Պիեռ Լուիջի Բերսանի
Պիեռ Լուիջի Բերսանի (իտալ.՝ Pier Luigi Bersani [pjɛr luˈiːdʒi berˈsaːni], սեպտեմբերի 29, 1951[2], Բետոլա, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի պետական և քաղաքական գործիչ, 1996 թվականից մինչև 2001 թվականը և 2008 թվականից մինչև 2008 թվականը ձախ կենտրոնամետների կաբինետում զբաղեցրել է նախարարի պաշտոնը։ 2009 թվականից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը եղել է Իտալիայի դեմոկրատական կուսակցության նախագահ։
Պիեռ Լուիջի Բերսանի իտալ.՝ Pier Luigi Bersani | |||
Պիեռ Լուիջի Բերսանին 2013 թվականին | |||
| |||
---|---|---|---|
2009 թվականի հոկտեմբերի 25 - 2013 թվականի ապրիլի 20 | |||
Նախորդող | Դարիո Ֆրանչեսկինի | ||
Հաջորդող | Գուլիելմո Էլպիֆանի | ||
| |||
2006 թվականի մայիսի 17 - 2008 թվականի մայիսի 8 | |||
Նախորդող | Կլուդիո Սկայոլա | ||
Հաջորդող | Կլուդիո Սկայոլա | ||
| |||
1999 թվականի դեկտեմբերի 22 - 2001 թվականի հունիսի 11 | |||
Նախորդող | Տիցիանո Տրեու | ||
Հաջորդող | Պիետրո Լունարդի | ||
| |||
1996 թվականի մայիսի 18 - 1999 թվականի դեկտեմբերի 22 | |||
Նախորդող | Ալբերտո Կլո | ||
Հաջորդող | Էնրիկո Լետա | ||
| |||
2001 թվականի մայիսի 30-ին մինչև 2004 թվականի հուլիսի 19-ը 2006 թվականի ապրիլի 28-ից | |||
Կուսակցություն՝ | Իտալական կոմունիստական կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն[1], Democrats of the Left? և Դեմոկրատական ձախ ուժերի կուսակցություն | ||
Կրթություն՝ | Բոլոնիայի համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | Փիլիսոփայական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | Իտալիա | ||
Դավանանք | Կաթոլիկ | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, 1951[2] (73 տարեկան) | ||
Ծննդավայր | Բետոլա, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա | ||
Քաղաքացիություն | Իտալիա | ||
Ի ծնե անուն | իտալ.՝ Pier Luigi Bersani | ||
Կայք՝ | www.pierluigibersani.it | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Կենսագրություն
խմբագրելՊիեռ Լուիջի Բերսանին ծնվել է Էմիլիա Ռոմանիա մարզի Բետոլա քաղաքում։ Բոլոնիայի համալսարանում փիլիսոփայություն է սովորել։ Հանդիսացել է Իտալիայի կոմունիստական կուսակցության և Դեմոկրատական ձախ ուժերի կուսակցության անդամ։
1993 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Էմիլիա Ռոմանիա մարզի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից մինչև 2001 թվականը հաջորդաբար Ռոմանո Պրոդիի, Մասիմո Դ'Ալեմի և Ջուլիանո Ամատոյի կաբինետներում հանդիսացել է արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարար, իսկ հետո՝ տրանսպորտի նախարար (1999-ից)։ Ձախ կենտրոնամետների ընդդիմություն անցնելուց հետո զբաղեցրել է տարբեր կուսակցական պաշտոններ։ 2004 թվականից մինչև 2006 թվականը նաև եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր, մասնակցել տնտեսական և դրամական քաղաքականության հանձնաժողովի (ECON) աշխատանքներին։
2006 թվականից մինչև 2008 թվականը Ռոմանո Պրոդիի կաբինետում զբաղեցրել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը։
2009 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած դեմոկրատական կուսակցության առաջնորդի ընտրություններում, որոնց մասնակցել են 2,5 մլն մարդ, Բերսանին ընտրվել է նախագահ[3]։
2012 թվականի նոյեմբերի 25-ին «Իտալիա։ Ընդհանուր բարիք» կոալիցիայից հաղթել է Իտալիայի վարչապետի պաշտոնի թեկնածուի նախնական ընտրությունների առաջին փուլում՝ ձայների 44,9 % արդյունքով[4][5]։ 2012 թվականի դեկտեմբերի 2-ին ստացել է 60,9%՝ նրա հետ երկրորդ փուլ դուրս եկած Մատեո Ռենցիի 39,1%-ի դեմ[6]։
2013 թվականի մարտի 22-ին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հանձնարարել էր Բերսանիին նոր կառավարություն ձևավորել, սակայն նա կոալիցիայի ստեղծման համար չի կարողացել ստանալ մյուս կուսակցությունների անհրաժեշտ աջակցությունը, և նոր կաբինետը գլխավորել է Էնրիկո Լետան։
2013 թվականի ապրիլի 20-ին նախագահական ընտրություններում կուսակցության պառակտման պատճառով դեմոկրատական կուսակցության ազգային քարտուղարի պաշտոնից հրաժարական է տվել. Ֆրանկո Մարինիի և Ռոմանո Պրոդիի թեկնածություններն ընտրողների բավարար աջակցություն չեն ստացել, և իրավիճակը կարողացել է փրկել միայն Ջորջո Նապոլիտանոն, որն Իտալիայի պատմության մեջ դարձել է երկրորդ ժամկետով վերընտրված առաջին նախագահը[7]։
2014 թվականի հունվարի 6-ին Պարմայի համալսարանական հիվանդանոցում Բերսանին ուղեղի վիրահատություն արվել[8]։
2015 թվականի մայիսի 4-ին Բերսանին Պատգամավորների պալատի վերջնական քվեարկության ժամանակ չի աջակցել մեծամասնության կողմից հավանած «Իտալիկում» ընտրական օրենքը, որը նախաձեռնել էր Դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող Ռենցիի կառավարությունը[9]։
Մասիմո Դ'Ալեմայի հետ աջակցել է 2017 թվականի փետրվարի 25-ին Ռոբերտո Սպերանցի և Տոսկանայի նահանգապետ Էնրիկո Ռոսիի ջանքերով ստեղծված Articolo 1 - Movimento Democratico e Progressista շարժումը («Հոդված 1՝ Դեմոկրատական և առաջադեմ շարժում»)։ Նոր քաղաքական միավորումը հայտարարել Է Մատեո Ռենցիի քաղաքականության ձախ այլընտրանքի անհրաժեշտության մասին[10] և ավելի ուշ ձևակերպվել է որպես Articolo Uno քաղաքական կուսակցություն (հոդված մեկ, կամ առաջին հոդված)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/bersani-pier-luigi-1951
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «У крупнейшей итальянской оппозиционной партии сменился лидер». Lenta.ru. 26 октября 2009. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Italia. Bene Comune». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «SPECIALE PRIMARIE Centrosinistra». Riepilogo Risultati Primo Turno (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Monica Rubino (2012 թ․ դեկտեմբերի 2). «Primarie, vince Bersani: sarà candidato premier. Renzi: "Successo netto, regole non c'entrano"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Bersani si commuove: «Grazie Giorgio»» (իտալերեն). Corriere della Sera. 2013 թ․ ապրիլի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Bersani, nessun danno neurologico I medici: "Il decorso resta positivo"» (իտալերեն). La Stampa.it. 2014 թ․ հունվարի 6. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «L'Italicum è legge, il via libera senza opposizioni» (իտալերեն). la Stampa. 2015 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ Francesca Schianchi (2017 թ․ փետրվարի 25). «Nasce "Articolo 1 - Democratici e progressisti": "Non ci facciamo mettere sulla ridotta"» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Personal profile of Pier Luigi Bersani in the European Parliament's database of members
- Declaration (PDF) of financial interests (in Italian)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Լուիջի Բերսանի» հոդվածին։ |