Պղնձե հեծյալ (պոեմ)

Պղնձե հեծյալ (ռուս.՝ Медный всадник), Ալեքսանդր Պուշկինի պոեմը (բանաստեղծական վիպակ[1]):

Պղնձե հեծյալ
Медный всадник
MednyiVsadnik-vstuplenie.jpg
Տեսակբանաստեղծություն
Ժանրպոեմ
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1833
Հրատարակություն1837
The Bronze Horseman (poem)

ՆկարագրությունԽմբագրել

Գրվել է 1833 թվականին Բոլդինյան աշնանը։ Նիկոլայ I-ը չի թույլատրել տպագրել պոեմը: 1834 թվականին պոեմի սկզբնամասը Պուշկինը հրապարակեց «Բիբլիոտեկա դլյա չտենիյա» ամսագրում, գիրք XII, Պետերբուրգ․ «Հատված պոեմից» անվամբ (սկսելով և ավարտելով «Խաթարել Պետրոսի հավիտենական քունը» բանաստեղծությամբ)[2]։

Առաջին անգամ հրապարակվել է Պուշկինի մահից հետո, «Սովրեմեննիկ» ամսագրում 1837 թվականին գրաքննական փոփոխությամբ, որը տեքստում կատարել էր Վասիլի Ժուկովսկին։ Առանց գրաքննական ուղղումների, առանց խեղաթյուրելու հեղինակի գաղափարը, բանաստեղծությունը առաջին անգամ հրապարակվել է միայն 1904 թվականին։

Ա. Պուշկինի պոեմի հիման վրա ռուս կոմպոզիտոր Ռեյնգոլդ Գլիերը ստեղծեց նույն անվամբ բալետ, որի մեծ մասը դարձավ Սանկտ Պետերբուրգի օրհներգի մի մասը։

ՍյուժեԽմբագրել

 
Պուշկինի «Պղնձե հեծյալը» պոեմի նկարազարդում, Առյուծը և ամրոց (Աննա Օստրոումովա Լեբեդևա)

Ներածություն

Ներածության մեջ հեղինակը խոսում է այն մասին, թե ինչու Պետրոս Առաջինը հիմնեց Պետերբուրգը։ Պատմությունը հետևյալն է․ Պետրոս Առաջինը շվեդներից վերցնելով Բալթիկ ծովի ափերը, որոշում է այդտեղ ստեղծել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք՝ Սանկտ Պետերբուրգը: Պետրոս Առաջինը այն դարձրեց պետության մայրաքաղաք։ Շուտով Պետերբուրգը դարձավ ամենամեծ առևտրային նավահանգիստը և աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը:

Մաս I

1824 թվականի նոյեմբեր։ Պոեմի գլխավոր հերոսը Եվգենին է, աղքատ երիտասարդ պաշտոնյա, աղքատացած տոհմի ժառանգորդ: Եվգենին ապրում էր Սանկտ Պետերբուրգում վարձակալած բնակարանում: Սիրում է Պարաշային, որի հետ պատրաստվում էր ամուսնանալ։ Նրա հետ հույս ունի երեխաներ ունենալ և գտնել իր խաղաղ ընտանեկան երջանկությունը:

Այդ օրը հորդառատ անձրև էր, Նևայի ջուրը բարձրանում էր։ Եվգենին հասկանում է, որ վատ եղանակի պատճառով 2-3 օր չէր կարող տեսնել իր սիրելի Պարաշային։ Հաջորդ օրը Պետերբուրգում ջրհեղեղ է սկսվում, մարդիկ խեղդվում են, ջուրը տանում է ճանապարհին հանդիպած բոլոր տները։ Եվգենին սարսափահար նայում է կղզուն, որտեղ ապրում է իր սիրելի Պարաշան մայրիկի հետ։ Եվգենին չգիտեր, արդյոք հասցրել էին խեղճ կանայք փախչել։

Մաս II Ի վերջո, երբ ջուրն իջնում է և Նևան հանգստանում է, Եվգենին նավ է վարձում և լողում դեպի Պարաշայի մոտ: Նա սարսափում է, երբ տեսնում է որ Պարաշայի տունը գետը տարել է։ Աղջիկը և մայրը, հավանաբար, խեղդվել էին և գետը քշել էր նրանց մարմինները։ Այս հարվածին չդիմանալով՝ Եվգենին խելագարվում է։ Նա դառնում է շրջմոլիկ, ապրում է փողոցում և քնում է նավահանգստում: Անցնում է մեկ տարի։ Աշնան սկզբին Եվգենին անցնում է Պետրոս Առաջինի «Պղնձե հեծյալ» արձանի կողքով։ Նա դիմում է Պետրոս Առաջինին և մեղադրում նրան իր հարսնացուի մահվան մեջ (Եվգենին կարծում է, որ Պետրոսը Սանկտ Պետերբուրգը հիմնադրեց վտանգավոր վայրում, որտեղ հեղեղներից մարդիկ մահանում են): Հանկարծ Եվգենիին թվում է, որ «Պղնձե հեծյալը» (Պետրոս Առաջինը ձիու վրա) զայրանալով կենդանանում է։ Եվգենին փախչում է կենդանացած արձանից, սակայն վերջինս ամբողջ գիշեր հետապնդում է դժբախտին։ Այդ գիշերվանից հետո, Եվգենին տագնապով էր անցնում «Պղնձե հեծյալի» կողքով։ Մի անգամ Եվգենին գտնում է Պարաշայի հին տնակը, որը գտնվում էր փոքր կղզուց ոչ հեռու․ տնակը հայտնվել էր այնտեղ ջրհեղեղի պատճառով։ Շուտով Եվգենին մահանում է այդ տնակում միայնության մեջ[3]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ՏեքստԽմբագրել

Գեղարվեստական ընթերցումԽմբագրել