Պեր Հեգգե (նորվ.՝ Per Egil Hegge, մարտի 6, 1940(1940-03-06), Տրոնհեյմ, Սյոր Տրյոնդելագ[1] - հոկտեմբերի 12, 2023(2023-10-12)[2][3][4][…]), նորվեգացի լրագրող։

Պեր Հեգգե
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1940(1940-03-06)
ԾննդավայրՏրոնհեյմ, Սյոր Տրյոնդելագ[1]
Մահացել էհոկտեմբերի 12, 2023(2023-10-12)[2][3][4][…] (83 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա[5]
ԿրթությունFaculty of Humanities, University of Oslo?
Գիտական աստիճանCand.mag.? և Examen artium? (1959)
Մասնագիտությունլրագրող, խմբագիր, սյունակագիր, կենսագիր և խմբագիր
Ծնողներմայր՝ Mary Hegge?[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա
 Per Egil Hegge Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նորվեգիայի իր մեծությամբ 3-րդ քաղաքում՝ Տրոնհեյմում ուսուցիչների ընտանիքում։ 1941 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Ինդերհոյ[8].[9][10]

Զինվորական ծառայությունը անցկացրել է Նորվեգիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումում՝ սովորելով ռուսերեն։ Լրագրողի կարիերան սկսել է Նորվեգիայի հեռագրային գրասենյակում, այնուհետև՝ 1962 թ.-ին աշխատանքի է անցել Aftenposten թերթում՝ աշխատելով այնտեղ մինչև իր կարյերայի ավարտը։ 1963-1965 թթ.-ներին Լոնդոնի թերթերից մեկում աշխատել է որպես թղթակից, այնուհետև աշխատել է Նորվեգիայում։ 1968 թ.-ին արժանացել է Narvesen Prize մրցանակի[11]։

1969-1971 թթ.-ներին եղել է Aftenposten թերթի մոսկովյան թղթակիցը։ 1971 թ.-ին արտաքսվել է ԽՍՀՄ-ից, որի պատճառներից մեկն էլ այն էր, որ նա եղել է առաջին լրագրողը, ով հարցազրույց է վերցրել Ալեքսանդր Սոլժենիցինից այն բանից հետո, երբ նա 1970 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի։

1971-1979 թվականներին աշխատել է Նորվեգիայում։ 1977-1981թվականներին եղել է թերթի թղթակիցը Վաշինգտոնում։ Այդ ժամանակ նա բաժնի խմբագիր էր։ 1984-1988 թվականներին աշխատել է մշակութային բաժնի ղեկավար։ Թոշակի է անցել 2005 թ.-ին[12]։

1985 - 1988 թվականներին Հեգգեն ղեկավարել է PEN International ակումբի նորվեգական մասնախյուղը։ Մի քանի գրքերի հեղինակ է։ Իր գրքերի հիմնական թեմատիկան է միջազգային հարաբերությունները։ Վերջին տարիներին մի քանի գրքեր է գրել նորվեգերենի ճիշտ կիրառմանը։ Գրել է նաև Օտտո Սվերդրուպի (1996), Ֆրիտյոֆ Նանսենի (2002) և Նորվեգիայի Հարոլդ V թագավորի (2006) կենսագրությունները։ Նրա գրած Նանսենի կենսագրությունը 2007 թ.-ին թարգմանվել է հայերեն[13]։ Հեգգենը հայտնի է նաև որպես դասախոս[14]։

2003 թ.-ին պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Aftenposten, Aftenposten(նորվ.)Schibsted Norge, 1985. — ISSN 0804-3116; 0807-2027
  2. 2,0 2,1 2,2 Solheim E. K. Aftenposten: Per Egil Hegge (83) er død(նորվ.)Norge: Schibsted, 2023. — ISSN 0806-0894
  3. 3,0 3,1 3,2 Stanghelle H. Per Egil Hegge – den suverene(նորվ.)Schibsted Norge, 2023. — ISSN 0804-3116; 0807-2027
  4. 4,0 4,1 4,2 (unspecified title)
  5. 5,0 5,1 5,2 https://snl.no/Per_Egil_Hegge
  6. http://litthusfred.no/events/per-egil-hegge-mitt-moskva-og-russland/
  7. https://journalisten.no/nordiske-mediedager-finn-graff-den-store-journalistprisen/den-store-journalistprisen-gar-til-finn-graff-og-per-egil-hegge/319435
  8. Seniorforum med Per Egil Hegge Արխիվացված 2012-05-06 Wayback Machine Stjørdalsnytt, 30 April, 2012 (նորվեգերեն)
  9. Nord ikke sør!, Aftenposten (30 September 1985). (նորվեգերեն)
  10. Seniorforum med Per Egil Hegge Stjørdalsnytt, 30 April, 2012.
  11. Bonde, Arne, "Per Egil Hegge", in Helle, Knut, Norsk biografisk leksikon, Oslo: Kunnskapsforlaget. (նորվեգերեն)
  12. Henriksen, Petter, ed. (2007), "Per Egil Hegge", Store norske leksikon, Oslo: Kunnskapsforlaget.
  13. «Հրատարակությունների ցուցակը BIBSYS-ում։». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. Per Egil Hegge ble ridder av St. Olavs Orden (17 October 2003), էջ. 32. (անգլերեն)