Պինկուս Գրին

ամերիկացի գործարար

Պինկուս Գրին (անգլ.՝ Pincus Green, 1936, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ),նավթի և գազի ամերիկացի թրեյդեր։ Մականունը՝ Փինկի, «փոքրիկ» (անգլ.՝ pinkie-ից․ ոտքի փոքր մատ)։ Սկանդալային հայտնի վաճառող Մարկ Ռիչի երկարամյա բիզնես գործընկերը։ 1983 թվականին Գրինին և Մարկ Ռիչին մեղադրանք է առաջադրվել Իրանի հետ ապօրինի առևտրի հետ կապված հարկերից խուսափելու մեղադրանքով։ Այնուամենայնիվ, 2001 թվականին Գրինին և Ռիչին նախագահական ներում է շնորհվել նախագահ Բիլ Քլինթոնից։

Պինկուս Գրին
Ծնվել է1936
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆինանսիստ

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ծնվել է ուղղափառ հրեական ընտանիքում[1][2][3][4], հրուշակեղենի վաճառականի ութ երեխաներից յոթերորդը։ Մեծացել է Բրուքլինում[3]։ Նրա հայրը հրուշակեղենի մատակարար էր[3]։ Մանուկ հասակում հաճախել է խեղեր[Ն 1]․ չի ավարտել միջնակարգ դպրոցը, քանի որ 16 տարեկանից ստիպված է եղել աշխատել՝ ընտանիքին օգնելու համար[3]։

Կարիերա

խմբագրել

1953 թվականին՝ 17 տարեկանում, աշխատանքի է ընդունվել Philipp Brothers[Ն 2] թրեյդինգային ընկերության մուտքային նամակագրության մշակման բաժնում[3]։ 1954 թվականին այնտեղ է ժամանել նավթի ապագա հայտնի վաճառող Մարկ Ռիչը, և նրանք շուտով ընկերացել են[3]։ Ընկերներն արագորեն բարձրացել են ընկերության կարիերայի սանդուղքով և շուտով դարձել Եվրոպայում նավթի առևտրի ամենահաջողակ մասնագետներից մեկը, Ռիչը՝ Իսպանիայում, Գրինը՝ Philipp Brothers-ի գրասենյակում՝ Ցուգում[3]։

Marc Rich & Co

խմբագրել

1974 թվականին Գրինը և Ռիչը հեռացել են Philipp Brothers ընկերությունից՝ հիմնելով իրենց սեփական ընկերությունը՝ Marc Rich AG-ն, որի կենտրոնակայանը գտնվում էր Շվեյցարիայի Ցուգ քաղաքում[2]։ Ի թիվս այլ բաների՝ Գրինը և Ռիչն ակտիվորեն վաճառել են իրանական ծագման նավթ, ինչի շնորհիվ Գրինը տիրապետում էր պարսկերենին[5]։ 1978 թվականին շահի տապալումից հետո բիզնեսը չի դադարել. արդեն 1979 թվականի փետրվարի 1-ին, վտանգելով իր ազատությունը, Գրինը մեկնել է Թեհրան առաջին հասանելի թռիչքներից մեկով[Ն 3]։ ԱՄՆ-ն և Իսրայելը տարհանել են իրենց քաղաքացիներին Իրանից, և Գրինը նույնպես ստիպված է եղել շտապ լքել երկիրը։ Միջազգային ընկերությունների մեծ մասը փակել է իրենց իրանական գրասենյակները, սակայն Marc Rich & Co-ն բաց է պահել իր գրասենյակը և խախտելով ԱՄՆ կառավարության կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ շարունակել է իրանական նավթի արտահանումը[5][Ն 4]։

«Marc Rich & Co» թրեյդինգային ընկերությունը այժմ կոչվում է «Glencore»․ ընկերության վերահսկողությունը Ռիչը կորցրել է 1993 թվականին։

Մեղադրանք և ներում

խմբագրել

1983 թվականին Գրինը և Ռիչը[6] փախել են Միացյալ Նահանգներից այն բանից հետո, երբ ԱՄՆ դաշնային դատախազ և Նյու Յորքի ապագա քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին նրանց մեղադրանք է ներկայացրել հարկերից խուսափելու և Իրանի հետ ապօրինի առևտրի համար[2][7]։ Հետաքննությունն ընդգծել է, որ Ռիչն ու Գրինը առևտուր են արել իրանական նավթով՝ անտեսելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի էմբարգոն այն դեպքում, երբ ԱՄՆ քաղաքացիները պատանդ են պահվել Թեհրանում․ Ջուլիանին հայտարարել է, որ այս գործը Նահանգների պատմության մեջ հարկերի վճարումից խուսափելու խոշորագույն դեպքն է, և որ Ռիչն ու Գրինը իրենց կյանքի մնացած մասը կանցկացնեն ճաղերի հետևում, սակայն մինչ այդ և՛ նրանք, և՛ նրանց ընտանիքներն արդեն Շվեյցարիայում էին[8]։ Այնուհետև նրանք վաճառել են Marc Rich AG-ի ամերիկյան դուստր ձեռնարկությունը (վերանվանվել է Clarendon Ltd) իրենց գործընկեր Ալեք Հեքելին։ ԱՄՆ իրավապահ մարմինները պարզել են, որ գործարքը կեղծ է, և սառեցրել են ընկերության ակտիվները՝ վնաս հասցնելով Marc Rich AG-ին[2]։ 1984 թվականին Clarendon-ը 150 միլիոն դոլար է վճարել ԱՄՆ կառավարությանը՝ հարկային պարտավորությունները մարելու համար, և Marc Rich AG-ի առևտրի ծավալը վերականգնվել է[2]։

Տարագրության մեջ երեք գործընկերներ շարունակել են իրենց հաջող աշխատանքը՝ իրենց պարտականությունները բաժանելով այնպես, որ Ռիչը զբաղվում էր գործարքների կնքմամբ և նավթավաճառությամբ, Հեքելը առևտուր էր անում մետաղներով և հանքանյութերով, իսկ Գրինը պատասխանատու էր լոգիստիկայի, ֆինանսների և ընկերության կառավարման համար[2]։

Գրինը և Ռիչը նախագահական ներում են ստացել Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինթոնի կողմից 2001 թվականին, ինչը մեծ սկանդալ է առաջացրել[9]։

2005 թվականին Գրինի անձնական կարողությունը, ըստ Ֆորբս ամսագրի, կազմել է 1,2 միլիարդ դոլար[6]։

Նշումներ

խմբագրել
  1. Հրեական կրոնական նախակրթարան տղաների համար
  2. Ըստ Philipp Brothers-ի ավանդույթի՝ բոլոր նոր աշխատակիցները սկսում էին աշխատել փոստի մշակման բաժնում։
  3. Նույն օրը այաթոլլա Խոմեյնին վերադարձել է Իրան։
  4. Թեհրանում ընկերության ներկայացուցիչը ֆրանսիացի էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Reich, Walter (2001 թ․ փետրվարի 25,). «Pardon Reignites Jewish Stereotypes». The Los Angeles Times.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Fortune Magazine: "The Lifestyle of Rich, the Infamous (Fortune Classics, 1986)" by Shawn Tully 2011 թ․ մայիսի 22
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Sherman, William (2001 թ․ մարտի 18). «Rich Partner A Major Player in Minor Key». The New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին – via Wayback Machine.
  4. Jewish Telegraph Agency: "At least 139 of the Forbes 400 are Jewish" By Jacob Berkman 2009 թ․ հոկտեմբերի 5
  5. 5,0 5,1 Амманн, 2018, էջ 78—90
  6. 6,0 6,1 «Pincus Green, The 400 Richest Americans». Forbes.
  7. Article at www.counterpunch.org 3 October 2016 Արխիվացված 19 Հունվար 2018 Wayback Machine accessed 2017 թ․ հունվարի 30
  8. Амманн, 2018, էջ 16
  9. «Financier's Partner Remained Loyal Lieutenant Throughout». The New York Times. 2001 թ․ փոտրվարի 20. Վերցված է 2010 է․ մայիսի 22-ին.

Գրականություն

խմբագրել
  • Дэниел Амман Нефтяной король. Секретная жизнь Марка Рича = Daniel Ammann. The King of Oil: The Secret Lives of Marc Rich.. — М.: Альпина Нон-фикшн, 2018. — 236 p. — ISBN 978-5-9614-6391-0