Պյոտր Սերգիև
Պյոտր Գրիգորևիչ Սերգիև (հունիսի 28 (հուլիսի 10), 1893, Q15364691?, Kotelnichsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1973, Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական պարազիտաբան և համաճարակագետ։ ԽՍՀՄ ԲԴԱ ակադեմիկոս (1944 ) և փոխնախագահ (1957—1960 թվականներին), սոցիալիստական աշխատանքի հերոս (1963 )։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։
Պյոտր Սերգիև | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28 (հուլիսի 10), 1893 |
Ծննդավայր | Q15364691?, Kotelnichsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 12, 1973 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
1913 թվականին ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1927 թվականից աշխատել է Տրոպիկական ինստիտուտում (այժմ Եվգենի Մարցինովսկու անվան բժշկական պարազիտաբանության և տրոպիկական բժշկության ինստիտուտ), 1934—1969 թվականներին՝ այդ ինստիտուտի տնօրեն (1969 թվականից՝ գիտական խորհրդատու)։ 1937 թվականին եղել է ՌՍՖՍՀ առողջապահության ժողկոմ։ Սերգիեվը ղեկավարել է մալարիայի դեմ պայքարի պետական հնգամյա պլանի մշակումը, որի իրականացմամբ ապահովվեց մալարիայի վերացումը որպես զանգվածային հիվանդություն։ Հունգարիայի ԳԱ պատվավոր ակադեմիկոս (1960 ), ԽՍՀՄ պետական մրցանակ (1946, 1965 ), Դառլինգի անվան միջազգային մրցանակ (1965 )։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |