Ապավեն Պողոսյան
Ապավեն Սարգսի Պողոսյան (1923, Տոլորս, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Ապավեն Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Տոլորս, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1952) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱպավեն Պողոսյանը ծնվել է 1923 թվականին, Սիսիանի շրջանի Տոլորս գյուղում։ 1941 թվականին ավարտել է Բռնակոթի միջնակարգ դպրոցը, դեկտեմբերին զորակոչվել է Կարմիր բանակ։
Պողոսյանը 89-րդ հայկական դիվիզիայի 400-րդ հրաձգային գնդում մարտնչել է հայրենիքի ազատության համար մինչև հաղթանակը` 1945 թվականի մայիսը։ 1942 թվականին Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում կռվել է Գրոզնի քաղաքի պաշտպանության համար։ Այն դասակը, որի կազմում Պողոսյանը մասնակցել է մարտերին, պայթեցրել է Թերեք գետի վրայի կամուրջը, փակել հակառակորդի ճանապարհը, մասնակցել է Հյուսիսային Կովկասի բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը։ 89-րդ հայական դիվիզիան մասնակցել է Ղրիմի ազատագրմանը, նրա շարքերում Պողոսյանը գրոհել է ֆաշիստական բարբարոսների կրակակետերի ու խրամատների վրա[1]։
Պողոսյանը Բեռլինը գրավող հայորդիների շարքում մարտերով հասել է Բեռլին։ Հրամանատարության առաջադրանքները օրինակելիորեն կատարելու համար պարգևատրվել է «Խիզախության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և այլ մեդալներով[1]։
Մեծ հաղթանակից հետո Պողոսյանը զորացրվել է բանակից և անմիջապես անցել մանկավարժական աշխատանքի։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Աշխատել է Էջմիածնի շրջանի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում։ Դասավանդել է աշխարհագրություն[1]։
Պարգևներ
խմբագրել- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ