Պյոտր Գինց (չեխ․՝ Petr Ginz դեռահաս հրեա Չեխիայից, Վադեմ գրական ամսագրի գլխավոր խմբագիր։ 16 տարեկանում Գինցին ուղարկեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար և սպանեցին գազային խցիկում[4].

Պյոտր Գինց
չեխ․՝ Petr Ginz
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1928(1928-02-01)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[1]
Մահացել էսեպտեմբերի 28, 1944(1944-09-28) (16 տարեկան)
Մահվան վայրՕսվենցիմ, Gau Upper Silesia, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Մայրենի լեզուչեխերեն և էսպերանտո
Մասնագիտությունէսպերանտիստ և գրող
Ծնողներհայր՝ Otto Ginz?, մայր՝ Marie Ginzová?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
 Petr Ginz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պյոտր Գինցը ծնվել է 1928 թվականի փետրվարի 1-ին Չեխոսլովակիայի Պրահայում։ Նրա հայրը Օտտո Գինզն էր (1896-1975[3]), տեքստիլ ընկերության արտահանման մենեջեր, մայրը՝ Մարիա Գինզը, ով ծնվել էր Դոլանսկայում[5](1896—1975[6]): Պյոտերի քույրը՝ Եվան, ծնվել է 1930 թվականին, ով հետագայում փոխել է անունը՝ դառնալով Չավա Պրեսբուրգեր։ Գինցի ծնողները ցանկանում էին սովորել էսպերանտո, և նա նույնպես տիրապետում էր այդ լեզվին վաղ մանկությունից[6][7][7][8]։ Գինցը սկսել է գրել վաղաժամ։ 14 տարեկանում նա գրել էր վեպի ժանրում հինգ ստեղծագործություն, որոնցից մինչ օրս պահպանվել է միայն Ժյուլ Վեռնի ոճով գրված Prehistoric Alien գիրքը։ Բնօրինակ ձեռագրերը նկարազարդվել են Գինցի սեփական գծագրերով։ Նրա քրոջ խոսքով՝ դեռահասը սկսել է օրագիր պահել տասներեք տարեկանից։

Գինցը, որպես հրեա, 14 տարեկանում բանտարկվել է Թերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբարում։ Այնտեղ նա փորձել է ուսումը շարունակել և այցել է ճամբարային գրադարան։ Նա դարձել է նաև Վադեմ պարբերականի գլխավոր խմբագիրը։ Վադեմը լույս է տեսնում 2 տարի ամեն ուրբաթ[5][8][9]։ 1944 թվականին Գինցին ուղարկեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար և սպանեցին սեպտեմբերի 28-ին գազային խցիկում։ Տեղափոխելուց առաջ դեռահասը իր ձեռագրերի ու նկարների մեծ մասը տվել է քրոջը, ինչի շնորհիվ դրանք պահպանվել են։ 2007 թվականին Գինցի օրագիրը լույս է տեսել անգլերենով։ Լայնորեն հայտնի էր նաև Գինցի «Լուսնային լանդշաֆտ» նկարը, որը պատկերում էր Երկիր մոլորակի տեսքը Լուսնից։ 2003 թվականին նախատեսված էր «Կոլումբիա» մաքոքի թռիչքը իսրայելցի առաջին տիեզերագնաց Իլան Ռամոնի հետ։

Հիշողություն խմբագրել

  • Գինզի անունով 50413 Պետրգինզ աստերոիդ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. https://www.holocaust.cz/databaze-obeti/obet/88538-petr-ginz/
  3. The Database of Victims of the Nazi PersecutionPrague: Terezín Initiative Institute.
  4. Brown H. To the heights of space(անգլ.) // The Jerusalem Post : газета. — 2011.
  5. 5,0 5,1 «Petr Ginz» (չեխերեն). holocaust.cz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  6. 6,0 6,1 «Family Tree» (PDF) (անգլերեն). centropa.org — Семейное древо Гинца и интервью его сестры. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  7. 7,0 7,1 «First person». The Guardian (անգլերեն). guardian.co.uk. 2007 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  8. 8,0 8,1 «Reflex about Ginz». Reflex.cz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  9. Алексей С. Железнов. Огонь и космос

Գրականություն խմբագրել

  • Heberer R. Children During the Holocaust (Documenting Life and Destruction: Holocaust Sources in Context). — AltaMira Press, 2011. — 556 p. — ISBN 978-0759119840
  • Ginz P. The Diary of Petr Ginz. — Grove Press, 2008. — 192 p. — ISBN 978-0802143600

Արտաքին հղումներ խմբագրել