Պերիդերմ (Աքերի․․․ և հուն. δέρμα— մաշկ), բազմամյա (հազվադեպ միամյա) բույսերի ընձյուղների, արմատների, պալարների և կոճղարմատների ծածկող հյուսվածք։ Կազմված է խցանից (ֆելեմ) ֆեչոդերմից և ֆեչոգենից։ Պերիդերմ երկրորդային ծագման հյուսվածք է։ Ֆելոգենի բջիջ ների բաժանման հետևանքով արտաքին կողմում առաջանում է բազմաշերտ խցան՝ բուն պաշտպանական ծածկող հյուսվածք, իսկ ներքին կողմում՝ ֆելոդերմի բջիջների մեկ կամ մի քանի շերտ։ Ֆելոդերմը կազմված է կենդանի բջիջներից, որոնք կեղևի պարենքիմային բջիջներից տար բերվում են ճառագայթաձև դասավորությամբ։ Երբեմն ֆելոդերմը բացակայում է (ազնվամորի, քաղցրադառը մորմ)։ Խցանը կազմված է մեռած, հեղուկների և օդի համար անթափանց բջիջներից (բույսերի գազափոխանակությունը և գոլորշիացումը կատարվում է ոսպնուկների միջոցով)։ Բույսերի օրգաններում սովորաբար առաջանում են մի քանի, հազվադեպ մեկ պերիդերմ։ ժամանակի ընթացքում արտաքին պերիդերմները և դրանց միջև գտնվող հյուսվածքները մահանում են և օրգանի մակերևույթին պատյան առաջացնում։

Պերիդերմ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 272