Պյոտր Իվանովիչ Լիսիցին (ռուս.՝ Пётр Иванович Лиси́цын, հունվարի 7 (19), 1877, Q23881257?, Q23895289?, Սուվորովսկի շրջան, Տուլայի մարզ, ԽՍՀՄ - փետրվարի 20, 1948(1948-02-20), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գիտնական-սելեկցիոներ, ՀԱՄԳԳԱ ակադեմիկոս (1935 թվական)։ Հանդիսանում է նախկին ԽՍՀՄ-ում սելեկցիայի և սերմնաբուծության գործի կազմակերպիչներից։

Պյոտր Լիսիցին
Ծնվել էհունվարի 7 (19), 1877
Q23881257?, Q23895289?, Սուվորովսկի շրջան, Տուլայի մարզ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 20, 1948(1948-02-20) (71 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանQ33332028?
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գործունեության ոլորտկենսաբանություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Մոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1903 թվական) և Մոսկվայի գյուղատնտեսության ինստիտուտը (1905 թվական)։ 1929 թվականից եղել է Կլիմենտ Արկադևիչ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի սելեկցիայի և դաշտային կուլտուրաների սերմնաբուծության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները նվիրված են կարմիր երեքնուկի կենսաբանությանը և սելեկցիային։ Ստեղծել է աշնանացան աշորայի, վարսակի, երեքնուկի, հնդկացորենի և վուշի սորտեր։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1948 թվական)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել ու հասակ է առել գավառական գրագրի բազմանդամ ընտանիքում։ Ծնողներն իրենց տասներեք երեխաներից ութին կարողացել են բարձրագույն կրթություն տալ։ Պյոտրը միջնակարգ կրթությունն ստացել է Կալուգայի գիմնազիայում (1887—1896)[1], այնուհետև ընդունվել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մեկ տարի անց տեղափոխվել ֆիզմաթ ֆակուլտետի բնագիտական բաժանմունք, որտեղ նրան դասախոսել է նաև Կլիմենտ Տիմիրյազևը։ 1902 թվականին ավարտելով համալսարանը՝ ընդունվել է Մոսկվայի Պետրոս Մեծի անվան գյուղատնտեսական ինստիտուտի երրորդ կուրս, ինստիտուտն ավարտել է 1905 թվականին և այդ նույն տարում հեղափոխական պայքարին մասնակցելու պատճառով աքսորվել Նիժնի Տագիլ[2][3]։

1908—1929 թվականներին եղել է Օրյոլի մարզի Շատիլովո գյուղի փորձարարական կայանի աշխատակից, 1926—1929 թվականներին՝ այդ կայանի տնօրեն[1][4] (ներկայումս այդ գյուղատնտեսական փորձարարական կայանը կրում է Պյոտր Լիսիցինի անունը)։

1929 թվականից ղեկավարել է Մոսկվայի Կլիմենտ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի դաշտային մշակաբույսերի ընտրասերման և բուսաբուծության ամբիոնը; 1936 թվականին նրան շնորհվել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի աստիճան[1][5]։ 1938 թվականին Պյոտր Լիսիցինը նշանակվել է Վլադիմիրի մարզի Ֆոֆանկա գյուղի ընտրասերման կայանի գիտական խորհրդատու և ղեկավար։ 1939 թվականին նա ընտրվել է Լենինի անվան համամիութնական գյուղատնտեսական ակադեմիայի իսկական անդամ-ակադեմիկոս։

Մահացել է 1948 թվականի փետրվարի 20-ին, թաղվել Մոսկվայում՝ Տիմիրյազևյան գերեզմանատանը։

Անվանի գյուղատնտեսի որդին՝ Ալեքսանդր Լիսիցինը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։

Աշխատություններ խմբագրել

  • Работы по селекции и биологии красного клевера («Среднерусский Шатиловский»), озимой ржи («Лисицынская»), гречихи («Богатырь»), овса («Шатиловский-56»), льна («Кудряш К-39», «Кудряш К-48»).
  • учебник «Общая селекция и семеноводство полевых культур» (1934).

Պարգևներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

  • Մոսկվայի Տիմիրյազևյան շրջանի փողոցներից մեկը կրում է ակադեմիկոս Պյոտր Լիսիցինի անունը (անվանակոչվել է 2016 թվականի հոկտեմբերին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Светашева Т. Ю. Пётр Иванович Лисицын.
  2. Пеньков В. В. Пётр Иванович Лисицын.
  3. БСЭ даёт информацию об окончании института.
  4. В БСЭ указывается год начала директорства — 1927.
  5. В БСЭ указывается год присуждения ученой степени доктора — 1934.

Գրականություն խմբագրել

  • Избранные сочинения, т. 1, М., 1951 (имеется биографический очерк А. Г. Лисицыной: «Петр Иванович Лисицын. Жизнь и деятельность»).
  • Лошаков В. Г. От "Лисицынской дачи" до Владимирского НИИСХ // Владимирский земледелец. — 2013. — Т. 2. — № 64. — С. 4-9.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 624