Պլաս Ստանիսլաս (ֆր.՝ Place Stanislas, խոսակցական՝ Place Stan),լայնատարած հրապարակ Ֆրանսիայի Նանսի քաղաքում, որը եղել է նախկին Լոթարինգյան կոմսության մայրաքաղաք։ Ստեղծվել է 1752-1755 թթ վերջին լոթարինգյան կոմսի՝ Ստանիսլաս Լեշինսկու նախաձեռնությամբ իր բարեկամ Լյուդովիկոս XV-ի պատվին։ Սա բարոկկոյի ժամանակաշրջանի Եվրոպայի ամենախոշոր քաղաքաշինական նախագծերից մեկն է։

Պլաս Ստանիսլաս
Place Stanislas*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Տիպ մշակութային
Չափանիշներ (i), (iv)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1983  (7 նստաշրջան)
Համար 229
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Էմմանուել Էրեի հաղթակամարը

Լյուդովիկոս XV-ի բրոնզե արձանը Էմմանուել Էրե դե Կորնիի (1705—1763) նախագծի համաձայն գտնվում էր «Թագավորական հրապարակի» կենտրոնում։ Արձանը շրջապատված էր ֆրանսիական կլասիցիզմի ոճով կառուցված շենքերով, ինչպիսին է եպիսկոպոսական ամրոցը (ներկայիս Լոթարինգյան Ազգային օպերա) և բժիշկների դպրոցը (ներկայիս Գեղարվեստի թանգարան)։

Ստանիսլաս հրապարակը իրենից ներկայացնում է միասնական քաղաքաշինական համալիր Պլաս դե լա Կարյեր և Պլաս դ՛ Ալյանս հարակից հրապարակներով հանդերձ, որոնք միանում են իրար կիսալուսնաձև սյուներով և հաղթակամարով։ Վերջինս կառուցված է հին հռոմեական Սեպտիմիուս Սևերուսի հաղթակամարի մոտիվներով։ Հրապարակը զարդարված էր նրբագեղ ոսկյա ցանկապատներով, շատրվաններով և լուսարձակներով՝ Ժան Լամուրի (1698—1771) վարպետության դրսևորումներով։

Հեղափոխության սկզբում արքայի արձանը իջեցրին և փոխարինեցին Հաղթանակի այլաբանական արձանով, իսկ հրապարակը Թագավորականից վերափոխվեց սկզբում Ազգայինի, իսկ հետո՝ Նապոլեոնի հրապարակ։ 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությունից հետո ստացավ իր ներկայիս անվանումը։ Սյդ ժամանակ էլ այնտեղ հայտնվեց Ստանիսլաս Լեշինսկու բրոնզե արձանը։

1983 թվականին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչեց Լեշինսկու դարաշրջանի երեք հրապարակները որպես Համաշխարհային ժառանգության հուշարձան[1], Պլաս Ստանիսլասի մեծ մասը օգտագործվում էր որպես ավտոկայանատեղի։ Հրապարակի սեղծման 250 ամյակի կապակցությամբ արխիվի 18-րդ դարի տվյալների հիման վրա անցկացվեցին մեծածախս (9մլն եվրո) վերականգնողական աշխատանքներ, իսկ հրապարակը և նրան մերձակա տարածքը հայտարարվեցին հետիոտային գոտի։



Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Centre, UNESCO World Heritage. «Place Stanislas, Place de la Carrière and Place d'Alliance in Nancy». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլաս Ստանիսլաս» հոդվածին։