Պյայվի Ռյասյանեն

ֆինն քաղաքական գործիչ

Պյայվի Մարիա Ռյասյանեն (ֆիններեն՝ Päivi Räsänen, ի ծնե՝ Կուվայա (Kuvaja), դեկտեմբերի 19, 1959(1959-12-19)[1][2], Sonkajärvi, Հյուսիսային Սավո, Kuopio Province, Ֆինլանդիա[1]), ֆինն քաղաքական գործիչ, ֆիննական խորհրդարանի պատգամավոր (1995 թվականից), «Քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցության նախագահ (2004 թվականից մինչև 2015 թվականի օգոստոս), 2011-2015 թվականներին Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար։

Պյայվի Ռյասյանեն
ֆիններեն՝ Päivi Räsänen
Päivi Räsänen-2.jpg
 
Կուսակցություն՝ Քրիստոնյան դեմոկրատներ
Կրթություն՝ Հելսինկիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ և գրող
Դավանանք Evangelical Lutheran Church of Finland?
Ծննդյան օր դեկտեմբերի 19, 1959(1959-12-19)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Sonkajärvi, Հյուսիսային Սավո, Kuopio Province, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն Flag of Finland.svg Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Päivi Maria Kuvaja
 
Կայք՝ paivirasanen.fi
 
Պարգևներ
Commander of the Order of the White Rose of Finland

ԿենսագրությունԽմբագրել

Ռյասյանենը մասնագիտությամբ բժիշկ է։ 1993 թվականին ընտրվել է Ռիյխիմյակիի քաղաքային խորհրդի անդամ։ 2004 թվականին ընտրվել է ֆիննական «Քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պարբերաբար վերընտրվել է այդ պաշտոնում, այդ թվում 2011 թվականի օգոստոսի 20-ին կուսակցական հերթական համագումարի ժամանակ, որն անցկացվել է Կոկոլա քաղաքում (ընտրվել է միաձայն)[3], 2013 թվականի օգոստոսի 31-ին՝ Հյամեենլիննեի համագումարի ժամանակ (ստացել է 271 ձայն, իսկ ընտրության ժամանակ միակ մրցակիցը՝ միայն 12 ձայն)[4]։ 2015 թվականին Ռյասյանենը չի մասնակցել նախագահական ընտրությանը, կուսակցության նախագահի պաշտոնում նրան փոխարինել է Սարի Էսսայան[5]։

2011 թվականի հունիսի 22-ից եղել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար։ Նախարարի պաշտոնում արտահայտվել է Ֆինլանդիայի ճանապարհային ոստիկանության լուծարման օգտին, որը նրա կարծիքով համապատասխանում է բյուջետային միջոցների տնտեսման ծրագրին[6]։

2013 թվականի հունիսի 29-ին իբր թե Ռյասյանենին պատկանող @PaiviRasanen թվիթթեր հաշվի՝ Helsinki Pride-ի վերաբերյալ գրառման հետ կապված («Ես աղոթում եմ փրայդի բոլոր մասնակիցների համար։ Հուսով եմ՝ դուք կուղղվեք, և Աստված կների ձեզ») կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ հաշիվը կեղծ է, և նախագահը որևէ կապ չունի դրա հետ[7]։

2015 թվականի փետրվարին ենթարկվել է ճանապարհատրանսպորտային վթարի, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել[8][9]։ Նույն թվականի մայիսին կրկին վթարի է ենթարկվել. մեքենան, որով նա գնում էր, հարվածել է հյուսիսային եղջերվի, Ռյասյանենը և նրա վարորդը չեն տուժել, սակայն կենդանին տեղում սատկել է[10]։

Քաղաքական հայացքներԽմբագրել

Պյայվի Ռյասյանենն առավելապես զբաղվել է ընտանիքի և հասարակության մեջ կանանց հարցերով, ընդ որում զբաղվել է բավականին ապհպանողական դիրքից։ Օրինակ՝ նա հանդես է եկել ընդդեմ առհասարակ աբորտի և հատկապես դեմ է եղել ուշ ժամկետում աբորտներին, եթե սպասվում էր հաշմանդամ երեխայի ծնունդ։ Ակտիվ հանդես է եկել համաբնակության դեմ՝ մինչամուսնական սեքսը համարելով անթույլատրելի։ Առաջարկել է տարբերություն դնել չամուսնացած և ամուսնացած կանանց անպտղության միջև։

Կրոնական հայացքներԽմբագրել

Հղելով Աստվածաշնչին և Մարտին Լյութերի տեքստերին՝ Ռյասյանենը պնդել է ընտանիքում կնոջ ստորադաս դերի մասին, ինչը հակառակ էր ֆեմինիզմի դրույթներին։ Ռյասյանենը համագործակցել է պահպանողական Լյութերի ֆոնդ կազմակերպության հետ, որը Ֆինլանդիայում ստեղծվել է եկեղեցական պաշտոնակարգությանը զուգահեռ։

2013 թվականի հուլիսին կապված կրոնական Kansanpäivät արարողության ժամանակ Ռյասյանենի ելույթի հետ, որտեղ նա խոսել է քրիստոնյաների կյանքում Աստվածաշնչի դերի մասին և այն մասին, թե ինչպես է Աստծո խոսքը հարաբերվում օրենքի հետ, նրա դիրքորոշումը հասարակության շրջանում բուռն քննադատության և սուր արձագանքների առիթ է դարձել (հատկապես նրա հայտարարությունը, որ որոշ իրավիճակներում Աստվածաշունչն ունի ավելի մեծ կշիռ, քան օրենսդրությունը, ինչպես նաև աբորտների համեմատությունը կենդանիների սպանդի հետ)։ Դրա հետ կապված նախարարական տունը ենթարկվել է վանդալիզմի[11]։

Համասեռամոլ զույգերի վերաբերյալ հեռուստաբանավեճերԽմբագրել

2010 թվականի հոկտեմբերին Ռյասյանենը մասնակցել է հեռուստաբանավեճերի՝ նվիրված համասեռամոլության խնդիրներին։ Դրա նախադրյալը 2010 թվականի մարտին Ֆինլանդիայի եկեղեցու ղեկավար Կարի Մյակինենի ընտրությունն էր, որը դրական էր վերաբերվում համասեռամոլ զույգերի միության պսակին։ Բանավեճերից հետո, որոնց ժամանակ Ռյասյանենը բացասաբար է արտահայտվել դրա դեմ, մի քանի հազար մարդ լքել է Ֆինլանդիայի լյութերական եկեղեցու համախոհների շարքերը։ Միևնույն ժամանակ հազարից ավելի մարդիկ ընդգրկվել են Ռյասյանենի կուսակցությունում։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է աստվածաբանության դոկտոր Նիյլո Ռյասյանենի հետ։

Ամուսիններն ունեն հինգ երեխա՝ Սակարին (ծնված 1988 թվականին), Սաարան (ծնված 1990 թվականին), Միրյամին (ծնված 1992 թվականին), Էսթերին (ծնված 1994 թվականին) և Յուուլիան (ծնված 1996 թվականին)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/499.aspx
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Рясянен переизбрана председателем Христианских демократов // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 августа 2011.(Ստուգված է 20 Օգոստոսի 2011)
  4. Рясянен переизбрана на пост председателя Христианских демократов // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 31 августа 2013.(Ստուգված է 31 Օգոստոսի 2013)
  5. Сари Эссайя избрана новым председателем «Христианских демократов» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 28 августа 2015.(Ստուգված է 1 Սեպտեմբերի 2015)
  6. Министр Пяйви Рясянен выступила за упразднение дорожной полиции // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 15 сентября 2012.(Ստուգված է 18 Սեպտեմբերի 2012)
  7. Христианские демократы хотят закрыть лжеаккаунт Пяиви Рясянен // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 30 июня 2013.(Ստուգված է 1 Հուլիսի 2013)
  8. Пяйви Рясянен попала утром в ДТП — министра увезли на скорой в столичную больницу. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 2 февраля 2015.(Ստուգված է 4 փետրվարի 2015)
  9. Глава МВД Рясянен останется в больнице до завтра // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 3 февраля 2015.(Ստուգված է 4 փետրվարի 2015)
  10. Министр внутренних дел Пяйви Рясянен снова попала в ДТП // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 21 мая 2015.(Ստուգված է 31 Մայիսի 2015)
  11. Дом министра Рясянен подвергся акту вандализма // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 июля 2013.(Ստուգված է 19 Հուլիսի 2013)

ՄատենագիտությունԽմբագրել

  • Cameron, Nigel; Nummela, Leif; Räsänen Niilo ja Päivi; Reinikainen, Pekka: Uuden Lääketieteen Uhrit. Helsinki: Uusi Tie, 1989. ISBN 951-619-206-8.
  • Jumala loi naisen. Helsinki: Uusi tie, 1991. ISBN 978-951-6-19244-7.
  • Pöyhiä, Reino & Reinikainen, Pekka & Räsänen, Päivi: Eutanasia. Vastaus kärsimyksen ongelmaan?. Helsinki: Uusi tie, 1993. ISBN 978-951-6-19260-7.
  • Syvyys ja syli. Lääkärin ajatuksia masennuksesta. Helsinki: Uusi tie, 1995. ISBN 978-951-6-19277-5.
  • Kutsuttu elämään. Kirjoituksia perheestä ja ihmisarvosta. Helsinki, Ryttylä: Uusi tie, 2002. ISBN 978-951-6-19353-6.
  • Myllykangas, Markku & Räsänen, Päivi: Mitä maksaa ihmishenki? Keskustelukirjeitä elämän arvosta. Helsinki: Kirjapaja, 2006. ISBN 951-607-401-4.
  • Päivien ketjusta — uskosta ja arjesta. Helsinki: WSOY, 2007. ISBN 978-951-0-30113-5.