Պլաս դե լա Կարյեր (ֆր.՝ Place de la Carrière)՝ հին հրապարակ Ֆրանսիայի Նանսի քաղաքի կենտրոնում։ Գտնվում է քաղաքի պատմական հատվածում և հանդիսանում է հանրահայտ Պլաս Ստանիսլասի շարունակությունը։ Վերջինից աոանձնացված է Էմանուել Էրեի հաղթակամարով։

Պլաս դե լա Կարյեր
Place de la Carrière*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ֆրանսիա
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1983  (7 նստաշրջան)
Համար 229
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

 
Էմանուել Էրեի հաղթակամար

Պլաս դե լա Կարյեր նոր հրապարակը ձևավորվել է 16-րդ դարում, երբ ընդլայնվում և ամրացվում էր միջնադարյան քաղաքը։ Այստեղ կաոուցվել են տեղի ազնվականների առանձնատները։ Այդ ժամանակ հրապարակում անցկացվում էին ասպետական և ձիարշավային մրցույթներ։ 16-րդ դարի վերջում, որպեսզի հին և նոր քաղաքները միավորվեն, հարավային մասում կառուցված միջնադարյան բերդի պարիսպների վրա տեղադրվեցին դարպասներ, այսպես կոչված՝ Պորտ Ռոռայը։ Պլաս դե լա Կարյեր հրապարակի հյուսիսային մասում տեղակայվեց Լոթորինգյան կոմսության պալատի մի թևը։ Լեոպոլդ I Լոթորինգյանը դա քանդեց որպեսզի այստեղ կառուցի նոր Լուվրը։ Հրապարակի հարավ արևելյան կողմում է գտնվում Բովո դահլիճը (ներկայումս՝ Cour d'appel de Nancy (ֆր.)), որը կառուցել է ֆրանսիացի ճարտարապետ Ժերմեն Բոֆրանը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլաս դե լա Կարյեր» հոդվածին։