Նարեկ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարեկ Պողոսյան (ապրիլի 7, 1988 թվական, Լիճք, Մարտունի, ՀԽՍՀ), հայ երգիչ։ Իր գործունեությունը ծավալում է ժողովրդական երգի բնագավառում։ «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի եզրափակչում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[1]։
Նարեկ Պողոսյան | |
---|---|
Հայկական ժողովրդական երգիչ Նարեկ Պողոսյան | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Նարեկ Պողոսյան |
Ծնվել է | ապրիլի 7, 1988 (36 տարեկան) |
Ժանրեր | ժողովրդական, աշուղական |
Մասնագիտություն | տնտեսագետ, երգիչ |
Կայք | web.facebook.com/Poghosian.Narek/ |
Կենսագրություն
խմբագրելՆարեկ Պողոսյանը ծնվել է 1988 թվականի ապրիլի 7-ին նախկին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Լիճք գյուղում, ինժեներ-տնտեսագետի ընտանիքում։ 1994-2004 թվականներին սովորել է Լիճքի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիքի նախասիրություններից մեկն ստեղծագործություններ գրելն է եղել։ 2002-2004 թվականներին ուսանել է Երևանի՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցում՝ ժողովրդական երգիչ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ։ 2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ 2008 թվականին գերազանցության կարմիր դիպլոմով ավարտել է բակալավրիատը՝ ուսումը շարունակելով նույն ֆակուլտետի «Մաթեմատիկական մոդելավորում» ամբիոնի մագիստրատուրայում, որն ավարտել է 2010 թվականին՝ ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։
Գործունեություն
խմբագրել2007 թվականի գարնանը «Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկեց նոր նախագիծ՝ «Ժողովրդական երգիչ» անվանմամբ, որին մասնակցել է նաև Նարեկ Պողոսյանը։ Հաղթահարելով նախընտրական փուլերը (որոնց մասնակցում էին 14 երգիչ-երգչուհիներ)՝ հասավ եզրափակիչ փուլ։ Յուրաքանչյուր շաբաթ ստանալով բարձր գնահատականներ ու դրվատանքի խոսքեր ժյուրիի անդամների կողմից և հավաքելով բավարար քանակությամբ SMS հաղորդագրություններ հանդիսատեսի կողմից՝ հասավ եզրափակիչ փուլ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 2008 թվականից մինչ օրս համերգային ծրագրերով շրջագայում է սփյուռքի տարբեր հայաշատ համայնքներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Իրանում։ «Ժողովրդական երգիչ» նախագծի ավարտից հետո մասնակցում է բազմաթիվ այլ ծրագրերի[2][3][4]։
Բացի երգչի կարիերայից, Նարեկ Պողոսյանը նաև հաջողություններ է գրանցել մյուս մասնագիտության ոլորտում. 2010-2013 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերության ֆինանսների բաժնում՝ որպես գնման մասնագետ։
Ընտանիք
խմբագրելՀայրը 1997 թվականից մեկնում է ՌԴ՝ արտագնա աշխատանքի։ Մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի է Լիճքի միջնակարգ դպրոցում։ Ամուսնացել է 2012 թվականին։ Կինը՝ Լյուդմիլա Մարտիրոսյանը, արմատներով Ջավախքից է։ Նարեկը և Լյուդմիլան ունեն 1 դուստր (ծնվ.՝ 2014 թվականին)՝ Սոֆի Պողոսյանը, և 1 որդի (ծնվ.՝ 2017 թվականին)՝ Մոնթե Պողոսյանը։
Երգեր
խմբագրել- «Սերս վանքում Տաթևի»
- «Հայ աղջիկ»
- «Իմ անուշիկ յար»
- «Մայրիկիս»
- «Ով դու գուսան»
- «Խնամխոսներ»
- «Երեքնուկ»
- «Երբ խանդում ես ինձ»
- «Իմ սիրուհի»
- «Սերդ անուշ»
- «Մաճկալ ես»
Տեսահոլովակներ
խմբագրել- «Սիրո կանչ»[5]
- «Խոսե՛ք, Հայաստանի լեռներ»
- «Հայաստան»
Տես նաև
խմբագրել- «Ժողովրդական երգիչ» նախագիծ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.shanttv.com/am/programs/joxovrdakan-ergich1/archive/
- ↑ http://hayojax.am/en/shows/ful%20%20haus/shant-tv/27563/narek-poghosyan-23072016.html(չաշխատող հղում)
- ↑ https://www.aysor.am/am/news/2016/05/10/%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF-%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1081734
- ↑ http://www.1tv.am/hy/video/%D4%B3%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%AF%D5%AB%D6%80-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A5%D5%A4%D5%AB%D5%B6-%D4%B1%D5%B6%D5%AB-%D4%B1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF-%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/52234
- ↑ //hayojax.am/en/videos/mig/armenian/19816/narek-poghosyan---siro-kanch.html
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ժողովրդական երգիչ» արխիվ
- Հովիկ(չաշխատող հղում)
- Առաջին մենահամերգ
- «Սիրո կանչ տեսահոլովակի պրեմիերան»
- «Շանթ» հեռուստաընկերությունում