Պյոտր Զավադսկի (ռուս.՝ Завадский, Пётр Васильевич), ), ռուս հեղափոխական գործիչ։ Խարկովի համալսարանում սովորելու ժամանակ Խարկով-Կիևյան գաղտնի կազմակերպության կազմակերպիչներից և գլխավորողներից մեկն էր, որոնց նպատակն էր իրականացնել «Ռուսաստանում գործող կառավարման ձևի հեղափոխություն»։

Արտաշես Տեր-Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել է1952 ապրիլի 10
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՏնտեսագետ, արտադրության կազմակերպիչ, թարգմանիչ

Նա հոգևորականի որդի է։ Ըստ Լոնգին Պանտելեևի` մասնակցում է ուսանողական շարժմանը, Յակով Բեքմանի[1] շրջապատի անդամ է լինում։

1856 թվականին Պյոտր Զավադսկուն հեռացնում են Խարկովի համալսարանից, բայց հետո` նորից ընդունում։

1860 թվականի հունվարի 26-ին Զավադսկին ձերբակալվում է Խարկով-Կիևյան գաղտնի կազմակերպության մասնակցության համար, որի կանոնադրության նախագիծը գտնվել է իր թղթերում, և աքսորվել է Օլոնեցկայա նահանգ` հսկողության տակ ծառայության նշանակվելու շրջանային քաղաքներից մեկում։ Արդյունքում` սկզբից լինում է Կարգոպոլում, իսկ հետո 1862 թվականին` Պետրոզավոդսկում, որտեղ Օլոնեցկայա նահանգի կառավարությունում աստիճանավոր է լինում։ Միտրոֆան Մուրավսկու գաղտնալսված նամակների շնորհիվ, 1862 թվականի հուլիսին նորից ձերբակալվում և հուլիսի 29-ին բանտարկվում է Պետրոպավլովյան ամրոցում, որտեղ մնացել է մինչև 1863 թվականի հունվարի 22-ը։ 1863 թվականի հունվարի 18-ի Բարձրագույն հանձնաժողովի որոշմամբ նորից վերադարձել է աքսորված վայրը` ոստիկանների ուժեղացված հսկողության տակ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Пантелеев Л. Ф. Из воспоминаний прошлого. — Academia, 1934. — 852 с.