Խոակին Պողոսյան
Խոակին Անտոնիո Պողոսյան (իսպ.՝ Joaquín Antonio Boghossian Lorenzo, հունիսի 19, 1987[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), հայկական ծագումով (հայրը հայ է, մայրը՝ իսպանացի)[4] ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Սերրո» ակումբի հարձակվող։
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1987[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
Հասակ | 197 սանտիմետր | ||
Քաշ | 94 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելԽոակին Պողոսյանը ծնվել է 1987 թվականի հունիսի 19-ին, Մոնտեվիդեոյում, որտեղ իր կարիերան սկսել է «Սերրո» ֆուտբոլային ակումբում։ 2005 թվականին իր նորամուտը նշել է առաջին դիվիզիոնում, իսկ 4 տարի անց իր մեծ տաղանդի ու ռմբարկուական ընդունակության շնորհիվ տեղափոխվել է Արգենտինա։ 2009 թվականի Ուրուգվայի Պրեմիեր լիգայում նա 55 խաղում խփել է 23 գոլ և օգնել «Սերրո» ակումբին Արտիգասի գավաթին մասնակցելու միջոցով բարձրացնել որակավորումը և նվաճել Լիբերտադորեսի գավաթը՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։
2009 թվականին տեղափոխվել է «Նյուելս Օլդ Բոյզ»։ Արգենտինայի առաջնությունում Պողոսյանը 18 խաղում խփել է 11 գոլ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն և լավագույններից մեկը առաջնությունում։ 2010 թվականի ամռանը «Նյուելս Օլդ Բոյզում» վարձավճարով հանդես գալուց հետո Պողոսյանը տեղափոխվել է Ավստրիայի Բունդեսլիգայի չեմպիոն «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբ, որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Սակայն Զալցբուրգում անցկացրած մրցաշրջանում Պողոսյանը ցույց չի տվել այն ակտիվությունը, որն առկա է եղել նախորդ ակումբում իր ելույթների ժամանակ, 18 խաղում խփելով ընդամենը մեկ գոլ։ Այդ պատճառով էլ ղեկավարության մոտ ցանկություն է առաջացել խաղացողին վարձավճարով տրամադրել այլ ակումբի[5]։
Պողոսյանի ծառայություններով հետաքրքրվել են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են պարագվայական «Օլիմպիան», ուրուգվայական «Նասիոնալը» և հունական ՊԱՕԿ-ը։ Հետագայում ուրուգվայական մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ խաղացողը նախընտրել է տեղափոխվել ՊԱՕԿ։ Ակումբն առաջարկել է 350,000 եվրո և մեկ տարվա պայմանագիր նույն աշխատավարձով, որը Պողոսյանը ստացել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ի կազմում։ Սակայն պարզվել է, որ տեղեկությունը հավաստի չի եղել, և Պողոսյանը տեղափոխվել է «Նասիոնալ», որտեղ 2011/12 մրցաշրջանի վերջում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։ 2013 թվականին տեղափոխվել է բելգիական «Սերկլ Բրյուգե», այնտեղ անցկացրել ընդամենը 6 հանդիպում՝ միայն մեկում դառնալով գոլի հեղինակ։
2013-2014 թվականներին խաղացել է արգենտինական «Կիլմեսի» կազմում՝ անցկացնելով 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 2014 թվականին պայմանագիր է կնքել «Դեֆենսոր Սպորտինգի» հետ, անցկացրել 5 հանդիպում, մեկ անգամ գրավելով մրցակցի դարպասը։ 2015 թվականին տեղափոխվել է «Սերրո», որտեղ խաղացել է երկու տարի՝ 23 հանդիպումներում խփելով 4 գոլ։ 2016 թվականին վարձավճարով խաղացել է «Արսենալ»-ի (Սարանդի) կազմում, անցկացրել 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 2017 թվականին տեղափոխվել է «Ատլետիկո Սարմիենտո»՝ մեկ տարի խաղալով ակումբում, մասնակցել 12 հանդիպման։ Մեկ տարի անց պայմանագիր է կնքել պերուական «Սպորտ Ուանկայո»-ի հետ, այնտեղ անցկացրել է 17 հանդիպում, որոնցից երեքում դարձել է գոլի հեղինակ։ 2019 թվականին փոխել է 2 ակումբ՝ 11 հանդիպում անցկացրել «Պլասա Կոլոնի»-ում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ և «Սուդ Ամերիկա»-ում՝ այնտեղ անցկացնելով 10 հանդիպում։
2020 թվականից խաղում է «Սերրո» ակումբում, որտեղից սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան որպես ֆուտբոլիստ։
Կարիերան հավաքականում
խմբագրել2007 թվականին Պողոսյանը հանդես է եկել Ուրուգվայի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Իսկ Ուրուգվայի հավաքականում նա չի խաղացել, այնպիսի հարձակվողների ուժեղ մրցակցության պատճառով, ինչպիսիք են Դիեգո Ֆորլանը, Լուիս Սուարեսը և Էդինսոն Կավանին։ Նրա խոսքով, եթե Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչն իրեն չհրավիրի 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը, նա կխաղա Հայաստանի հավաքականում, սակայն հետագայում պարզվել է, որ նա փորձել է ազդել Ուրուգվայի ազգային հավաքականի մարզչի վրա, բայց նա չի պատրաստվել խաղալ Հայաստանի հավաքականի կազմում։
Տիտղոսներ
խմբագրելԱկումբային նվաճումներ
խմբագրել«Նասիոնալ»
- Ուրուգվայի չեմպիոն 2011/12 (1):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ «Antonio Joaquin Boghossian: The Next Armenian Superstar?». The Armenian Weekly. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Богоссян расстанется с Зальцбургом» (ռուսերեն). Armsport.am. 28.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 13.08.2011-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոակին Պողոսյան» հոդվածին։ |