Պետրոս Սրապյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սրապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Սրապյան (1833, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 12, 1898, Սոֆիա, Բուլղարիա), հայ նկարիչ, մանկավարժ։
Պետրոս Սրապյան | |
---|---|
Ծնվել է | 1833 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 12, 1898 |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Կրթություն | Սկյուտարի ճեմարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Bedros Sirabyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳեղարվեստական նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Սկյուտարի ճեմարանում, այնուհետև կատարելագործվել Հռոմում։ Վերադարձել և աշխատել է Պալյանների մոտ։ Ձևավորել է Բերայի նոր թատրոնը, Հունաստանի դեսպանատան շենքը, Ելդըզի պալատի մեկ հարկաբաժինը և այլն։ Գծագրություն և նկարչություն է դասավանդել հայկական դպրոցներում, ինչպես և ամերիկյան Ռոբեր քոլեջում։ 1893-1896 թվականներին Խրիմյան կաթողիկոսի հրավերով ձևավորել է Էջմիածնի վանքի ժողովարանը և Վեհարանի թանգարանը։ 1896 թվականից ապրել է Սոֆիայում։
Ստեղծագործություններ
խմբագրելԳործերից են «Թուրքական սրճարան», «Նատյուրմորտ։ Մրգեր», «Որսորդական նատյուրմորտ» (1894), անհայտ անձի դիմանկար (1889), խոր հոգեբանական և ազգային կնիք կրող՝ «Հայուհի» (տիկին Ա․ Ֆնտգլյանը՝ նկարչի դուստրը), «Ղարիբ մշեցի» (1882, վերջին հինգը՝ Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան) երփնագրերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |