Պետրոս I-ի հուշարձան (Վիբորգ)

հուշարձան Վիբորգում

Պետրոս I-ի հուշարձան (ռուս.՝ Па́мятник Петру́ Пе́рвому), Ռուսաստանի կայսր Պետրոս Iբրոնզե արձանը գրանիտե պատվանդանի վրա, որը գտնվում է Վիբորգ քաղաքի Պետրովսկի պուրակում։ Հուշարձանը տեղադրվել է 1910 թվականին՝ ի նշանավորումն ռուսական զորքերի կողմից Վիբորգի գրավման 200-ամյակին։

Պետրոս I-ի հուշարձան (Վիբորգ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան, արձան և պատմության հուշարձան
Ստեղծում1910
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎիբորգ և Պետրովսկի զբոսայգի (Վիբորգ)
Նյութբրոնզ
Մասն էAnnenkrone?
 Monument to Peter I in Vyborg Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կայսր Նիկոլայ II-ի կողմից 1908 թվականի սկզբին Վիբորգում Տորգիլս Կնուտսսոնի հուշարձանը կանգնեցնելու առաջարկը հաստատելուց հետո որոշվեց քաղաքում տեղադրել նաև Պետրոս I-ի արձանը և կառուցել Պետրոպավլովյան տաճարը։ Որպես տեղադրման վայր ընտրվել էր ժայռի գագաթը, որից բացվում է տեսարան դեպի Վիբորգի ամրոցը։ Նրա վրա պահպանել են թագավորական անվանագիրն ու խաչը, որը քանդակվել է լեգենդի համաձայն քանդակվել է հենց իր՝ Պետրոս I-ի կողմից, զորքերի ղեկավարման ժամանակ։

Կառավարության պատվիրակության ներկայությամբ բրոնզե հուշարձանը բացվել է 1910 թվականի հունիսի 14-ին։ 3,5 մետր բարձրությամբ գրանիտե պատվանդանի վրա, քանդակագործ Լեոպոլդ Բերնշտամը պատկերել է թնդանոթի մոտ կանգնած ցարին Պրեոբրաժենսկի գնդի գնդապետի համազգեստով, կրծքին Անդրեյ Պերվոզվաննու շքանշանի աստղ։ Նա իր աջ ձեռքին պահում է Վիբորգի պաշարման պլանը, իսկ ձախ ձեռքով հենվել է սրի դաստապանի վրա։ Միևնույն ժամանակ, ստեղծվել է յուրօրինակ ճարտարապետական և քանդակագործական կոմպոզիցիա. Պետրոս I-ի և Տորգիլս Կնուտսոնի Վիբորգի ամրոցում խաչված հայացքները խորհրդանշում էին թշնամի երկրներին։ Հուշահամալիրը զարդարված էր հին նավի հրասանդներով։ Եվս մեկ հրասանդ տեղադրված էր հուշարձանի դիմաց։ Այնուամենայնիվ, Պետրոպավլովյան տաճարը չկառուցվեց (նրա տեղում կառուցվեց արխիվի շենքը), իսկ կայսրին նվիրված հուշարձանը երկար ժամանակ կանգուն չմնաց, ինչպես նաև 1710 թվականին Վիբորգի պաշարման ընթացքում զոհված ռուս զինվորների հուշարձանը։ Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո` 1918 թվականի ապրիլին, ֆիննական զորքերը գրավել են Վիբորգը և արձանը հանել են պատվանդանից։ Նախատեսված էր Հելսինկիով հուշարձանն ուղարկել Գերմանիա որպես մետաղի ջարդոն, բայց ինչ-ինչ պատճառներով գործարքը չի կայացել և արձանը տասը տարի մնացել է Կամպպիի պահեստում։

1928 թվականին հուշարձանը տեղափոխվել է Ֆինլանդիայի ազգային թանգարանի բակ, իսկ 1930 թվականին այն վերադարձվել է Վիբորգ[1]։ Արձանը տեղադրվել է քաղաքի պատմա-ազգագրական թանգարանում, այնուհետև` Գեղարվեստի թանգարանում: Այստեղից 1941 թվականին՝ խորհրդա-ֆիննական պատերազմից հետո (1939-1940), սովետական զինծառայողները այն վերադարձրել են իր պատմական վայրը՝ նախապես հանելով 1927 թվականին տեղադրված Ֆինլանդիայի Անկախության հուշարձանը (հուշարձանի մի կտոր ներկայումս գտնվում է Մոնրեպոյի այգում)։

Բայց արդեն 1941 թվականի օգոստոսին, Պետրոս I-ի հուշարձանը երկրորդ անգամ հանվում է քաղաք վերադարձած ֆիննական զորքերի կողմից։ Աշնան ընթացքում Արձանը հանելու ընթացքում լուրջ վնասներ է կրում, մասնավորապես անջատվում է գլուխը, որը քաղաքապետ Ա. Տուրնան օգտագործում է իր գրասեղանը զարդարելու համար։ Արձանի մի հատվածը որոշ ժամանակ ընկած էր ժայռի վրա, բայց 1942 թվականից հետո այն տեղադրվեց Վիբորգի ամրոցում։ Խորհրդա-ֆիննական պատերազմի ավարտից հետո հուշարձանը վերադարձվեց իր նախկին տեղը 1954 թվականի օգոստոսին։ Վերականգնման աշխատանքները ղեկավարում էր քանդակագործ Ն. Վոլժուխինը, նոր պատվանդանը նախագծել է ճարտարապետ Ա. Դրագին։ Այն մի փոքր ավելի բարձր է, քան բնօրինակը, փոխվել է պատվանդանի վրայի մակագրությունը «Պետրոս Մեծ»-ի փոխարեն գրվել է «կայսր Պետրոս Մեծ»։ 1710-1910»։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Райков Г.П. Выборг. Взят дерзновенный / Ю. Черемская. — СПб.: «Алаборг», 2010. — 72 с. — ISBN 978-5-86983-011-1.