Պիեռո դի Կոզիմո, Պիեռո դի Լորենցո դի Պիեռո դ'Անտոնիո Ուբալդինի (Piero di Cosimo, հունվարի 2, 1462[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - ապրիլի 12, 1522[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), ֆլորենտական դպրոցի իտալացի գեղանկարիչ։ Կոզիմո Ռոսսելլիի աշակերտ։

Պիեռո դի Կոզիմո
իտալ.՝ Piero di Cosimo
Ի ծնեՊյերո դի Կոզիմո
Ծնվել էհունվարի 2, 1462[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել էապրիլի 12, 1522[1] (60 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
ԱզգությունԻտալացի
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներՎերածննդի գեղանկարչություն[3]
Ուշագրավ աշխատանքներՊրոկրիդայի մահը, Incarnation of Jesus by Piero di Cosimo?, Madonna and Child with a Dove - Piero di Cosimo - Louvre INV 817?, Սիմոնետտա Վեսպուչիի դիմանկար և Venus, Mars and Cupid?
ՄեկենասներՄեդիչիներ
ՈւսուցիչԿոզիմո Ռոսսելլի
ԱշակերտներԱնդրեա դել Սարտո, Ֆրա Բարտոլոմեո և Պոնտորմո
Ներշնչվել էՖիլիպինո Լիպպի, Լեոնարդո դա Վինչի, Հուգո վան դեր Գուս
 Piero di Cosimo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1462 թվականին Ֆլորենցիայում։ Կրել է Ֆիլիպինո Լիպպիի, Լեոնարդո դա Վինչիի և Հուգո վան դեր Գուսի ազդեցությունը։

1482-1484 թվականներին աշխատել է Հռոմում` օգնելով Կոզիմո Ռոսսելլիին Սիքստինյան կապելլայի որմնանկարների աշխատանքում։

Պիեռո դի Կոզիմոն գեղանկարչական վարպետությունը փոխառել է նիդերլանդացի վարպետներից։ Անսովոր ճշտությամբ պատկերում էր բույսերի և կենդանիների աշխարհը։ 16-րդ դարի սկզբին տարվում է միստիկ թեմատիկայով, որում դրսևորում է արտասովոր ֆանտազիա։

Հազվադեպ լինելով պաշտոնական շրջաններում, նկարիչը կապված չէր Մեդիչիների հետ, բայց հաճախ էր կատարում անհատական պատվերներ։ Կոզիմո Ռոսսելլիի աշակերտն էր։ Պիեռոն կարողացավ բացահայտել իր տաղանդը միայն ստեղծագործական ուղու ավարտին` Լեոնարդոյի, Բարտոլոմեո Ֆրայի և երիտասարդ Ռաֆայելի ազդեցության տակ։

Նշանակալի ստեղծագործություններ խմբագրել

Մահացել է ժանտախտից, 1522 թվականի ապրիլի 12ին, Ֆլորենցիայում[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2017.
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Louis Alexander Waldman. Fact, Fiction, Hearsay: Notes on Vasari’s Life of Piero di Cosimo. // The Art Bulletin. — 2000. — Vol. 82. — No. 1. — P. 171—179.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռո դի Կոզիմո» հոդվածին։