Վիբորգի ամրոց (ֆիններեն՝ Viipurin linna, շվեդ.՝ Viborgs slott), կառուցվել է Ֆիննական ծոցի փոքրիկ կղզում (170 x 122 մ)։ Ռուսաստանում արևմտաեվրոպական միջնադարյան ռազմական ճարտարապետության ամբողջությամբ պահպանված հուշարձաններից մեկն է։

Վիբորգի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՎիբորգ
Երկիր Ռուսաստան
Կազմված է մասերիցArsenal of Vyborg Castle?, Shoemaker tower in Vyborg?, East (Nord) building of Vyborg Castle?, South building of Vyborg Castle?, Wine Cellar in Upper Yard of Vyborg Castle? և Zeughaus of Vyborg Castle?
Կառուցված1293
Քարտեզ
Քարտեզ
 Vyborg Castle Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Վիբորգի ամրոց, 1840

Վիբորգի ամրոցը հիմնադրվել է շվեդների կողմից 1293 թվականին, Երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, Կարելա երկրում[1]։ Ըստ միջնադարյան ռուսական տերմինաբանության Կորելա ցեղի երկիրը Մեծ Նովգորոդի դաշնակիցն էր։ Ինչպես ցույց տվեցին 1980-ականների հնագիտական պեղումները, ավելի վաղ Ամրոցի կղզում տեղակայված է եղել կարելների մի ամրացված կետ, որը ոչնչացվել է շվեդների կողմից, այն գրավելուց հետո։ Շվեդ թագավոր Տորգիլս Կնուտսսոնի գահապահի որոշմամբ Ամրոցային կղզում կառուցվում է հզոր ամրոց, որը կոչվում է Վիբորգ։ Շվեդները պարսպապատով շրջապատեցին կղզու բարձր մասը, իսկ կենտրոնում կառուցեցին քառակուսի քարե աշտարակ։ Բարձր պարեկային և մարտական աշտարակը կոչվել էր Նորվեգիայի թագավոր, Սկանդինավիայի մկրտիչ Սուրբ Օլավի պատվին։ Այս աշտարակը երկար ժամանակ համարվում էր Սկանդինավիայի ամենաբարձր աշտարակը (դոնժոն)։ Ամրոցի պատերի հաստությունը 1,5–2 մետր էր, իսկ աշտարակի պատերի հաստությունը՝ 4 մ.: Պատերի վերևում դրանք ավարտվում էին ատամնաձև, իսկ պարագծի երկայնքով կառուցված էր փայտե տաղավար և մարտական մուտք։ Վիբորգի ամրոցը դարձավ Վիբորգ լենի կենտրոնը և Կարելական պարանոցի հողերի վրա Շվեդիայի ազդեցության տարածման հուսալի ամրակետը՝ անառիկ մնալով մինչև 1710 թվականը։

Նովգորոդի իշխանությունները չցանկացան համակերպվել Կարելիայի հողերի կորստի հետ, և արդեն 1294 թվականին Մեծ Նովգորոդի ջոկատը պաշարեց Վիբորգը, բայց չկարողացան գրավել։ 1322 թվականին Շվեդների դեմ ռազմական արշավը արքայազն Յուրի Դանիլովիչի գլխավորությամբ նույնպես անհաջող էր, զորքերը շուրջ մեկ ամիս մնացին ամրոցի պատերի տակ, չնայած նրանց կողմից քարնետ մեքենաների օգտագործմանը։ 1323 թվականին Նովգորոդի և Շվեդիայի միջև կնքված Օրխովեցյան հաշտության պայմանագրի համաձայն, նրանց միջև սահմանը հաստատվեց Սեստրա գետի երկայնքով, Շվեդիային անցավ Կարլյան պարանոցի մի մասը Վիբորգի հետ։

1442-1448 թվականներին թագավոր Կառլ Քնութսոն Բունդեի կուսակալը, ըստ ժամանակագրության, «մեծ գումարներ է ծախսել ամրոցի կառուցելու վրա ... կառուցել է գեղեցիկ պալատներ, ծածկել դրանց տանիքները, ստիպեց կառուցել ատամնաձև պատը, ավելի գեղեցիկ ամրոց դուք չեք կարող գտնել...»: Կղզու պարագծի շուրջ կառուցվել է պաշտպանական պարիսպ՝ կազմելով ամրոցի այսպես կոչված «ստորին բակը»։ Արտաքին պատը պարունակում էր մի քանի քառակուսի՝ մարտական աշտարակներ (Հրդեհային, Պահակետային, Նոր, Կոշկակարի)[2]։ Երբ Բունդեն դարձավ Շվեդիայի թագավոր, կուսակալի պաշտոնում նրան փոխարինած՝ Էրիկ Ակսելսոն Տոտտը և Ստեն Ստուր Ավագը, շարունակեցին ամրոցի կառուցապատումը և բարելավեցին ամրությունները։ Կառուցվեց առաջին կլոր աշտարակը, որը կոչվում էր Դրախտային։ Թարմացվեցին նաև ասպետական դահլիճները և հանդիսասրահները։ Շինություններում հայտնվել են հախճասալիկե վառարաններ, Սուրբ Օլաֆի աշտարակի պատերը երեսապատված էին տախտակով, իսկ վերին բակը ծածկված էր քարով։ Էրիկ Ակսելսոն Տոտտը զարգացող քաղաքը շրջապատեց քարե պատով, ամրոցի 9 աշտարակներով և 2 փոքրիկ ամրություններով հողե պատնեշով և ջրով լցված խրամուղով։ Հին ամրոցն աստիճանաբար վերածվեց թիկունքային ամրության։

 
Վիբորգի ամրոցը Ֆինլանդիայի նամականիշի վրա, 1931

Լուրջ շինարարական աշխատանքների նոր փուլ սկսվեց այն բանից հետո, երբ 1556 թվականին Շվեդիայի թագավոր Գուստավ Վազան այցելեց ամրոց։ Աշտարակներն ու շենքերը նորից վերակառուցվեցին։ Ափամերձ գիծը լրացուցիչ ամրապնդվեց փայտե տախտակամածերով և ինժեներական հիդրոտեխնիկական կառույցներով։ 1564 թվականին հիմնական աշտարակը վերակառուցվեց մինչև 7 հարկ, իսկ վերին մասը ստացավ ութանիստ ձև, պատերի մեջ տեղակայված թնդանոթային հրակնատներով, ինչը թույլ է տալիս ապահովել շրջանաձև կրակահերթ։ Առաջին անգամ աղյուսը օգտագործվում է պատի շարվածքի մեջ։ Աշտարակի այդ ժամանակահատվածի արտաքին տեսքը հիմնականում պահպանվել է մինչև մեր օրերը։ Միայն աշտարակի ներսն է վերակառուցվում և վերին հատվածը, որը մեծապես տուժել էր 17-19-րդ դարերի հրդեհներից։

XVI դարի վերջին - XVII դարի սկզբին ամրացվում և վերակառուցում են կամրջի հենապատերը։ Սկզբում, փայտե տախտակամածերի և ժամանակավոր ամրոցապարսպի փոխարեն, կառուցվում են քարերով երեսապատված հողապատնեշներ, որից հետո բոլոր կամուրջագլխային շինությունները միավորվում են կուսակալի տան մոտ, որն այդ ժամանակ Վիբորգի ամենաշքեղ և հուսալի շենքն էր։ Կղզու վրա փորվել էին մի քանի լճակներ, որոնցից մեկի վրա ճարտարապետ Վեվելը կառուցում է շատրվան։ 17-րդ դարի երկրորդ կեսին արտաքին հյուսիսարևմտյան պատի երկայնքով կառուցվեցին քարե զորանոցներ։

1710 թվականի հունիսի 12-ին (23), ավելի քան երկու ամսվա պաշարումից և ռմբակոծությունից հետո, քաղաքը գրավվեցին Պետրոս I-ի զորքերը և քաղաքի վերջին շվեդ պարետը՝ գնդապետ Մագնուս Շերնստրոլը, հանձնվեց հաղթողի ողորմածությանը։ Զգալի վնաս կրած ամրոցը ինտենսիվորեն վերականգնվում էր, սակայն 18-րդ դարի երկրորդ կեսին Եղջյուր ամրոցի և Աննենյան ամրությունների կառուցումից հետո, դրանք հուսալիորեն պաշտպանում էին քաղաքը Շվեդիայի կողմից և ամրոցի ռազմական նշանակությունը էականորեն նվազում է, այն օգտագործվում էր միայն կայազորի տեղակայման համար։

1856 թվականին Սայմենյան ջրանցքի բացման կապակցությամբ ամրոցում կազմակերպվում է տոնական հրավառություն, որն ավարտվում է մեծ հրդեհով։ Հրդեհից հետո ամրոցը գրեթե երեքուկես տասնամյակ դատարկ էր։

1834 և 1856 թվականների հրդեհներից հետո կառույցների մեծ մասը ոչնչացվեց, իսկ մնացածները վերակառուցվեցին որպես պահեստներ։ Զորանոցների շենքում տեղակայված էր բանտ, որտեղ, մասնավորապես, բանտարկվել էին դեկաբրիստներ Պյոտր Մուխանովը, Իվան Աննենկովը, Միխայիլ Միտկովը և Միխայիլ Լունինը։ 1860 թվականին ամրոցը պաշտոնապես հայտարարվեց պաշտպանության համար ոչ պիտանի, և այն հանվեց պաշտպանության նախարարության ենթակայությունից։

 
Տեսքը քաղաքի կողմից, 2000

XIX դարի վերջին - XX դարի սկզբին ճարտարապետ Յոհան Յակոբ Արենբերգը մշակեց ամրոցում պատմական թանգարան կազմակերպելու նախագիծ, բայց դրա իրականացումը հետաձգվեց և չավարտվեց։

1888 թվականին կայսր Ալեքսանդր III-ը հրամայեց Պաշտպանության նախարարությանը վերանորոգել ամրոցը և այն հարմարեցնել իր կարիքների համար։ Ամրոցի լայնածավալ վերակառուցման համար հատկացվել էր 460 հազար ռուբլի։ Ամրոցի վերականգնումը և վերակառուցումն 1891-1894 թվականներին իրականացվում էր Ռուսաստանի ռազմաինժեներական վարչության կողմից, գնդապետ-ինժեներ Է. Լեզեդովի ղեկավարությամբ։ Ամրոցի արտաքին ուրվագծերը գրեթե չեն փոխվել, բայց արմատապես փոխվել է նրա տարածքի ներքին դասավորությունը՝ սլաքաձև և կիսաշրջանաձև կամարները փոխարինվել էին գերանածածկ առաստաղներով, հայտնվել էին նոր լուսամուտախորշեր (բայց առանց միջնադարյան քարե նստարանների), տարբեր մակարդակների հատակներ և պատեր առանց բուխարիների և օջախների։ Աշտարակի մուտքի մոտ կառուցվել է գրանիտե սանդղամուտք, իսկ աշտարակի ներսում տեղադրվել է մետաղական սանդուղք `դիտահրապարակ բարձրանալու համար։ Այդ տեսքով ամրոցը պահպանվել է մինչև մեր օրերը։

1939-1944 թվականների պատերազմների ժամանակ ամրոցը այնքան էլ չէր վնասվել, բացառությամբ մի քանի հրդեհներից, իսկ հաղթանակից հետո այն փոխանցվեց խորհրդային բանակին։ 1964 թվականին ԽՍՀՄ Պաշտպանության նախարարությունը ամրոցը հանձնեց ապագա թանգարանին, որը բացվեց 1970 թվականին՝ Էստոնիայի վերականգնման բաժնի կողմից անսամբլի և ճարտարապետական և հնագիտական աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո՝ ճարտարապետ Հ. Ի Պոտտիի, արվեստաբան, Է. Ա. Կալյունդիի ղեկավարությամբ և պատմական գիտությունների դոկտոր Պավել Ռապպոպորտի գիտական խորհրդատվությամբ։ 1999 թվականից թանգարանը կոչվում է «Վիբորգի ամրոց» Պետական թանգարան[3]։

2017 թվականից Վիբորգի ամրոցում կատարվում են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2020-2021 թվականներին։ Ամրոց-կղզում սկսված աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն մինչև 2025-2026 թվականները։

2018 թվականի սեպտեմբերի 5-ին հնագետները Վիբորգի ամրոցում պեղումների ընթացքում գտել են 16-րդ դարի աղյուս, որը ծառայել է որպես խաղադաշտ` տրամաբանական խաղերի համար, նարդու և շաշկու նմանությամբ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История Выборгского замка». Выборгский объединенный музей-заповедник.
  2. Хроники Карла, XV в. Государственный музей «Выборгский замок»
  3. «История музея». Выборгский объединенный музей-заповедник.
  4. «Археологи нашли в Выборгском замке элемент неизвестной настольной игры XVI века». ТАСС. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիբորգի ամրոց» հոդվածին։