պոմպեա
լատին․՝ Pompeia
Դիմանկար
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՀին Հռոմ
Մահացել էանհայտ
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԱմուսինՀուլիոս Կեսար[1][2][2] և Publius Vatinius?
Ծնողներհայր՝ Քվինտուս Պոմպեուս Ռուֆուս[3][2], մայր՝ Կոռնելիա (Սուլլայի դուստր)[3][2]
 Pompeia Sulla Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Քվինտուս Պոմպեուս Ռուֆուսի և վերջինիս կնոջ՝ Սուլլայի դուստր Կոռնելիայի ընտանիքում։

Ամուսնություն խմբագրել

Կեսարն ամուսնացել է Պոմպեայի հետ մ․թ․ա․ 67 թվականին[4] Հռոմեական Իսպանիայում ծառայությունն ավարտելուց և առաջին կնոջ՝ Կոռնելիայի մահից հետո։ Կեսարը Գայոս Մարիոսի զարմիկն էր, իսկ նրա նախկին կինը՝ Լուցիուս Ցիննայի դուստրը, այսպիսով երկուսն էլ ազգակցական կապեր են ունեցել մ․թ․ա․ 80-ական թվականների քաղաքացիական պատերազմներում պարտություն կրած պոպուլյարների առաջնորդների հետ։

Մ․թ․ա 63 թվականին Կեսարն ընտրվել է ավագ քահանայի պաշտոնում (լատին․՝ Pontifex Maximus), որը հռոմեական պետական կրոնի քահանայապետն էր ու պաշտոնական բնակավայր է ունեցել Հռոմի Վիա Սակրա գլխավոր փողոցում[5]։ Մ․թ․ա 62 թվականին Պոմպեան այդ տանն անցկացրել է «Բոնա Դեա» («Լավ աստվածուհի») փառատոնը, որին ոչ մի տղամարդու չի թույլատրվել մասնակցել, սակայն Պուբիլոս Կլոդիոս Պուլչեր անունով մի երիտասարդ ազնվական կանացի հագուստով ծպտված կարողացել է ներկա գտնվել՝ հավանաբար Պոմպեային գայթակղելու նպատակով։ Նա հայտնաբերվել և դատապարտվել է սրբապղծության համար։ Կեսարը Կլոդիոսի դեմ վկայություն չի տվել դատի ժամանակ և վերջինիս արդարացրել են, սակայն ամուսնալուծվել է Պոմպեայից, ասելով․ «Իմ կինը կասկածի տեղիք անգամ չպետք է տա»[6]։ Սա ծնունդ է տվել «Կեսարի կինը պետք է կասկածից վեր լինի» ասացվածքին[7][8]։

Հետագա կյանք խմբագրել

Ամուսնալուծությունից հետո քիչ բան է հայտնի Պոմպեայի կյանքի մասին, սակայն ենթադրվում է, որ նա հավանաբար ամուսնացել է Պուբլիուս Վատինիուսի հետ[9]։

Պատկերումներ մշակույթում խմբագրել

Պատկերվել է մի շարք գեղարվեստական գործերում, այդ թվում՝ անգլիացի գրող Ռոբերտ Հարիսի «Լյուստրում» վեպն ու ավստրալիացի գրող Քոլին Մաքքալոուի «Հռոմի տիրակալները» պատմավեպերի շարքը։ Այս պատմավեպերում նկարագրված է Պոմպեայի ամուսնությունը Կեսարից ամուսնալուծվելուց հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Любкер Ф. Pompeii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1079—1085.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Digital Prosopography of the Roman Republic
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.strachan.dk/family/pompeius.htm
  4. Simon Hornblower, Antony Spawforth- E.A. (edd), Oxford Classical Dictionary, Oxford University Press, 2003- | 1214.
  5. Plutarch, Caesar 7; Suetonius, Julius 13 Արխիվացված 2012-05-30 archive.today, 46
  6. Cicero, Letters to Atticus s:Letters to Atticus/1.13|1.13; Plutarch, Caesar 9-10; Cassius Dio, Roman History 37.45; Suetonius, Julius 6.2 Արխիվացված 2012-05-30 archive.today
  7. Caesar, Gaius Julius Արխիվացված 2013-11-22 Wayback Machine, Historia, KET Distance Learning.
  8. Like Caesar's wife, a politician should be above suspicion, The Independent, March 23, 2001 (չաշխատող հղում)
  9. American Journal of Ancient History. Vol. 1–3. Harvard University. 1976. էջ 14.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմպեա (Կեսարի կին)» հոդվածին։