Կոռնելիա (Կեսարի կին)
Կոռնելիա (լատին․՝ Cornelia, մոտ մ. թ. ա. 97, Հին Հռոմ - մ. թ. ա. 68[1], անհայտ), Հուլիոս Կեսարի կին (Կոսուցիայից հետո), որը նրա միակ դստեր՝ Հուլիայի մայրն էր[4][5][6][7]։ Լինելով Լուցիուս Կոռնելիուս Ցիննայի դուստրը՝ Կոռնելիան ազգակցական կապեր է ունեցել ուշ շրջանի Հռոմեական հանրապետության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից շատերի հետ[8]։
Կոռնելիա լատին․՝ Cornelia | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 97 |
Ծննդավայր | Հին Հռոմ |
Մահացել է | մ. թ. ա. 68[1] |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ամուսին | Հուլիոս Կեսար[2][1][1] |
Ծնողներ | հայր՝ Լուցիուս Կոռնելիուս Ցիննա[2][1][1], մայր՝ Անիա[2][1][1] |
Երեխաներ | Հուլիա Կեսար[3][1][1] |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Վաղ կյանք Խմբագրել
Կոռնելիայի հայրը՝ Լուցիուս Կոռնելիուս Ցիննան Հռոմի ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկն էր գեներալներ Գայոս Մարիոսի և Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի միջև հակամարտության ընթացքում[4][5][6][7]։ Նա կոնսուլ է եղել աննախադեպ հաջորդականությամբ չորս տարիների՝ մ․թ․ա․ 87-84 թվականների, ընթացքում և սպանվել է զինվորական խռովության ժամանակ։ Այդ ընթացքում սատարել է Մարիուսին՝ իր ընտանիքը ենթարկելով Սուլլայի ցասմանը[9]։
Իր կնոջ՝ Անիայի հետ ունեցել են մեկ որդի և երկու դուստր՝ պայմանականորեն հայտնի որպես Կոռնելիա ավագ և Կոռնելիա կրտսեր․ վերջինս ամուսնացել է Կեսարի հետ[7][9]։ «Ավագ» և «կրտսեր» բառերն իրականում նրանց անվան մաս չեն կազմել, պարզապես օգտագործվել են նույն անունը կրող քույրերին տարբերելու համար, և քանի որ այդ ժամանակ Հռոմում չափազանց շատ Կոռնելիաներ կային, Կեսարի կնոջը վերաբերում էին որպես «Ցիննայի Կոռնելիա»[7]։
Ամուսնություն Խմբագրել
Ըստ հռոմեացի պատմագիր Սվետոնիոսի՝ Կեսարն ու Կոռնալիան ամուսնացել են Կեսարի հոր մահից հետո, որը տեղի է ունեցել, երբ նա եղել է տասնվեց տարեկան[4]։ Սվետոնիոսի ժամանակագրության համաձայն՝ Կեսարը ծնվել է մ․թ․ա․ 100 թվականին, իսկ նրա հայրը մահացել է 85 կամ 84 թվականներին, այսպիսով՝ Կեսարը հավանաբար ամուսնացել է Կոռնելիայի հետ 83 թվականին, երբ ինքը մոտավորապես տասնյոթ տարեկան էր, իսկ կինը՝ գուցե մի քիչ ավելի փոքր[4][10][11]։ Նրանց դուստր Հուլիան Կեսարի միակ օրինական երեխան էր և երեխաներից միակը, որին նա ճանաչել է[7]։
Երիտասարդ Կեսարը նրանցից մեկն էր, ում վրա ուշադրություն է դարձրել Սուլլան Հռոմ վերադառնալուց հետո, թեև նա մասնակցություն չի ունեցել Մարիոսի և Սուլլայի կառավարման գործերում և ոչինչ չի արել Սուլլայի վերադարձին դեմ դուրս գալու համար։ Կեսարի հորաքույրը՝ Հուլիան, եղել է Մարկոսի կինը, իսկ նրա զարմիկ Մարիոս կրտսերը կոնսուլ է եղել 82 թվականին ու պարտություն կրել Սուլլայից։ Մարիոսն ու Ցիննան երիտասարդ Կեսարին նշանակել են կարևոր քահանայական պաշտոնում և Ցիննայի դստեր հետ ամուսնանալով՝ վերջինս վերահսկողություն է ձեռք բերել կնոջ հարուստ օժիտի վրա։ Սուլլան Կեսարին հավանական մրցակից է համարել ու հրամայել ամուսնալուծվել Կոռնելիայից[4][5][6]։
Սակայն ո՛չ քահանայությունից, ինչպես նաև կնոջ օժիտից ու իր սեփական ժառանգությունից զրկելը, ո՛չ բռնության սպառնալիքը չեն ստիպել Կեսարին հրաժարվել իր կնոջից։ Նրան աքսորել են ու նա ստիպված է եղել ծպտված փախչել Հռոմից, կանոնավորապես թաքնվելու վայրը փոխելով, որպեսզի չբռնվի։ Ի վերջո Սուլլան մեղմացել է՝ տեղի տալով Կեսարի բազմաթիվ ազգականների ու ընկերների բարեխոսություններին, և Կեսարը վերադարձել է տուն՝ Կոռնելիայի մոտ[4][5][6][7]։
Մահ Խմբագրել
Մոտավորապես տասներեք տարվա ամուսնությունից հետո Կոռնելիան մահացել է իր ամուսնու քվեստորության (պետական եկամուտների և ծախսերի գծով պաշտոնատար անձ) վաղ շրջանում՝ մ․թ․ա․ 69 կամ 68 թվականին[12]։ Կեսարը պատրաստվել է մեկնել Հռոմեական Իսպանիա և արդեն իր հորաքրոջ՝ Հուլիայի մահվան առթիվ մահախոսական ճառ էր արտասանել ռոստրայից (ինչպես վայել էր տարիքով հռոմեացի ամուսնացած կանանց), սակայն ստիպված է եղել ևս մեկ մահախոսական կարդալ ի պատիվ Կոռնելիայի, որը բացառիկ դեպք էր երիտասարդ կնոջ դեպքում (հետագայում դարձել է սովորական)[4][5][7][13][14]։ Ենթադրվում է, որ Կոռնելիան մահացել է ծննդաբերության ժամանակ, սակայն դա հաստատված չէ[15]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Digital Prosopography of the Roman Republic
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.strachan.dk/family/cornelius_cinna.htm
- ↑ Н. О. Юлия (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 370.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Suetonius, "The Life of Caesar", 1, 5, 6.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Plutarch, "The Life of Caesar", 1, 5.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Velleius Paterculus, ii. 41.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. I, p. 854 ("Cornelia", Nos. 2, 3).
- ↑ Oxford Classical Dictionary, 3rd Edition, s. v. "Julia", No. 2.
- ↑ 9,0 9,1 Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. I, pp. 754, 755 ("Cornelius Cinna", Nos. 2, 3).
- ↑ Deutsch, "The Women of Caesar's Family", p. 505.
- ↑ Goldsworthy, Caesar, p. 58.
- ↑ Broughton, vol. II, pp. 132, 136 (note 7).
- ↑ Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. II, pp. 640, 641 ("Julia", Nos. 1, 5).
- ↑ Gelzer, Caesar: Politician and Statesman.
- ↑ Bill Yenne; Julius Caesar: Lessons in Leadership from the Great Conqueror
Գրականություն Խմբագրել
- Marcus Velleius Paterculus, Compendium of Roman History.
- Plutarchus, Lives of the Noble Greeks and Romans.
- Gaius Suetonius Tranquillus, The Twelve Caesars (Lives of the Caesars, or The Twelve Caesars).
- Dictionary of Greek and Roman Biography and Mythology, William Smith, ed., Little, Brown and Company, Boston (1849).
- Monroe E. Deutsch, "The Women of Caesar's Family", in The Classical Journal, vol. XIII (1918).
- Thomas Robert Shannon Broughton, The Magistrates of the Roman Republic, American Philological Association (1952).
- Matthias Gelzer, Caesar: Politician and Statesman, Peter Needham, translator, Oxford (1968).
- Adrian Goldsworthy, Caesar, Life of a Colossus, Yale University Press (2006).
- Oxford Classical Dictionary, 3rd Edition, Simon Hornblower and Anthony Spawforth, Eds., Oxford University Press (2009).
Արտաքին հղումներ Խմբագրել
Կոռնելիա (Կեսարի կին) Վիքիպահեստում |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոռնելիա (Կեսարի կին) կատեգորիայում։ |