Պոլ վան Օստայեն (հոլանդերեն՝ Paul van Ostaijen. փետրվարի 22, 1896(1896-02-22)[1][2][3][…], Անտվերպեն, Բելգիա[4] - մարտի 18, 1928(1928-03-18)[1][2][3][…], Բելգիա և Miavoye, Onhaye, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա), ծնունդով բելգիացի հոլանդալեզու բանաստեղծ, էսսեիստ և արձակագիր։

Պոլ վան Օստայեն
հոլ.՝ Paul van Ostaijen
Paul van Ostaijen
Ծնվել էփետրվարի 22, 1896(1896-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրԱնտվերպեն, Բելգիա[4]
Մահացել էմարտի 18, 1928(1928-03-18)[1][2][3][…] (32 տարեկան)
Մահվան վայրԲելգիա կամ Miavoye, Onhaye, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա
ԳերեզմանSchoonselhof
Քաղաքացիություն Բելգիա[3]
Մայրենի լեզուհոլանդերեն
ԵրկերBezette Stad? և Q4355894?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
 Paul van Ostaijen Վիքիպահեստում

Կյանքի վաղ շրջան։ Մականունը խմբագրել

Վան Օստայենը ծնվել է Անտվերպենում։ Հայրը հոլանդացի էր, մայրը՝ ֆլամանդացի։ Պոլի մականունը Պարոն 1830 էր, որը առաջացել էր Անտվերպենի փողոցներով 1830-ական թվականների դենդիի հագուստով քայլելու նրա սովորությունից։

Նրա պոեզիայում զգացվում են մոդեռնիզմի, էքսպրեսիոնիզմի, դադաիզմի և վաղ սյուրռեալիզմի ազդեցությունները, սակայն դրա հետ մեկտեղ՝ Վան Օստայենի ոճը չափազանց ինքնատիպ է։

Ֆլամինգանտը խմբագրել

Վան Օստայենը ակտիվ ֆլամինգանտ էր՝ ֆլամանդական անկախության բոցավառ կողմնակից։ Ինչպես այդ շարժման մյուս մասնակիցները, նա նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հույս ուներ, որ գերմանացիների օգնությամբ կհասնեն Ֆլանդրիայի անկախացմանը, և ամեն կերպ աջակցում էր գերմանացիներին։ Պատերազմից հետո, որպեսզի խուսափի կոլլաբորացիոնիզմի մեջ մեղադրվելուց և պատժվելուց, նա ստիպված է եղել փախչել Բեռլին, որն այդ տարիներին դադաիզմի և էքսպրեսիոնիզմի կենտրոններից մեկն էր։ Այստեղ վան Օստայենը հանդիպել, շփվել է բազմաթիվ արվեստագետների, գրավվել հատկապես դադաիզմով, իսկ հանապազօրյա հացը վաստակել է՝ կատարելով զանազան աշխատանքներ՝ վերելակավարից մինչև կոշիկավաճառ։ Ընդ որում՝ նաև պայքարում էր ծանր հոգեկան ճգնաժամը հաղթահարելու համար։

1921 թվականին նա վերադարձել է Բելգիա, համաներմամբ արդարացվել, զորակոչվել է և երկու տարի բանակում ծառայելուց հետո զորացրվել, որոշ ժամանակ անց Բրյուսելում արվեստի պատկերասրահ է բացել։ 1927 թվականին վարակվել է տուբերկուլյոզով, հաջորդ տարում մահացել է այդ հիվանդությունից Վալոնյան Արդենների Միավոյե-Անթե առողջարանում ։

Չեխ բանաստեղծ Իվան Վերնիշը այնքան տպավորված էր «վան Օստայենի հանճարով»[5], որ հոլանդերեն է սովորել, որպեսզի կարողանա թարգմանել նրան։ Նրա թարգմանությունների ժողովածուն տպագրվել է 1990 թվականին Tanec gnómů, Թզուկների պարը վերնագրով։

Պոեզիա խմբագրել

 
Boem paukeslag, Վան Օստայենի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը
  • Music hall / Երաժշտության սրահ (1916)
  • Het sienjaal ( Ազդանշան, 1918)
  • Bezette stad ( Օկուպացված քաղաք, 1921)
  • De Feesten van Angst en Pijn ( Վախի և տառապանքի տոներ, գրված 1921 թ., հրատարակվել է հետմահու)
  • Nagelaten gedichten ( անտիպ բանաստեղծությունների ժողովածու՝ հրատարակված հետմահու 1928 թ.)

Այլ հրապարակումներ խմբագրել

  •  
    Պաստառ «Փոքրիկ բանաստեղծություն Սինտ Նիկլասի համար» բանաստեղծությամբ։ Գրել է Պոլ վան Օստայենը:[6]
    De trust der vaderlandsliefde ( Հայրենասիրության վստահությունը, 1925, գրոտեսկներ )
  • Gebruiksaanwijzing der lyriek ( Քնարերգության ձեռնարկ, 1926, դասախոսություն)
  • Het bordeel van Ika Loch ( Իկա Լոխի հասարակաց տունը, 1926, գրոտեսկներ)
  • De bende van de stronk ( The stump gang, 1932, գրոտեսկներ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://web.archive.org/web/20160404152431/http://jeugdliteratuur.org/auteurs/paul-van-ostaijen
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119044455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ivan Wernisch, Pekařova noční nůše, Brno, 1994, p. 108-111
  6. «Gedichtje van Sint Niklaas ... / paul van ostaijen». lib.ugent.be. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.

Գրականություն խմբագրել

  • Краткая литературная энциклопедия. Т.5. М.,1968.- С.486.
  • Тенгберген М., Михайлова И. Антверпен литературный. Антверпенский поэт Паул ван Остайен. В сб.: Санкт-Петербург-Антверпен.50 лет партнёрства. СПб.: «Европейский дом», 2008. — С.149-171. ISBN 978-5-8015-0236-6
  • Gerrit Borgers, «Kroniek van Paul van Ostaijen 1896—1928», Uitgeverij Scheltens & Giltay, Den Haag; Uitgeverij Orion, Brugge, 1975, 154 blz., ISBN 90 264 3526 6
  • Beekman, E.M. Homeopathy of the absurd. The Grotesque in Paul van Ostaijen’s Creative Prose. Den Haag. Nijhoff.1970.-X, 196 p.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ վան Օստայեն» հոդվածին։