Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խորեն Պետրոսի Պողոսյան (ապրիլի 2, 1904(1904-04-02)[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 8, 1988(1988-12-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային օդերևութաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ։

Խորեն Պողոսյան
Ծնվել էապրիլի 2, 1904(1904-04-02)[1]
Գանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 8, 1988(1988-12-08) (84 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունօդերևութաբան
Հաստատություն(ներ)Hydrometeorological Centre of Russia?[1], Ա. Ի. Վոեկովի անվան գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարան[1] և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ[1]
Գործունեության ոլորտՄթնոլորտային ֆիզիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1927)[1] և Ռուսաստանի պետական ​​հիդրոօդերևութաբանական համալսարան (1934)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր[1] (1946)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանը, 1934 թվականին՝ Մոսկվայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։ 1932 թվականից աշխատել է եղանակի կենտրոնական բյուրոյում (ԽՍՀՄ հիդրոօդերևութաբանական կենտրոն), 1960 թվականից՝ Գլխավոր երկրաֆիզիկական դիտարանի տնօրեն, 1961-1963 թվականներին ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր Հիդրոմետ ծառայության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։

Խորեն Պողոսյանի հիմնական աշխատությունները նվիրված են մթնոլորտի ընդհանուր շրջանառության և խոնավաշրջանառության հարցերին։ Մթնոլորտային պրոցեսների եռաչափական վերլուծության և եղանակի կանխատեսման համար ադվեկտիվ-դինամիկական մեթոդի հիմնադիրն է։ Մթնոլորտի ընդհանուր շրջանառության վերաբերյալ ուսումնասիրությունները հանգեցրին տրոպոսֆերայում և ստրատոսֆերայում պրոցեսների սեզոնային փոփոխությունների հարցերի մշակմանը։

Պարգևներ

խմբագրել

ԽՍՀՄ Պետական մրցանակ (1980)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 370.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Պողոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 370