Պիմեն Պանչենկո
Պիմեն Պանչենկո Եմելյանովիչ (բելառուս․՝ Пімен Емяльянавіч Панчанка, օգոստոսի 10 (23), 1917[1], Տալլին, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 2, 1995[1], Մինսկ, Բելառուս), բելառուս սովետական բանաստեղծ։ ԲԽՍՀ-ի ժողովրդական բանաստեղծ (1973)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։
Պիմեն Պանչենկո Пімен Емяльянавіч Панчанка | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10 (23), 1917[1] |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | ապրիլի 2, 1995[1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուս |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | հրապարակախոս, գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, գրական քննադատ և լրագրող |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Q57538535? (1939) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Բելառուսիայի գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Q59348513?, Vozhyk?, Litaratura i mastactva? և Q1088140? |
Պարգևներ | |
![]() |
Պանչենոյի առաջին գրքերը «Վստահություն» (1938) և «Սեպտեմբերյան դրոշներ» (1940) ժողովածուներն են։ Պատերազմի տարիների բանաստեղծությունները ամփոփված են «Պատերազմի ճանապարհ» (1942) և «Հեռավոր կայաններ» (1945) գրքերում։ Սրանց հաջորդել են «Երդում» (1949), «Ընդարձակ աշխարհ» (1955), «Ճանապարհորդությունների ու սիրո գիրք» (1959), «Նյու Յորքյան պատկերներ» (1960), «Հազար երկնակամար» (1962), «Կայծակի լույսի տակ» (1966, ԲԽՍՀ-ի Յա. Կուպալայի անվան պետական մրցանակ, 1967), «Դեկտեմբեր» (1972) գրքերը։ Պանչենկոյի պոեզիային բնորոշ է քնարականության և հրապարակախոսության, պաթոսի և հեգնանքի, հրատապության և բարոյականության խնդիրների միասնությունը։ Թարգմանվել է ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ ԽՍՀՄ ԳԽ վարչության անդամ։ Պարգևատրվել է 4 շքանշանով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Панченко Пимен Емельянович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 123)։ |